Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն հետազոտել այն տեսանյութը, որում, ըստ նրանց, երևում է, թե ինչպես է ցուցարարը կրակում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այս պահին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:

Մինչ նիստի վերսկսվելը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր դատավորը ինքը պետք է սահմանի հաջորդ փուլը:

Այսօր պաշտպանական կողմը պատրաստվում է մի շարք միջնորդություններով հանդես գալ: Դրանցից մեկը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար է: Նշենք, որ հենց այս հոդվածով է մեղադրանք առաջադրված Ռոբերտ Քոչարյանին:

Մյուս միջնորդությունը Վճռաբեկ դատարանում ներկայացված այն տեսանյութն է, որում, ըստ նրանց, երեւում է, թե ինչպես է ցուցարարներից մեկը Մարտի 1-ին կրակում: Ի պատասխան մեր հարցին՝ Ալումյանն ասաց, որ միջնորդելու են դատարանում հետազոտել այդ տեսանյութը. «Պետք է նայենք դատարանում, որոշ մեկնաբանություններ անենք եւ տեսնենք, թե մյուս կողմը ինչպես է մեկնաբանում»,- պատասխանեց Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանը 2008-ին հայտարարել էր՝ կան կադրեր, թե ինչպես են ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակում ավտոբուսների հետեւից, նորից մտնում ավտոբուսների հետեւը։

Նշենք, որ Yerevan Today-ը հրապարակել է այդ տեսանյութը, որից, ըստ էության, ոչինչ չի հասկացվում, առավելեւս չի երեւում ո՛չ ավտոբուսը, ո՛չ կրակողի դեմքը, անգամ կրակողն՝ ինքը:

Տպել
1290 դիտում

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 51 հարց

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 37.5 հա տարածք

«Տնաքանդությունը մեղք է». բռնել եւ տկլորացնել

Ի՞նչ արժեն մեր մատնահետքերը. փող տպելու մեքենա

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ. Սուրեն Սարգսյան

«Մի բուռ ոսպով, առանց յուղի». նրանց կյանքը ուրիշ է

Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ)

Մեր աղոթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովվի և նրա հոր հոգիների խաղաղության համար. Գարեգին Բ

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հայտնաբերվել է Արենիին պատկանող և 2 մլն դրամ արժողությամբ խողովակները գողացած անձը (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին Աջափնյակի մի շարք հասցեներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ