«Մտահոգվածների» հինգերորդ շարասյունը. առաջին իսկ փորձի դեպքում իրենցից միայն թաց տեղը կմնար

Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս քարոզարշավը նախորդներից տարբերվելու է ե՛ւ կոշտությամբ, ե՛ւ անհանդուրժողականության բարձր «դոզայով», բայց հանրապետականների արածը երեւակայությունից դուրս է։ Ոչ ավել, ոչ պակաս՝ նրանք փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարին մեղադրում են պետական դավաճանության «քաղաքական ծրագիր իրականացնելու» մեջ։ Դավիթ Շահնազարյանը նույնիսկ խոստանում է փաստերով հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «իշխանություն Արցախի փոխարեն» ծրագիրը։

Մի կողմ թողնենք հարցի էմոցիոնալ բաղադրիչը կամ այն, որ Դավիթ Շահնազարյանը պիտի վճարի «այս արեւի տակ» (տվյալ դեպքում՝ ՀՀԿ ցուցակի վերին հատվածում) իր տեղի համար։ Դավիթ Շահնազարյանին հենց նրա համար էլ ընդգրկել են ցուցակում, որ ասի այն, ինչ «փաստաթղթով» հանրապետականները չէին ցանկանա ասել։ Խնդիրն այն է, որ հանրապետականները պրն Շահնազարյանի շուրթերով թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը։

Լավ, ենթադրենք՝ Սասուն Միքայելյանը մի բան «բլթացրել է», բայց ինչպե՞ս կարող է Հայաստանում որեւէ մեկը Արցախը տալ ու դրա դիմաց իշխանություն ստանալ, ինչպե՞ս կարող է որեւէ մեկի գլխում նման տխմար «ծրագիր» ծնվել։ Կամ՝ ո՞վ է ասել, որ Արցախը Նիկոլ Փաշինյանի սեփականությունն է, կուզենա՝ ինչ-որ բանի հետ կփոխանակի, չի ուզենա՝ չի փոխանակի։ Թե՞ հանրապետականներն ու նրանց խոսափողներն այս քարոզչությամբ այլ ուղերձ են հղում՝ իբր «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արցախը չեն հանձնել ոչ թե այն պատճառով, որ չէին կարող, այլ որովհետեւ բացառիկ հայրենասերներ էին, եթե ուզենային՝ կհանձնեին»։ Իյա, իրո՞ք։ Նրանց որ մնար՝ լավ էլ կհանձնեին (առնվազն ազատագրված տարածքները), ի վերջո՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտության հեղինակը Սերժ Սարգսյանն է։ Չեն հանձնել, որովհետեւ գիտակցել են՝ առաջին իսկ փորձի դեպքում իրենցից միայն թաց տեղը կմնա։ Փոխարենը՝ բանակցությունների սեղանի շուրջ հանձնելու խոստումներ տվել են (ազատագրված տարածքների մասով)։ Այն հույսով, որ Ադրբեջանն ավելին կուզի, բանակցությունները կձգձգվեն, իրենք ժամանակ կշահեն, կշարունակեն միլիարդներ կուտակել, վերջում էլ կասեն «դե մենք ի՞նչ մեղավոր ենք, որ երկիրը պատերազմում է 80-ական թվականների զենքերով, ժողովուրդն էլ արտագաղթում է, ներող կլինեք, չստացվեց»։ Ու հայրենասիրական խրոխտ կեցվածքով կհեռանան՝ կյանքը վայելելու Մոնտե-Կառլոյում կամ Տանզանիայի տափաստաններում։

Դավիթ Շահնազարյանը չգիտի՞ սա։ Չգիտի՞, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ Հայաստանի որեւէ իշխանություն չի կարող հանձնել Արցախը։ Անգամ տեսականորեն։ Ինչպե՞ս պիտի հանձնի, պիտի փաստաթու՞ղթ ստորագրի, ասենք, առաջին փուլում ազատագրված տարածքները վերադարձնելու մասին։ Բայց դա թղթի վրա էլ կմնա, որովհետեւ Արցախի իշխանություններն այդ քայլին չեն գնա, եւ վերջ։ Հայաստանի իշխանությունները պիտի թույլ չտա՞ն, որ զորակոչիկները ծառայեն Արցախում, պիտի հրաժարվե՞ն Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից։ Բայց քանի՞ օր կպահպանի իշխանությունը այդպիսի կառավարությունը։ Կամ գուցե պիտի «պայմանավորված պատերազմո՞վ» հանձնեն տարածքները։ Բայց դա նույնպես բացառված է։ Սերժ Սարգսյանը 800 հեկտարը չմարսեց, որեւէ մեկը մարսելո՞ւ է 1,2 միլիոն հեկտարը։

Հանրապետականները մի կողմից՝ հայտարարում են, թե «իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում» լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը շատ մեծ է, (համարյա կանգնած ենք անխուսափելի պատերազմի շեմին), մյուս կողմից՝ հայտարարում են, թե գործող իշխանությունների «քաղաքական ծրագիրը» Արցախը հանձնելն է։ Հարց՝ ո՞վ կգնա հրամանատարի ետեւից, եթե նրա մասին լուրեր են տարածում, թե գնում է պարտվելու։ Եվ արդյո՞ք նման լուրեր տարածողներն իսկապես «մտահոգ են» երկրի անվտանգությամբ։

Գուցեեւ մտահոգ են։ Բայց կոնկրետ ո՞ր երկրի։

Արմեն Բաղդասարյան

Տպել
5207 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց