Նարեկի ու Սերգեյի 1-ին ելույթը մեծ դահլիճում. քաղաքական հումոր ու անձնական «դառը» փորձ

ArmComedy-ի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը մի փոքր հուզված էին մեծ դահլիճում ելույթ ունենալու փաստից, սակայն ներկայացումից հետո բարձր տրամադրություն ունեին: Նոյեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում նրանք մոտ 1200 հոգի հանդիսատեսի առաջ հանդես եկան իրենց՝ «Մեծ չաղ հայկական ստենդ-ափ»-ով: Մինչեւ այդ ներկայացել էին նախ գյումրեցիներին, ապա վանաձորցիներին, հասցրել էին հղկել հումորները, սակայն լրագրողների հետ զրույցում նշեցին, որ միեւնույն է Երեւանում լարվածություն էին զգում:

«Երեւանում ամենապատասխանատու դահլիճն էր մեզ համար, որովհետեւ ամենամեծ հանդիսատեսն էր. 1200-ից ավելի մարդ, կյանքում այդքան մարդու առաջ ելույթ չէինք ունեցել, շատ բարդ էր»,- ասաց Նարեկը:

Շոուն բաղկացած էր 3 մասից: Նախ՝ իր հատվածը ներկայացրեց Սերգեյը, ապա՝ Նարեկը: Հետո նրանք կատակեցին միասին: Ներառել էին ինչպես քաղաքական, այնպես էլ առօրյա իրավիճակներ: Քաղաքական մասում փորձեցին խտացնել ու ամփոփել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

Հիմնականում կատակեցին այն քաղաքական գործիչների մասին, որոնց սովորաբար անդրադառնում են իրենց թողարկումների ընթացքում՝ Նիկոլ Փաշինյան, Սամվել Ալեքսանյան, Գալուստ Սահակյան, Հրանուշ Հակոբյան եւ այլն: Տղաները չէին կաշկանդվել խոսել նաեւ սեփական «դառը» փորձից: Նշեցին, որ չէին վախենում, որ հանդիսատեսը կարող էր սխալ հասկանալ:

«Մտավախություն չունեինք, որովհետեւ ընտրել էինք հենց այն ոճը, որը հիմնված է քո սեփական փորձի՝ դառը փորձի, զավեշտալի, երբեմն շատ անհարմար փորձի վրա, եւ մենք փորձում ենք հենց այդ ստենդ-ափի ուղղությունը ներկայացնել»,- ասաց Սերգեյը:

«Մենք ամբողջությամբ «մերկանում» ենք հանդիսատեսի առաջ: Հանդիսատեսը ջերմ ընդունում է»,- նշեց Նարեկը:

Տղաները չեն պատրաստվում սահմանափակվել միայն Հայաստանով: Շիրակի ու Լոռու մարզում, ինչպես նաեւ Երեւանում հանդես գալուց հետո պատրաստվում են այցելել նաեւ այլ վայրեր: Խոսեցն առաջիկա պլանների մասին:

«Մտածում ենք այցելել ուրիշ մարզեր՝ «Գլենդելի մարզն» ենք պլանավորում, Հայաստանի «Տորոնտոյի մարզը», «Մոսկվայի մարզը», ինչո՞ւ ո՛չ»,- կատակեց Նարեկը:

Ավելի ուշ ArmComedy-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդավարները շնորհակալություն են հայտնել հանդիսատեսին: Ընդգծել են, որ նրանց շնորհիվ է, որ երեկոն հիանալի է անցել:

Տպել
577 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն