Համազգային թատրոնում դերասանները մարտական են տրամադրված. պահանջում են տնօրենի հրաժարականը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում արդեն մի քանի օր է՝ լարված մթնոլորտ է. թատրոնի դերասանները չեն ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում: Համազգայինի դերասանները նոյեմբերի 14-ից պետք է աշխատեին Շեքսպիրի «Համլետը» բեմադրության վրա, որը նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին, սակայն հրաժարվում են փորձերին գնալ: Դեկտեմբերի 21-ին նշանակված ներկայացումը, ըստ էության, տապալված է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բողոքող դերասանների մեծ մասը նշեցին, որ սպասում են մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը: Հանդիպումից հետո նոր կբացեն բոլոր գաղտնիքները եւ փաստերով կնշեն տնօրենից պահանջվող հրաժարականի պատճառները:

Համազգայինի դերասաններից Ստեփան Ղամբարյանը մեզ հայտնեց, որ այս խնդիրը երկար տարիներ եղել է թատրոնի ներսում: Իսկ վերջին մեկ տարում, երբ Վիգեն Չալդրանյանը գեղարվեստական ղեկավար լինելուց զատ դարձավ նաեւ թատրոնի տնօրեն, փորձեցին ընդհանուր քննարկումների միջոցով հարցերը կարգավորել, սակայն չստացվեց:

«Երկու տարի անընդմեջ մենք այս հարցը բարձրացրել ենք, պարզապես մեր խոսքը տեղ չէր հասնում: Սա ոչ մեկի համար էլ նորություն չէ»,- ասաց Ստեփան Ղամբարյանը:

Դերասան Սերգեյ Թովմասյանն էլ վստահեցրեց՝ Չալդրանյանը միանշանակ պետք է լքի տնօրենի պաշտոնը: Ըստ նրա՝ բացառված է, որ խոսելուց հետո իրավիճակը հարթվի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դերասանների մեծ մասը չցանկացավ մանրամասնել իրենց պահանջի բուն պատճառները: «Անկեղծ ասած, ես այն մարդկանցից չեմ, ովքեր տան աղբը դուրս են հանում»,- ասաց Սերգեյ Թովմասյանը: Դերասանը վստահեցրեց, որ ողջ դերասանական կազմն է բողոքում Չալդրանյանից, եւ սա համընդհանուր որոշում է:

«Մենք թիկունքից չենք հարվածում: Իր հետ խոսելուց հետո ենք դիմել մնացած քայլերին: Մենք պետք է նախարարի հետ հանդիպենք, քննարկենք, իսկ մինչ այդ կոռեկտ չեմ համարում որեւէ բան ասելը»,- ասաց նա: Թովմասյանը չցանկացավ հայտնել՝ ունեն արդյո՞ք իրենց թեկնածուն, որին ցանկանում են տեսնել տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոնում:

Սակայն թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը «Հայկական ժամանակ»- հետ զրույցում ասաց, որ դերասաններն իրենց նախընտրած թեկնածուն ունեն: Այնուամենայնիվ, վերջինս էլ զերծ մնաց անուններ տալուց: Տնօրենի խոսքով՝ երկուստեք սպասում են նախարարի հետ հանդիպմանը, դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Վիգեն Չալդրանյանի համար դերասանների նման վարքագիծն անընդունելի ու փոքր-ինչ անսպասելի էր: Ասում է՝ 2017 թվականին, երբ նոր էր նշանակվել թատրոնի տնօրեն, դերասաններն իրեն հայտնել էին, որ իրենց ինքնասիրությունը վիրավորված է, խնդրել՝ ասվածն անձնավորված չընդունել:

«Ինձ ասացին, որ բոլորին է հայտնի, թե ես ով եմ, ինչ աշխատանք եմ արել, սակայն նախարարությունն առանց իրենց կարծիքը հաշվի առնելու է ինձ հրավիրել: Ես էլ ասեցի, որ տալիս եմ իրավունք, կարող են բողոքարկել: Անցավ որոշ ժամանակ, բողոքը վերջացավ սրանով»,- պատմեց Չալդրանյանը:

Տնօրենի խոսքով՝ խոսել է դերասանների հետ, եւ նրանք հայտարարել են, որ թատրոնն իրենց է պատկանում ու որոշումներն իրենք են կայացնելու. «Ես նրանց ասեցի, գնացե՛ք կադաստրից թուղթ բերեք, որ թատրոնը ձերն է: Իմ հրաժարականը հիմնականում հնաբնակներն են պահանջում, նրանք, ովքեր Սոս Սարգսյանի մոտ մի կուրսում են սովորել: Գուցե այն ժամանակ դրվածքն այլ կերպ է եղել, բայց սա հիմնարկ է, որտեղ մարդիկ պետք է գործ անեն»,- ասաց նա:

Վիգեն Չալդրանյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով: 2016 թվականից էլ զբաղեցրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, դարձյալ Արմեն Ամիրյանի հրամանով: Չալդրանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ բողոքի պատճառը այն է, որ ինքն Արմեն Ամիրյանի կողմից է նշանակված, քանի որ դերասանները դեռ այն ժամանակ էին խռովություն արտահայտել:

«Նախկին նախարարն ինձ առաջարկեց՝ մեծ սիրով համաձայնվեցի, որովհետեւ այստեղ արդեն «Համլետ» էի բեմադրել, դերասանական կազմի հետ ծանոթ էի: Սոս Սարգսյանի հետ էլ եղել եմ տասնամյակների բարեկամ: Եվ ի վերջո՝ հենց նրա հրավերով էի եկել այստեղ՝ «Համլետ» բեմադրելու: Եթե նրանք մտածում են, որ նախկին իշխանության կողմից եմ նշանակված եղել, հիմա իշխանություն է փոխվել ու հարցը նորից են բարձրացնում, ապա պետք է հիշեցնեմ, որ մենք ապրում ենք օրենք ունեցող երկրում, եւ ես իրենց ասածով դիմում չեմ գրելու: Եթե երբեւէ դիմում գրեմ, բնականաբար դա պիտի անեմ վերադասի խոսքով, ոչ թե իրենց»,- ասաց նա:

Վիգեն Չալդրանյանը վստահեցնում է, որ այս ընթացքում նորմալ աշխատել է եւ իր շնորհիվ թատրոնը բազմաթիվ հաջողություններ է գրանցել: Վերջինս դերասաններին դիմել է խնդրանքով, որ «Համլետ»-ի փորձերը չտապալեն, ներկայացումից հետո խոսեն, հասկանան՝ ինչումն է խնդիրը: Դերասանները հայտարարել են, որ անհնազանդություն են դրսեւորում եւ մինչեւ Վիգեն Չալդրանյանը տնօրենի պաշտոնին հրաժեշտ չտա, իրենք փորձերին չեն ներկայանա:

Այսօր Համազգայինի դերասանները սպասում են մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը, նշում, որ ե՛ւ իրենք են նամակ գրել, ե՛ւ թատրոնի տնօրենը:

Թատրոնում տիրող լարված իրավիճակի եւ անորոշության ֆոնին հետաքրքիր էր Համազգային թատրոնի փոխտնօրեն Էրիկ Բարսեղյանի կարծիքը, որին, ի դեպ, այդ պաշտոնում է նշանակել Վիգեն Չալդրանյանը: Էրիկ Բարսեղյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքն էլ է բողոքողների թվում. վերջինս ամեն կերպ խուսափեց մեր հարցերին հստակ պատասխաններ տալ:

Փոխտնօրենն ավելի ուշ հայտնեց, որ բանից անտեղյակ է, մի քանի օր հիվանդ է եղել եւ աշխատանքի չի գնացել. «Երբ ես գնացի աշխատանքի, նրանք արդեն մտել էին պարոն Չալդրանյանի մոտ, զրուցել նրա հետ: Կատարվածի մասին նոր եմ իմացել»: Փոխտնօրենից հետաքրքրվեցինք՝ մինչ այդ նմանատիպ բողոքներ եղե՞լ են, նա բացառեց, ասելով՝ աշխատանքային քննարկումներ, բնականաբար, եղել են, բայց այս ֆորմատի հանդիպում չէր եղել:

Մեր հարցին, թե գուցե Չալդրանյանի կողմից նշանակած լինելն է վերջինիս կաշկանդում շատ հարցերում ավելի համարձակ եւ օբյեկտիվ լինելուն, Էրիկ Բարսեղյանն ասաց, որ 2017 թվականից Համազգային թատրոնի փոխտնօրենն է եւ նմանատիպ բան մինչ օրս չի եղել:

«Ես բնույթով շատ ազատ մարդ եմ եւ իմ գործընկերների, դերասանների, թե՛ պարոն Չալդրանյանի հետ միշտ էլ բաց եմ եղել ու անկաշկանդ: Եթե ինչ-որ բանի մասին այլ կարծիքի եմ եղել, միշտ էլ ասել եմ: Համաձայնության դեպքում համաձայնությունս եմ հայտնում, չհամաձայնվելու դեպքում՝ նույնը»,- ասաց նա:

Էրիկ Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ Չալդրանյանի հրաժարականին հասնելուց հետո դերասանները կանցնեն իր հետ «հաշվեհարդարի», վերջինս ասաց. «Նորմալ պրոցես է, կյանքում պատահող նորմալ մի բան, եւ ես էլ որեւէ կերպ իմ աթոռից կառչած չեմ: Ես դասավանդում եմ նաեւ Թատերական ինստիտուտում, ունեմ իմ մասնագիտական կարողություններն ու համապատասխան դիպլոմավորված մասնագետ եմ: Նման խնդիր չունեմ, փոխտնօրենի աթոռից էլ կառչած չեմ»:

Տպել
3671 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել