Արեւիկի դպրոցի դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Արեւիկի դպրոցում կատարված դեպքի մասին այսօր արդեն համայնքի վարչական ղեկավարն ու տնօրենն ավելի ազատ ու բաց են խոսում: Հիշեցնենք, որ երեկ ՀԺ-ն տեղեկացրել էր, որ Շիրակի մարզի Արևեւիկ գյուղի դպրոցի 7 տարեկան 2 աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել էին դպրոցի երկրորդ հարկից եւ տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:  

Արեւիկի վարչական պատասխանատու Վարդգես Մելքոնյանն այսօր ՀԺ-ի հետ զրույցում մեկ անգամ եւս հավաստեց, որ դեպքն իսկապես տեղի է ունեցել դպրոցում. դասերից հետո երկու ընկերուհիները՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանը դասղեկի հանձնարարությամբ դասերից հետո մնացել են, որ դասարանի ծաղիկները ջրեն:

«Էդ ընթացքում բանալին եղել է դռան վրա, դասվարի երեխեն հիվանդ է եղել, 1 տարեկան երեխա է, զանգել, կանչել են տնից, թույլտվություն վերցրել, շտապ տուն է գնացել, տնօրենն էլ տեղում չի եղել, հանձնաժողովի անդամ է եղել ընտրական: Երեխեքը ջրել են, մյուսները, մեծերը էլի եկել, ինչ-որ խանգարել են, իրանք էլ տեսել որ, բալնիքը սեղանի վրեն է, փակել են ներսից դուռը, ու էլ չեն կարողացել բացեն: Ու ըդպես մնացել են դասարանի մեջը: Տեսել են, որ էլ չեն կարող բացեն, խելոք սկսել են դաս կարդալ, գրավոր ենել, մինչեւ տեսնին, թե ով գուկա, որ բացե: Պահակն էլ եկել, նայել է, որ մարդ չկա դպրոցում, փակել դուռը գնացել է տուն: Երեխեքն ահագին ժամանակ, մի երկու ժամ սպասել են, հետո վախեցել են, երեւի մտածել են, թե մնալու են ներսում ու հասկացել, որ դուռը բացող չկա, իրենց լսող չկա, կախվել են պատուհանից ու ընկել են երկրորդ հարկից»,-պատմեց Արեւիկի վարչական ղեկավարը:

Նույնը պատմեց նաեւ դպրոցի տնօրեն Հակոբ Թորոյանը: Նաեւ ավելացրեց, որ երեխաները ոչ ձայն են հանել, ոչ աղմկել, դրա համար նույնիսկ պահակը չի իմացել, որ ներսում մարդ կա: «Եկել ստուգել է տարրական դասարանները, դուռը փակ է եղել, ձայն էլ չեն հանել: Հետո էլ երեխաները թռել են, բանալիներն էլ հետները վերցրել են»:

Երեխաները տուն չեն գնացել մինչեւ ժամը 15:00-ն: Ինչու՞ ծնողները չեն անհանգստացել, երբ երեխաները տուն չեն գնացել ժամանակին՝ ՀԺ-ի հարցին վարչական ղեկավարը պատասխանեց, թե բնական է, որ երեխաները կարող էին ուշ հասնել տուն: «Մեր դպրոցը շատ հեռվում է գտնվում, գյուղից համարյա 2 կմ հեռու է, երեխեքը դասերից հետո դուրս գուկան, իրար հետ խոսալով, խաղալով տուն գուկան: Ու ուշանալը ըդպես վտանգավոր չէ, էլի: Բայց ասեմ, որ նախքան լուսամուտից ընկնելը աղջիկները լուսամուտը բացել, գոռացել են, բայց դե տարածքում ոչ տուն կա, ոչ մարդ, որ իրանց լսեր»:

Վարդգես Մելքոնյանը նաեւ պատմեց, որ երբ աղջիկներն ընկել են պատուհանից, նրանց հենց այդպես ընկած ժամանակ պատահական դպրոցի մոտ գտնվող գյուղացիներից մեկն է տեսել: Արագ զանգել են դպրոցի տնօրենին, վերջինս էլ իր մեքենայով է երեխաներին տեղափոխել է հիվանդանոց:

ՇՄ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀԺ-ին ասաց, որ դասղեկն ու փոխտնօրենը կստանան խիստ նկատողություն, տնօրենի հարցը կքննակվի առաջիկայում:

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ, դեպքի մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է նոյեմբերի 27-ին, ժամը 19:15-ին: Զանգը եղել է ավստրիական հիվանդանոցից այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 2011 թվականին ծնված երեխա՝ կոտրվածքներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է կատարվում՝ դեպքի մանրամասները ճշտելու ուղղությամբ:

Տպել
2444 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը