Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը, կառավարությունները, Ազգային ժողովներն անցողիկ են, մնայունը քաղաքացին է: Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով, և մենք ասում ենք, որ քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հեղափոխությունը ոչ թե այն ժամանակ տեղի ունեցավ, որ ինքը կամ իր թիմը քայլ արեցին, այլ եղավ, երբ քաղաքացիներից յուրաքանչյուրն իր քայլն արեց: «Հեղափոխությունը մենք չենք արել, այլ դուք եք արել, սա ձեր հաղթանակն է, մենք ընդամենը ուրախ ենք, որ պատիվ ենք ունեցել ծառայել ձեր հաղթանակին: Ես միշտ իմ քաղաքական առաքելությունը համարել եմ ծառայելը և ասում եմ, որ մեծագույն առաքելությունը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա, ուղղեն իրենց մեջքը և պարզ ճակատով, հպարտ քայլեն դեպի հզոր պետություն: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այլևս չհավատաք նրանց, ովքեր փորձում են համոզել, որ մենք փոքր, անօգնական, խեղճ ժողովուրդ ենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայերը դեռևս փոքրաթիվ ժողովուրդ են, բայց մեծ ժողովուրդ են, քանի որ մեր հոգին հզոր ու անկոտրում է: «Մենք կարողացել ենք այնպես անել, որ այսօր աշխարհի ցանկացած անկյունում Հայաստան ասելիս հասկանում են հզոր, հպարտ ժողովուրդ, որ առանց մի զոհի կարողացել է անել մի բան, որ ուրիշ երկրներ արել են տասնյակ հազար զոհերով, իրար մորթելով, կոտորելով: Պետք չի, որ դուք հավատաք մեզ, մեր խնդիրն է, որ դուք հավատաք ձեզ, ձեր աշխատասիրությանը, ձեր հզորությանը, քանի որ դուք հզոր եք»,- ասաց վարչապետը և նշեց, որ ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինեի:

«Մենք ասում ենք, որ ՀՀ-ն այլևս աղքատության երկիր չէ, հարստության երկիր է, մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ ՀՀ քաղաքացին հարստանա և հարստացնի։ Մենք այլևս չենք ասելու՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք ասելու ենք՝ մենք շատ ենք և մեզ հայ են ասում, մենք հզոր ենք և մեզ հայ են ասում, մենք հաղթող ենք և հայի, Հայաստանի անունն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամսվա, տարվա հետ ավելի ու ավելի բարձր է հնչելու ողջ աշխարհում, որովհետև մենք Նարեկացու, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի, Հովհաննես Թումանյանի ժողովուրդն ենք: Մենք հոգնել ենք կորցնելուց, հայրենիք, երկիր կորցնելուց, իրար կորցնելուց, իրար սերը և հարգանքը կորցնելուց, մենք այլևս ձեռք ենք բերելու նոր նվաճումներ և դրա համար հարկավոր է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը գիտակցեք ձեր ուժը, հզորությունը»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանի այցն Աշտարակ ավարտվեց։ Նա մեկնում է Ապարան։

Տպել
2521 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ