Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծն իրականություն դառնա․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ)

«Ես շատ մտահոգված եմ կառավարության նոր նախաձեռնությամբ, եւ այդ իսկ պատճառով որոշեցի լայվ ներկայացնեմ իմ մտահոգությունները եւ չսպասեմ լրագրողների կողմից այս կապակցությամբ հարցադրումներին, որովհետեւ պատրաստվում եմ ավելի մանրամասն զբաղվել այս թեմայով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագծին, ըստ որի՝ 2020 թվականից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները:

«Բանն այն է, որ կառավարությունը պատրաստվում է նոր նախաձեռնություն ներկայացնել եւ այդ նախաձեռնությունն, ըստ էության, ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին։ Մասնավորապես՝ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել նոր նախագիծ, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր։ Սա նշանակում է՝ գյուղացին, որը վաճառում է իր մթերքը, այսպես ասած՝ ինքնազբաղված անձինք, պետք է իրենց եկամուտը՝ այդ վաճառքից գոյացած, հայտարարագրեն կամ օրինակ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը, կինը, երեխան պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը»,-մեկնաբանեց Հովհաննիսյանը՝ հավելելով․

«Այս ամենով ամեն ինչ ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում։ Ըստ նախագծի՝ հայտարարագրելուց հետո այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե։ Սա նշանակում է, եթե օրինակ ձեզ 100 դոլար գումար են ուղարկել, ապա դրա 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե։ Ես համարում եմ, որ սա անթույլատրելի է՝ այն եղանակով, որով ներկայացվել է այդ նախագիծը։ Ուղղակի թույլ չի կարելի տալ, որ այս նախագիծը իրականություն դառնա։ Երկար տարիներ քաջածանոթ լինելով հակակոռուպցիոն պայքարի գործիքներին եւ այն երկրների փորձին, որոնք անցել են համատարած հայտարարագրման, կարող եմ միանշանակ պնդել, որ այդ ձեւաչափով, այն գործիքակազմով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող։ Ես իմ իրավասությունների շրջանակում անելու եմ ամեն ինչ, որ այս նախագիծն իրականություն չդառնա։ Մինչ այդ ավելի մանրամասն կներկայացնեմ իմ կարծիքը սրա վերաբերյալ, մանրամասն՝ ինչու չի կարելի անել։ Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ՖԲ-յան ուղիղ եթերում ասաց Արփինե Հովհաննիսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4491 դիտում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ

Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը

Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն