Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներով քննարկման եւ իրականացման փուլում են մոտավորապես հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր՝ ՀՀ-ում հիմնականում արտադրության ոլորտում: Այս մասին Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ մի քանի գործարան է կառուցվելու:

«Եթե այն պայմանավորվածությունները, որոնք այսօր արդեն ձեռք ենք բերվել՝ նոր գործարանների կառուցման առումով, իսկ դրանք արդեն հստակ պայմանավորվածություններ են, ես ներդրողների հետ հանդիպել, զրուցել եմ, ձեռք ձեռքի ենք տվել, խոստացել ենք, երդում ենք կերել, եւ հույս ունենամ՝ մյուս տարվա ընթացքում բարեհաջող իրականանան, հենց մյուս տարի մեր երկրի կերպարը` տնտեսական առումով, 180 աստիճանի շրջադարձ է կատարելու: Հիմա վախեցած եմ մի քիչ այս թեմայով խոսում, աչքով չտանք, էլի»,- ասաց վարչապետը եւ նշեց, որ խանդաղատանքով է վերաբերում այդ նախագծերին եւ հույս ունի՝ դրանք իրականություն կդառնան:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսությունը ռազմավարական ճյուղ է լինելու եւ առաջնահերթությունը` աշխատանքի խրախուսումը: «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում մարդիկ լինեն հարուստ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ, իհարկե, շատ են ուզում մարդիկ իրենց ընտրեն, բայց իրենց նպատակն այն է, որ իշխանության լինի նա, ում ուզում է տեսնել ժողովուրդը:

«Մենք նպաստների համակարգը պետք է փոխենք այնպես, որ այն ոչ թե մարդկանց հետ պահի աշխատելուց, այլ խրախուսի աշխատել»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեեւ իրեն ասում են՝ Աստվածաշնչից մեջբերումներ պետք չի անել, սակայն նշեց, երբ Աստված եդեմական այգուց Ադամին եւ Եվային վռնդեց եւ կարդաց դատավճիռը եւ ասաց` քո քրտինքով պետք է վաստակես քո հացը: «Սա ինչ-որ տեղ դատավճիռ էր, բայց ինչ-որ տեղ մարդկության առաջընթացի բանաձեւն էր, որովհետեւ եթե մինչեւ հիմա եդեմական այգում լինեինք, տերեւներով ծածկված կլինեինք եւ երջանիկ վազվզելիս կլինեինք ծառերի արանքում»,- ասաց նա:

Արագածոտնի մարզպետարանում վարչապետի եւ համայնքապետերի հանդիպումն ավարտվեց: Քիչ անց Աշտարակի հրապարակում նա կհանդիպի բնակիչների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4186 դիտում

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել

Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան

Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ

ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել

Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ

Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե

Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ

Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան

Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ

Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը

Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել

Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից

Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ

Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը