«Մենք» դաշինքն ԱԺ-ում կլինի իշխանության հիմնական ընդդիմախոսը. Խաչատուր Քոքոբելյան

Փոքր քաղաքներում հրապարակային ելույթներ, մեծերում բակային այցեր: Մենք դաշինքը հիմնականում այս ձեւաչափով է դուրս գալիս քարոզարշավի: Շիրակի մարզի պարագայում եւս ձեռագիրը նույնն էր, Արթիկում, Ամասիայում ելույթներ, Գյումրիում՝ թաղային այցեր: Սկզբի համար առաջին կանգառը Թատերական հրապարակն էր, այնուհետ Ռիժկովի ճեմափողոցն ու սուրբ Յոթ Վերք եկեղեցին: «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի կարելի տարանջատել Շիրակի մարզի կամ Գյումրու խնդիրները հանրապետության մյուս մարզերի ու քաղաքների խնդիրներից: «Դրանք ամենուր նույնն են»,- վստահ ասաց նա: Գլխավոր թեման գործազրկությունն է, երկրորդ տեղում անվտանգության հարցն է, զինվորների ծառայության հարցը, կառավարման հարցն է շատ խոսվում, երիտասարդ կադրերի, մարզպետների ու քաղաքապետների կրթության հարցն է: Շատ է խոսվում նաեւ առողջապահությունից: Սրանք խնդիրներ են, որոնք գլոբալ լուծումներ են պահանջում: Մենք եվրոպական մոդելի պետության կողմնակիցն ենք»,- ասաց նա:

«Երկրում աշխատատեղեր ստեղծելու միակ հնարավորությունն արդյունաբերությունը զարգացնելն է, պատերազմող երկիրը, որն ունի փակ սահմաններ, չի կարող բնական ռեսուրսներից չօգտվել: Պետք է նայել, թե մենք ինչ հանքաօդային ռեսուրսներ ունենք, եւ դրանք վաճառենք ոչ թե որպես հանքանյութ, այլ որպես լուրջ արտադրանք: Եվ դա է, որ կդառնա էն լոկոմոտիվը, որը կշարժի մնացած բոլոր ոլորտները եւ կլինեն իրական լուրջ աշխատատեղեր: Հայաստանում կան բնակավայրեր, որոնք ունեն, օրինակ ոսկու հանքեր, սակայն հանածոն վաճառվում է որպես հումքանյութ, այնինչ վաղուց ժամանական է էդ հումքանյութը ոսկու, պղնձի վերածելու, դա կաբել դարձնելու, ռադիոտեխնիկական արտադրանք դարձնելու: Սա ահռելի աշխատանք է եւ լուրջ գումար: Որեւէ երկիր չի պատերազմում գյուղատնտեսության գումարներով: Եթե ուզում ես երկիրդ պահել, պետք է բնական ռեսուրսներն օգտագործել: Ես հասկանում եմ, որ բնությունը լավ բան է, թիթեռ էլ եմ սիրում, ծառ էլ, բայց ամենից շատ սիրում եմ սահմանին կանգնած զինվորին, եւ իմ պարտքն եմ համարում իրեն ինժեներական պաշտպանված կառույց տալ, որ էդ սմերչնեն իրենց վրա չազդի: Գնել էն զենքերից՝ ինչ Ադրբեջանն է գնում իր զինվորի համար: Մենք պիտի բարձրորակ արտադրանք ունենանք, մեր տրիկոտաժը պիտի տարբերվի չինականից, պիտի լինի ամենալավն ու եռակի թանկ: Մենք պիտի արտադրենք եվրոպական շուկայի համար, ոչ թե եվրասիական, որտեղ էժան ապրանքն է պահանջված»:«Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, գիտի, թե ինչպես կարելի է Գյումրին դուրս բերել այս աղքատության եւ գործազրկության ճիրաններից: Գաղտնիքը, պարզվեց թաքնված է շահութահարկի մեջ: «Շատ հաշվարկած բան եմ ասում, շահութահարկի առնվազն 10 տոկոսը պետք է թողնել համայնքի բյուջեին:  Հետո նոր մնացածը տանել կենտրոնական բյուջե: Դրանից բացի, Գյումրին պետք է ունենա առանձին օրենք իր տնտեսական ողջ փաթեթով, իհարկե ԱԺ-ում եղել են նման նախաձեռնություններ, սակայն այն քաղաքական թիմերը, որոնք ունեցել են մեծամասնություն, միշտ դա վիժեցրել են»:

«Անցյալի ու ապագայի մասին խոսելը հեշտ է, մենք խոսում ենք ներկայի մասին»,- ասաց Քոքոբելյանն ու մեծ վստահությամբ ընդգծեց, որ «Մենք» դաշինքն ԱԺ-ում լինելու է այսօրվա իշխանության հիմնական ընդդիմախոսը եւ խնդիրների լուծմանն օժանդակողը: «Միաժամանակ «Մենք»-ը կլինի այն խմբակցությունը, այն ուժը, որն ապահովելու է, որ այլեւս վերադարձ չլինի հնին»,- ասաց նա:Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին, Քոքոբելյանը մեկ վատ եւ մեկ վատ տող առանձնացրեց: Վատն այն է, որ ըստ Քոքոբելյանի, ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք ունեն մի քանի լրատվամիջոցներ: «ՀՀ-ում «Մենք» դաշինքից եւ Սասնա ծռերից բացի երեւի մեկ-երկուսն են, որ չունեն իրենց քարոզչամեքենան: Բայց կա մի շատ կարեւոր հանգամանք: Այս անգամ մենք վստահ ենք, որ այն փողաբաժանությունը, վարչական ռեսուրսի կիրառումը, որը եղել անցյալում, այս անգամ չի լինելու, եւ քաղաքացին կարողանալու է իր քաղաքացիական պարտքը կատարել»:

Տպել
2235 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց