Քաղաքացիները ցանկանում են արտարժույթի առքուվաճառքով զբաղվել, սակայն խանգարող հանգամանք կա. դիմում են ՀՀ վարչապետին

«Հայկական ժամանակ» օրաթերթին իրենց խնդիրն են ներկայացրել մի շարք քաղաքացիներ, որոնք ցանկանում են զբաղվել արտարժույթի առուվաճառքով, սակայն ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նորմերը նրանց նման հնարավորություն չեն տալիս:

Նախկինում կենտրոնական բանկի կողմից ցանկացած անձի` առանց խտրականության եւ առանց տարածքային սահմանափակման, տրամադրվում էր թույլտվություն (լիցենզիա) նշված գործունեությամբ զբաղվելու համար: Սակայն հիմա լիցենզիան տրամադրվում է առնվազն 600 ք/մ տարածքում խանութ աշխատեցնող իրավաբանական անձին, 2000 ք/մ տարածքում առեւտրի կենտրոնի ծառայություն իրականացնող իրավաբանական անձին, կամ 1000 ք/մ տարածքում հյուրանոցային ծառայություն իրականացնող իրավաբանական անձին:

Քաղաքացիները պնդում են, որ վարկային ընկերությունները, որոնք փոքր տարածքներում մասնաճյուղեր ունեն, կարողանում են արտարժույթի առքուվաճառքի գործունեություն իրականացնել, իսկ իրենք, իրենց վարձակալած տարածքներում չեն կարողանում:

Քաղաքացիների խոսքով՝ Կենտրոնական բանկի վարած քաղաքականության պատճառով, արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու թույլտվություն տրվում է միայն խոշոր ընկերություններին, որոնք ունեն վերոնշյալ չափերի տարածքներ կամ վարկային ընկերությունները: Մեզ դիմած քաղաքացիները լիահույս են, որ ՀՀ վարչապետը Կենտրոնական բանկին կդիմի, որպեսզի ուսումնասիրվի խնդիրը եւ հնարավորություն տրվի նաեւ իրենց, որպես անհատ ձեռներեց, արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալ՝ առանց տարածքային չափերի սահմանափակման: 

Նրանք նշեցին նաեւ, որ նախկինում առանց որեւէ սահմանափակումների տրամադրված լիցենզիաներով մինչ օրս փոքր տարածքներում գործող արտարժույթի առքուվաճառքի կետեր կան:

Նույնաբովանդակ նամակով քաղաքացիները դիմել էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դիմումների բաժինը այն հասցեագրել էր ՀՀ կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկի տված պատասխանը քաղաքացիներին չի բավարարել, քանի որ այնտեղ լուծման տարբերակներ չեն եղել:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ԿԲ-ի պատասխանը.

«ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առեւտրի կենտրոնում` միայն առեւտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում` հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

Բացի այդ, համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի ՀՀ կենտրոնական բանկին է վերապահված սահմանելու արժութային գործառնությունների իրականացման կարգն ու պայմանները, ընդունելու արժութային գործառնությունները կարգավորող որոշումներ եւ կանոններ, հսկելու եւ կարգավորելու արժութային գործառնություններ իրականացնող դիլերների-բրոքերների, ներառյալ բանկերի գործունեությունը:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կայունության ապահովման նպատակներից ելնելով` սահմանափակումներ է նախատեսել նաեւ արտարժույթի առուվաճառք իրականացնող փոխանակման կետերի տարածքների վերաբերյալ եւ կարծում ենք, որ այս պահին նշված սահմանափակումները եւս ապահովում են այդ կայունությունը:

Ինչ վերաբերվում է մինչ օրս աշխատող փոքր տարածքներով փոխանակման կետերին, հայտնում ենք ձեզ, որ համաձայն թե նախկին եւ թե ներկայիս գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, ուստի եւ այդ փոխանակման կետերը գործում են»,- ասված է ԿԲ-ի պատասխանում:

Մեզ դիմած քաղաքացիները հույս ունեն, որ հարցի վերաբերյալ նույնաբովանդակ պատասխաններ տրվելու փոխարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանձնարարի ուսումնասիրել խնդիրը եւ համապատասխան ընթացք կտրվի, քանի որ դա թե՛ պետությանը, թե՛ իրենց օգուտ կբերի միայն:

Դիմողներ`

Աշոտ Մանուկյան

Էդուարդ Սանամյան

Արմեն Յուզբաշյան

Երեմ Հակոբյան

Դավիթ Սահակյան

Տիգրան Սարգսյան

Ռոմիկ Հարությունյան

Արամայիս Պետրոսյան

Հարություն Պետրոսյան

Խոսրով Եղիկյան

Դավիթ Բաղդասարյան

Արմեն Հայրապետյան

Կառլեն Մելքոնյան

Գոհար Պողոսյան

Հռիփսիմե Ղազարյան

Անահիտ Միքայելյան

Սամվել Պողոսյան

Կարեն Քեշիշյան

Կարեն Սուլթանյան

Գագիկ Բաղրամյան

Արտյոմ Ադամյան

Վարդան Վարդանյան

Նունե Ավետիսյան

Ստեփան Վարդանյան

Տպել
3875 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց