Երկրպագուները տարիներ շարունակ ուզում էին Սրբուկին տեսնել «Եվրատեսիլում». Դավիթ Ծերունյան

«Եվրատեսիլ 2019»-ի համար Հայաստանի ներկայացուցիչ ընտրելիս Հանրային հեռուստաընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել երկրպագուների կարծիքներին: Այս մասին պատասխանելով armtimes.com-ի հարցերին՝ ասաց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարներից Դավիթ Ծերունյանը: Նա նշեց, որ նախապատվությունը Սրբուհի Սարգսյանին տալիս բազմաթիվ դրական հատկանիշների թվում կարեւորել են նաեւ այդ փաստը:

«Ստեղծագործական թիմն արտիստին ընտրելիս հաշվի է առել Սրբուկի վոկալային տվյալները, կենդանի երգելու կարողությունը, արտիստիզմը, բեմական փորձը, էներգետիկան եւ որ ամենակարեւորն է՝ «Եվրատեսիլի» երկրպագուների ցանկությունը, որոնք տարիներ շարունակ ուզում էին հենց նրան տեսնել եվրատեսիլյան բեմում: Կարծում եմ, որ ընտրության հարցում չենք սխալվել, քանի-որ արձագանքներն ավելի քան դրական են ինչպես Հայաստանից, այդպես էլ արտերկրից»,- ասաց նա:

Ի տարբերություն նախորդ 2 տարիների՝ այս անգամ մասնակիցը չորոշվեց «Դեպի եվրատեսիլ» հաղորդման շրջանակներում: Ընտրության կարգը հեռարձակող ընկերությունն իրավունք ունի սահմանելու ըստ իր հայեցողության, եւ նման որոշում է կայացրել, քանի որ հեռուստանախագիծը մեծամասշտաբ է, եւ ամիսների մեծ ծավալի աշխատանք է պահանջում այն նախապատրաստելն ու եթեր հեռարձակելը: Դրանից հետո էլ դեռ անհրաժեշտ է կենտրոնանալ միազգային բեմում ելույթին:

««Դեպի Եվրատեսիլից» հետո էլ ավելի երկար ժամանակ է պահանջվում հաղթող արտիստի երգն ու բեմադրությունը վերջնական տեսքի հասցնելու եւ «Եվրատեսիլին» հանձնելու համար: Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ Հանրային հեռուստաընկերությունն արտիստի ներքին ընտրություն է կատարում, ինչի արդյունքում ավելի շատ ժամանակ ենք ունենում մրցույթին լավագույնս պատրաստվելու, իսկ մեր կոմպոզիտորները՝ երգեր գրելու եւ մրցույթին ներկայացնելու համար»,- ասաց Դավիթ Ծերունյանը:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարներից Անուշիկ Տեր-Ղուկասյանը նշում է, որ թե՛ Սրբուկը, թե՛ հեռուստաընկերությունը նախապատրաստական բուռն աշխատանքների փուլում են: Հայտարարվել է երգահանների մրցույթ: Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, հրապարակված չլինի մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 1-ը, չլինի որեւէ կազմակերպության քարոզ, արտադրանքի գովազդ, կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում)՝ հայերեն կամ անգլերեն: Խոսքերում չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու: Երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին՝ մինչեւ 2019 թ. հունվարի 10-ը: Նամակին կից պետք է ներկայացնել երգի (եւ խոսքերի) հեղինակային իրավունքի գրանցման փաստաթուղթը:

«Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ եվրոպական մի շարք երկրներից արդեն երգեր ենք ստանում: Ուզում եմ այս առիթն օգտագործել, որպեսզի կոչ անեմ մեր հայրենակից երգահաններին լինել ակտիվ եւ անպայման ուղարկել իրենց երգերն այս մրցույթին»,- ասաց Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

«Եվրատեսիլին» պատրաստվելու աշխատանքները հանրայինը սկսել է «Մանկական եվրատեսիլից» անմիջապես հետո: Բոլորովին վերջերս Մինսկում մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լեւոնը 9-րդ տեղը զբաղեցրեց: Ըստ Անուշիկ Տեր-Ղուկասյանի՝ արդյունքը տղային չի ընկճել: Նա նշում է, որ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, ինչը հաջողության նշան է:

«Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ «Եվրատեսիլում» լավագույն գնահատականն արտիստին տալիս է հանդիսատեսը: Այս առումով Լեւոնն իսկապես մեծ հաջողությունների է հասել, քանի որ օնլայն քվեարկությամբ 5-րդ հորիզոնականում էր, եւ թե՛ մեր կոլեգաներից, թե՛ մրցույթի երկրպագուներից, թե՛ մյուս երկրների արտիստներից բազում դրական արձագանքներ էինք ստանում ինչպես մրցութային շաբաթվա ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Այսինքն՝ հանդիսատեսը նրան գնահատել է, իսկ եթե գնահատել է հանդիսատեսը, ապա ամեն բան ստացվել է»,- ասաց նա:

«Եվրատեսիլ 2019» անցկացվելու է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Այս տարի Լիսաբոնում կայացած մրցույթում իր հաղթանակով այդ իրավունք ձեռք բերեց Նետան: Կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին:

Տպել
3690 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը