Ռուսաստանաբնակ գործարարը մեքենա նվիրեց Սիմոն Մարտիրոսյանին

Ռուսաստանաբնակ գործարար Էդգար Արամյանը նվերներ հանձնեց ծանրամարտի աշխարհի 2018 թ. չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ), փոխչեմպիոն Գոռ Մինասյանին (+109 կգ) եւ ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին: Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա Մարտիրոսյանին հանձնեց Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որը գնել է Ռուսաստանից, իսկ Մինասյանին ու Ալավերդյանին տվեց դրամական պարգեւներ: Մարզիչը շնորհակալություն հայտնեց ուշադրության համար եւ խոստացավ, որ չեմպիոնական մեդալների թիվը կավելանա:

«Նախ՝ շնորհակալություն, 2-րդ՝ պատրաստվեք, որ մյուս տարի էլ 2-3 հատ մեքենա է լինելու: Չգիտեմ՝ ըմբիշներից կլինեն, թե ոչ, բայց ծանրորդները պարտավորվում են ունենալ մեքենաներ (խմբ. կատակում է): Շնորհակալ ենք: Անկախ նրանից՝ կլինի մեքենա, թե չի լինի, կարեւորը ցանկությունն ու կամեցողությունն է»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի 2018 թ. առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց նոյեմբերի 1-10 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունում: Վերջին անգամ ՀՀ հավաքականի կազմում ծանրամարտի աշխարհի չեմպիոն էր դարձել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը 8 տարի առաջ՝ 2010 թ.: Օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն էլ Աշխաբադում արծաթե մեդալ նվաճեց: Նրանք ընդգծեցին, որ նման ուշադրությունն իրենց մարզաձեւի նկատմամբ մոտիվացիա է, որպեսզի ավելի մեծ ոգեւորությամբ շարունակեն մարզվել:

«Չգիտեմ՝ որքանով ենք ազգանվեր գործ անում, բայց Ձեր գործն ավելի ազգանվեր է, որ փորձում եք ինչ-որ ձեւով ուրախացնել մեզ: Շնորհակալ ենք»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

«Շատ շնորհակալ ենք այս ամենի, մեր սպորտաձեւի նկատմամբ ուշադրության համար: Սա մոտիվացիա է մեզ համար»,- նշեց Գոռ Մինասյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց Արամյանին: Վերջինս էլ խոստացավ, որ ապագայում էլ աշխարհի չեմպիոններին մեքենա կնվիրի:

Անցած տարի Էդգար Արամյանը (լուսանկարում՝ ձախից 2-րդը) աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու համար նվերներ էր հանձնել հունահռոմեական ոճի ըմբիշներ օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (97 կգ) եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին (82 կգ): Նա նրանց «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ էր տվել:

Տպել
2690 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ