Ուսուցիչներից շատերն ասել են, որ աշխատանքի են ընդունվել 1500-2500 դոլար կաշառքով. զեկույց

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իր հերթական զեկույցում կրկին անդադարձել է աշխատանքային իրավունքներին, այս անգամ՝ կրթության ոլորտում: Իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսուցիչները, որոնց սերունդներ կրթելու պատասխանատու գործն է վստահված, փաստորեն, հաճախ անտեղյակ են սեփական իրավունքներին կամ էլ չեն կարողանում դրանք պաշտպանել:

«ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքային իրավունքների ուսումնասիրություն» զեկույցում, հարցմանը մասնակցած ուսուցիչների տրամադրած տեղեկատվության հիման վրա, նախ առանձնացվել են դպրոցում աշխատանքի ընդունվելու երեք հիմնական մեխանիզմներր` մրցույթ, միջնորդություն եւ գումար (կաշառք): Առավել հաճախ նշվել է «խնամի, ծանոթ, բարեկամ» կապի եւ 1500-2500 դոլար կաշառքի մասին: «Թեեւ որոշ դպրոցներում ուսուցչի ընդունելությունը եղել է հիմնականում կա՛մ միջնորդությամբ, կա՛մ կաշառքով, կա՛մ մրցույթով, մյուսներում գործել են աշխատանքի ընդունելու վերը նշված ձեւերը միաժամանակ»,- նշվում է զեկույցում:

«Մեր դպրոցում, որտեղ աշխատում եմ երկար տարիներ, հնարավոր չէ, որ որեւէ մեկը առանց գումարի ընդունվի աշխատանքի, բացառությամբ այն դեպքերի, եթե ինչ-որ մեկի մարդը չէ… Ես ինքս 1500 դոլար եմ տվել»,- օրինակ ասել է Երեւանում աշխատող ուսուցիչներից մեկը:

Հարցմանը մասնակցած ուսուցիչները հայտնել են մրցույթների կարգի խախտումների մասին, որոնք բերել են կանխորոշված արդյունքների: «Ֆորմալ մրցույթները փաստացի քողարկել կամ լեգիտիմացրել են միջնորդությունն ու կաշառքը` խորացնելով մրցույթների հանդեպ անվստահությունը ուսուցիչների շրջանում»,- արձանագրվում է զեկույցում:

Ուսուցիչների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի խնդիրը նույնպես ուսումնասիրության առարկա է եղել եւ պարզվել է, որ 61% դեպքերում այդ պայմանագրերը կնքվել են անորոշ ժամկետով, իսկ 36% դեպքերում՝ որոշակի ժամկետով, մեծ մասամբ՝ մեկ ուսումնական տարով: Վերջինը, որոշ բացառութուններով, «Աշխատանքային օրենսգրքի» խախտում է: Հարցման մասնակիցները խոսել են նաեւ պայմանագրով չնախատեսված աշխատանք կատարելու մասին՝ այդպիսիք համարելով ցույցերին մասնակցությունը, Հանրապետական կուսակցության համար ձայներ հավաքելը, դպրոցի մաքրությամբ զբաղվելը, չվարձատրվող լրացուցիչ աշխատանքները, թատրոնի տոմսերի իրացումը, ֆոնդի, տնօրենի, ուսմասվարի համար, ինչպես նաեւ այլ նպատակներով գումարներ հավաքելը:

«Մասնակցում ենք ցույցերի, շաբաթօրյակների, դասղեկները նաեւ ամեն տարվա ավարտին գումար են հավաքում տնօրենին տալու համար: Դա ամենատհաճ աշխատանքներից մեկն է, որ անում ենք: Յուրաքանչյուր դասղեկական դասարան տարվա վերջում 300.000 դրամ հանձնում է տնօրենին`ուղղակի, իսկ 50.000 դրամ՝ փոխտնօրենին: Եթե դա չկարողանաս հավաքել, ուրեմն լավ դասղեկ չես ու հաջորդ տարի դասղեկ չես լինի»,- ասել է Երեւանում աշխատող մի ուսուցիչ: «Անձամբ ես անում էի բոլոր գրագրությունները տնօրենի, փոխտնօրենի, որովհետեւ անձամբ տնօրենն էր խնդրում»,- նշել է Արմավիրի մարզում աշխատած նախկին մի ուսուցչուհի:

Քանակական հարցման մասնակից ուսուցիչների կեսը հանգստյան օրերին, ներառյալ տոնական օրերը, հաճախ (5%) կամ երբեմն (45%) աշխատանքի է ներգրավվել: Բայց նրանց 94%-ն այդ աշխատանքի դիմաց ոչ մի հատուցում չի ստացել: «Հանգստյան օրերին մենք նախընտրական շրջաններում մասնակցել ենք ՀՀԿ-ի բոլոր ցույցերին. օր է եղել՝ ՀՀԿ-ի երկու տարբեր պատգամավորի թեկնածուի հավաքի ենք մասնակցել ստիպողաբար` մի թաղամասից վազելով մյուսը: Չէինք կարող չներկայանալ, քանի որ դա նշանակում էր ազատվել աշխատանքից»,- հարցման ընթացքում ասել է Երեւանում աշխատող մի ուսուցչուհի:

Արտաժամյա աշխատանքը նույնպես, ըստ զեկույցի, հիմնականում չի վարձատրվել: «Աշխատանքային օրենսգրքի համաձայն, յուրաքնաչյուր այդպիսի աշխատանքի համար պետք է լինի հավելյալ վճարում՝ ժամային դրույքաչափի 50%-ից ոչ պակաս: Հարցված ուսուցիչների կեսը միշտ կամ երբեմն կատարել են արտաժամյա աշխատանքներ: Նրանց 92%-ն ընդհանրապես չի ստացել այդ 50% հավելումը, իսկ մնացածին վճարվել է առավելագույնը 6% տոկոսի չափով:

Ուսուցիներն անդրադարձել են նաեւ այն հարցին, թե ինչը կուզենային փոխվեր իրենց մասնագիտական գործունեության ոլորտում: Ստացված պատկերը հետեւյալն է. դասալսումների եւ/կամ արտաքին գնահատումների քանակը նվազեր՝ 37%, աշակերտին նույն դասարանում թողնելու իրավունք ունենալ՝ 29%, դասաժամերից հետո դպրոցում մնալու տնօրինության պահանջը չեղարկվեր՝ 29%, վերապատրաստման դասընթացներին չմասնակցելու իրավունք ունենալ՝ 25%, ծայրահեղ ցածր գնահատական նշանակելու իրավունք ունենալ՝ 21%, աշակերտին դասից հեռացնելու իրավունք ունենալ՝ 20%:

Զեկույցի շնորհանդեսին ներկա կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ ուսուցիչների հենց վերջին երկու խմբերն էլ օպտիմալացման արդյունքում պետք է հեռացվեն դպրոցից: «Իմ ձեռքին լիներ, անմիջապես կհեռացնեի»,- զայրացավ նա: «Հինգ ուսուցչից մեկը մտածում է, որ երեխային ավելի ցածր գնահատական նշանակի ու նրանից վրեժ լուծի»,- շարունակեց Անահիտ Բախշյանը: Նա համոզված է, որ բացասական գնահատականը դպրոցում պետք է բացառվի: Նախորդ օրվա համեմատ երեխան գոնե մի փոքր առաջընթաց պետք է գրանցած լինի, ու դա պետք է գնահատվի թեկուզ 0.1 միավոր:

Միջոցառմանը հրավիրված էր նաեւ Կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: Նա նկատեց, որ ներկայացվածում նորություն չկար: «Գուցե տոկոսային ճշգրտությամբ պարզ չէր, բայց բնականաբար մենք էլ ենք տեղյակ, մենք էլ ենք ապրում այս երկրում: Ոլորտը կարգավորող օրենսդրությունը, այդ թվում՝ ուսուցչի մրցույթի կարգը, այժմ փոփոխման փուլում է»,- ասաց բաժնի պետը՝ ակնկալելով մեխանիզմների առաջարկներ, թե ինչպես անել, որ բարձրանան կրթության որակն ու ուսուցչի դերը: «Գիտեք, բայց պետք է նաեւ փոփոխություն անեք: Այս հետազոտությունով հաստատում ենք ձեր իմացածը»,- արձագանքեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ասաց, որ ուսումնասիրությունն արվել է մինչեւ հեղափոխությունը, որ կրթության եւ գիտության նախարարության նոր ղեկավարությունը պարբերաբար հետաքրքրվել է դրա ամփոփման ժամկետներով եւ հույս հայտնեց, որ նրանք լուրջ ուշադրություն կդարձնեն զեկույցում առաջ քաշված խնդիրներին:

Տպել
5529 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են