Վրաստանում ապակայունացո՞ւմ է սպասվում. նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մեկ ամիս առաջ տեղի ունեցած առաջին փուլի արդյունքներով առաջին երկու տեղերն էին զբաղեցրել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Զուրաբիշվիլին ստացել էր ընտրողների ձայների 38,6%-ը, իսկ Վաշաձեն՝ 37,7%: Սա հազվադեպ երեւույթ է ոչ միայն Վրաստանի, այլեւ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների համար, երբ առաջատար թեկնածուների հավաքած ձայների տարբերությունն այսքան փոքր է լինում: Վրաստանում սա առաջին դեպքն է, երբ նախագահ ընտրելու համար երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում:

Վերջին ամիսը Վրաստանի քաղաքական կյանքում բավական բուռն էր: Նախ մեծ աղմուկ առաջացրեց ընտրության օրվա նշանակումը: Առաջին փուլից հետո խոսվում էր, որ ընտրություններն անցնելու են դեկտեմբերի 2-ին, սակայն ԿԸՀ-ն առաջին փուլի արդյունքների վերջնական ամփոփումից հետո հայտարարեց, որ երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին՝ չորեքշաբթի: Ընդդիմադիրների կարծիքով՝ դա կարող էր խնդիրներ առաջացնել արտերկրում բնակվող եւ աշխատող քաղաքացիների համար, քանի որ ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարվում միայն Վրաստանում։ ԿԸՀ-ն գնաց որոշակի զիջման՝ թույլատրելով Վրաստանից դուրս գտնվող քաղաքացիներին քվեարկել մինչեւ տեղական ժամանակով կեսգիշեր:

Խնդիրը նրանում է, որ Վրաստանից դուրս գրանցված շուրջ 15 հազար ընտրողը կազմում է առաջին փուլին մասնակցած քաղաքացիների մոտ մեկ տոկոսը: Մեկ տոկոսի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելը, հաշվի առնելով թեկնածուների գրեթե հավասար ուժերը, ընդդիմադիրների բողոքի առիթ էր հանդիսացել, քանի որ, համաձայն տարբեր ուսումնասիրությունների՝ թեկնածուները ստանալու են գրեթե հավասար թվով ձայներ եւ ամեն ձայն կարեւոր էր: Թերեւս, նաեւ այդ պատճառով էին իշխանությունները երկրորդ փուլին ընդառաջ փորձում ամեն կերպ մոբիլիզացնել ընտրազանգվածը եւ պարբերաբար կոչեր էին անում մասնակցել երկրորդ փուլին:

Նախընտրական քարոզարշավը կառուցվում էր հիմնականում փոխադարձ մեղադրանքների վրա: Ընդ որում, երբեմն այդ մեղադրանքները համընկնում էին: Մասնավորապես թե՛ իշխող ուժը, թե՛ ընդդիմությունը մեղադրում էին հակառակորդին ռուսամետ լինելու մեջ:

Ընդդիմադիր թեկնածու Վաշաձեն հայտարարել էր, որ նախագահ դառնալու դեպքում Միխայիլ Սահակաշվիլին վերադարձնելու է վրացական քաղաքացիությունը: Իշխող «Վրացական երազանքի» քարոզարշավում շեշտադրվում էր Սահակաշվիլիի գործոնը՝ ակնարկելով, որ նրա վերադարձը լուրջ վտանգներ է պարունակում: Ուկրաինական կայքերից մեկը հեռախոսազրույց էր հրապարակել, որում զրուցակիցները քննարկում էին Վրաստանում հեղափոխական տրամադրությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Այս զրույցի նկատմամբ հետաքրքրությունը բնականաբար այդքան մեծ չէր լինի, եթե զրուցակիցների ձայները չնմանեցնեին Սահակաշվիլիի եւ Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի պետ Գեորգի Վաշաձեի ձայներին: Ինքը՝ Գեորգի Վաշաձեն, հերքել էր այդ տեղեկատվությունը, իսկ ձայնագրությունը որակել էր կեղծ:

«Վրացական երազանքում» համարում են, որ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» ռեւանշիստական տրամադրություններ ունեցող ուժ է, որի միակ նպատակը Սահակաշվիլիին վերադարձնելն ու դատապարտված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին բանտերից ազատելը:

Ընդդիմության ճամբարում ավելի թիրախային էին գործում: Շեշտադրվում էին աղքատությունը, գործազրկությունը, ինչպես նաեւ կոռուպցիան: Իշխանությունները երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատության հերթական առիթը տվեցին՝ հայտարարելով, որ Վրաստանի բանկերի «սեւ ցուցակներում» գտնվող շուրջ 600 հազար քաղաքացիների պարտքերը մարվելու են մինչեւ տարեվերջ: Մարումը իրականացնելու է «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը: Եւ չնայած մարման համար անհրաժեշտ մի շարք պայմաններին (պարտքը չպետք է գերազանցի 2 հազար լարին, չպետք է գրավով ապահովված լինի եւ այլն), ընդդիմությունը դրանում ընտրողներին կաշառելու փորձ էր նկատել:

Ինչ վերաբերվում է թեկնածուների հնարավորություններին, ապա դրանք հավասար են: Դեռեւս առաջին փուլից հետո Վաշաձեին իր աջակցությունն էր հայտնել ձայների 11%-ով երրորդ տեղը գրաված «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Դավիթ Բաքրաձեն: Զուրաբիշվիլին վայելում է իշխանությունների լիակատար աջակցությունը եւ հավակնում է ստանալ ոչ միայն իշխանության համակիրների, այլեւ Սահակաշվիլիի հակառակորդների ձայները:

Քարոզարշավի տրամաբանությունը հուշում է, որ եթե Զուրաբիշվիլին չհաղթի ձայների մեծ տարբերությամբ, ինչը հավանական է, ապա ընդդիմությունը փորձելու է բողոքի ալիք բարձրացնել՝ վիճարկելով ընտրության արդյունքները: Զուրաբիշվիլիի պարտությունը հարված կլինի «Վրացական երազանքի» վարկանիշին, սակայն ոչ ավելին: Չնայած թեժ ընտրապայքարին, անգամ հաշվի առնելով Սահակաշվիլիի եւ նրա թիմի վերադարձի հնարավորությունը՝ հեղափոխական գործընթացները Վրաստանում քիչ հավանական են: Իրական պայքարը ծավալվելու է 2020 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ քաղաքական ուժերի մինչ այդ տեղի ունեցող վերադասավորումները հանրային տիրույթում խոստանում են մնալ օրինականության շրջանակներում:

Տպել
2312 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց