Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթարից մահացած զինծառայող Հրանտ Գասպարյանի ծնողները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի նրանց կրտսեր որդին՝ Նարեկը, վաղաժամկետ զորացրվի:

Ավագ որդու դեպքից հետո ծնողները չեն ցանկանում որդուն կրկին բանակ ճանապարհել, այն էլ այն զորամասում, որտեղ եղբոր հետ ծառայել է:

20-ամյա Հրանտ Գասպարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ էր, նա սույն թվականի հունվարին պետք է զորացրվեր: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին. զինծառայողներին տեղափոխող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Այդ օրը Հրանտ Գասպարյանի եղբոր՝ Նարեկի ծննդյան օրն էր. նա զորամասում սպասելիս է եղել եղբորը, որպեսզի Հրանտը Կուբաթլուից գա, կարճատեւ արձակուրդ վերցնեն ու նշեն ծննդյան տարեդարձը, սակայն կեսօրին գուժել են եղբոր մահվան մասին: Եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Նարեկ Գասպարյանին 10-օրյա արձակուրդ են տվել, արձակուրդը նոյեմբերի 16-ին լրացել է եւ հայրը՝ Արայիկ Գասպարյանը, դիմել է, որպեսզի կրկին երկարաձգեն որդու արձակուրդը, ինչն էլ արվել է:

«Խնդիրն այն է, որ նույն զորամասում են եղբայրներով ծառայել, կրտսեր տղայիս մնացել է մեկ տարի գրեթե, իմ խնդրանք է, որպեսզի տղայիս ծառայությունը համարեն ավարտված եւ մեկ տարի շուտ զորացրեն, գոնե միջամտեն՝ այս հարցին լուծում տրվի: Մեր վիճակը հիմա շատ վատ է, երեխան նույնպես սթրես է տանում, մեր հույսը էս որդին է, էս մի որդին մեզ մնաց»,- մեր զրույցում ասաց զինծառայողի հայրը՝ Արայիկ Գասպարյանը:

Վերջինս համաձայն է ողբերգական վթարից մահացած, «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդ Էդգար Հունանյանի  ծնողների այն հայտարարություններին, որ մեքենան անսարք է եղել: Նրա խոսքով՝ մեքենայի անսարք լինելու մասին վկայում են անգամ Քննչական կոմիտեի տարածած լուսանկարները՝ հատկապես անիվների անսարք լինելու մասին են վկայում:

«Բոլոր պատասխանատու անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: 18-20 տարեկան երեխային դնում են մեքենայի ղեկին, հրամայում են, որ մեքենա վարի, էն դեպքում, երբ ինքն ասել է, որ էդ անսարք մեքենան չի վարի, հո պարտադրելով չէ՞ր, բա որ 22 զինծառայողներն էլ տենց լինեին, ո՞նց պետք է լիներ: Դեպքից 2-3 օր առաջ այցելել էինք Հրանտին, ասեց, որ էլի պետք ա գնան Կուբաթլու, բայց երեք-չորս օր առաջ էին նույն տեղից եկել, էլի տանում էին: Սպաների անփութության պատճառով է եղել դեպքը: Ի՞նչ գործ ուներ «Կամազ» մեջ զենքեր, երկաթներ, կոյկաներ. ե՛ւ բեռնատար է եղել ե՛ւ մարդատա՞ր: Պիտի մարդատարն առանձին լիներ, բեռնատարը՝ առաձնին, զենքերն ու կոյկաները առանձին մեքենայով պիտի բերեին, կարտոշկի պես լցել են մեջն ու տարել: 2 ամսից երեխեքը գալու էին տուն, ախր էդ երեխեքը նոր էին եկել, նորից ինչի՞ էիք ուղարկում, թողեիք էդ երեխեքը հանգիստ իրենց համար էդ երկու ամիսը ծառայեին, հասնեին իրենց ծնողներին»,- մեր զրույցում պատմեց զինծառայողի հայրը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում զինծառայողի ծնողներին կանչել են վարույթն իրականացնող մարմնին՝ իրավահաջորդ ճանաչելու համար: Թե ինչ փուլում է նախաքննությունը, նրանք տեղյակ չեն: «Ես գիտեմ, որ էնտեղ լավ ճանապարհ էլ կա, քարտեզով եմ նայել, 10 լիտր սալյարկի խաթր չեն ուզում նորմալ ճանապարհով տանեն երեխեքին, տանում են վատ ճանապարհով՝ ավելի կարճ ու վատ: Գումարները գրպաններն են դնում, ինչ են անում, ամենավատ ճանապարհներով են երեխեքին տանում»,- նկատեց Արայիկ Գասպարյանը:

Այժմ ծնողները սպասում են Պաշտպանության նախարարության պատասխանին: Հրանտ Գասպարյանի մայրը՝ տիկին Քրիստինեն, մեր զրույցում պնդեց, որ թույլ չի տալու, որպեսզի կրտսեր որդուն արձակուրդից հետո տանեն բանակ. «Կարգին երեխա եմ ուղարկել, նկարն են բերել, հիմա էլ շորերը պիտի բերե՞ն, ես թույլ չեմ տալու տանեն»,- ասաց նա: Արայիկ Գասպարյանը հավելեց, որ եթե իմանան՝ պատերազմ է, բոլորով կգնան, կկանգնեն զինծառայողների կողքին: «Մենք Հրանտի հետ կապված շատ նպատակներ ունեինք: Անգամ առաջարկել էին, որ զորացրվելուց հետո ծառայի պայմանագրային հիմունքներով, բայց Հրանտս ասել էր, որ կգա, ծնողների հետ կխորհդակցի, ըհը խնդրեմ՝ չհասցրեց երեխեն գա: Որդիս շատ լավ, խելոք զինծառայող էր: Լավ, հիմա կրստեր որդիս գնաց ծառայեց, բա հետո վիճակը ո՞նց է լինելու, կարող է սթրեսային վիճակից վիճաբանություն լինի... էլ երեխա չունեմ տալու, թողեք գոնե էդ երեխով ուրախանանք, վայելենք էդ երեխու ներկայությունը»,- նշեց որդեկորույս հայրը:

Ողբերգական վթարից հետո նշանակված ծառայողական քննության արդյունքում աշխատանքից ազատվել եւ խիստ նկատողություն են ստացել մի շարք պատասխանատու հրամանատարներ: Այդ մասին տեղեկացրել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախարարի հրամանով՝ զինվորական ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն»,- գրել է նա: Հրանտ Գասպարյանի ծնողները, սակայն, ազատվածներին չեն ճանաչում, բայց պնդում են, որ մինչեւ վերջ պահանջելու են, որպեսզի բոլոր պատասխանատուները պատժվեն:

Զինծառայողի ծնողները բնակվում են մեկ սենյականոց կիսանորոգված բնակարանում. Հրանտ Գասպարյանի նպատակներից մեկն այն էր, որպեսզի բանակից վերադառանար ու նորոգեր այն: Այժմ սենյակի մի անկյունում Հրանտ Գասպարյանի լուսանկարն էր դրված, զինվորական գլխարկը, մեդալները, շնորհակալագրերն ու պատվոգրերը:

Վթարի հետեւանքով զոհվել է եւս երեք զինծառայող՝ Դավիթ Մելքոնյանը, Հայրապետ Նարինյանը եւ Էդգար Հունանյանը: 4-ն էլ մի քանի ամսից զորացրվելու էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Հարուցված քրեական գործի շրջանակում, ակայն, դեռ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Արայիկ Գասպարյանը

Տպել
9446 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց