Երևան
16 °C
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանը ասաց, որ 2019թ.-ի փետրվարից Հայաստանի գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել գյուղատնտեսական ապահովագրության համակարգից` ՆԱՌՄԱՆ-ից, որը «նույն ԱՊՊԱ-ն է գյուղատնտեսության ոլորտում»:
Նախարարը նշեց, որ ապահովագրության նոր համակարգը պիլոտային ծրագրով կներդրվի առայժմ միայն 2-3 մարզերում եւ միայն 1-2 բուսատեսակների ցանքատարածքների նկատմամբ։ «Առաջին փուլում կապահովագրվեն ծիրանը, խաղողը, այն մշակաբույսերը, որոնք ամենաշատն են վնասվում կարկտահարությունից, ցրտահարությունից»,- ասաց Գեւորգյանը։
Ծրագրի առաջին մի քանի տարիներին գյուղացիների վճարած ապահովագրական գումարները սուբսիդավորվելու են պետության կողմից։ Նախարարի խոսքով՝ գումարի 60-65 տոկոսը կսուբսիդավորվի պետական բյուջեից։ Գյուղացին մոտավոր հաշվարկով կվճարի 30-35 հազար դրամ։
Ծրագիրը կազմվել է 1.5 տարի առաջ KFW գերմանական բանկի համաֆինանսավորմամբ։ «Մենք 5 տարվա գումար ենք նախատեսել, որպեսզի հավաստիացնենք մեր գործընկերներին, որ ծրագիրը լինելու է շարունակական, պետությունը 1 տարով չի սահմանափակվելու»,- նշեց Գեւորգյանը։
Ծրագրի միայն փորձնական ներդրման համար պետական բյուջեից հատկացվելու է շուրջ 360 մլն դրամ։ Նախապես հայտարարվում էր, որ ապահովագրական այս ծրագիրը կմեկնարկի արդեն այս տարեվերջին։ Նախարարի պաշտոնակատարն ուշացումը վտանգավոր չի համարում` հիշեցնելով, որ գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկելու են միայն փետրվարից հետո։
Նշենք, որ երեկ կառավարության նիստում գյուղնախարարը հայտարարել էր, որ 2018թ.-ի ընթացքում բնական աղետներից գյուղատնտեսությունը 9.8 մլրդ դրամի վնաս է կրել։ 2017թ.-ին վնասը շուրջ 12 մլրդ դրամ է հաշվարկվել, 2016-ին` 32 մլրդ։
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ