Հետին թվով անզիջումները. ինչպես «ջրել» նախորդ իշխանությունների զիջածները

Եվ այսպես, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հայտարարում է, թե ՀՀԿ-ն կառուցողական ընդդիմություն է լինելու, բայց որոշ հարցերում (օրինակ՝ Արցախի հարցում) լինելու է անզիջում: Սա երեւի պետք է հասկանալ այսպես՝ ՀՀԿ-ն թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Արցախի հարցում անընդունելի զիջումների գնա: Իրականում, իհարկե, դա ոչ թե ՀՀԿ-ն թույլ չի տալու, այլ ժողովուրդը: Բայց ինքնին տարօրինակ է, որ այդ հիպոթետիկ զիջումների դեպքում ՀՀԿ-ն «գլխանց» իր համար ամրագրում է համաժողովրդական անխուսափելի դժգոհության ալիքը գլխավորողի դերը:

Սա անում է մի կուսակցություն, որի առաջնորդը (ի դեպ՝ տեսնես ինչո՞ւ նրա անունը չկար ՀՀԿ նախընտրական ցուցակում) դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ հայտարարում էր, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», իսկ հետագայում՝ արդեն որպես նախագահ, առնվազն մի տասը անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան կարգավորման՝ մեզ համար ընդունելի տարբերակի կարեւորագույն չափորոշիչներից մեկը Հայաստանի եւ Արցախի միջեւ հուսալի ցամաքային կապն է (նկատենք, որ Աղդամի, Ֆիզուլու եւ Ջեբրայիլի շրջանները ոչ մի կերպ չեն տեղավորվում «Հայաստանի եւ Արցախի միջեւ հուսալի ցամաքային կապ» ձեւակերպման մեջ):

Բայց սա դեռ մի կողմ թողնենք: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը համարում են, որ «անվտանգային խնդիրներն» իրենց ուժեղ (եւ համապատասխանաբար՝ նոր իշխանությունների թույլ) կողմերն են: Նրանք, ի դեպ, ժամանակին հենց այդ կարգախոսով էլ եկել են իշխանության՝ իրենք, իբր, «անզիջումներն» են ու ասպարեզից հեռացնում են «պարտվողականներին»: Եվ որպես դրա ապացույց՝ ամեն առիթով խոսում են այն մասին, թե իրենց օրոք որքան է հզորացել հայկական բանակը:

Հայկական բանակն իսկապես շատ է հզորացել, եւ ՀՀ Զինված ուժերի՝ 1998 ու 2018 թվականների «մոդելների» միջեւ համեմատության եզրեր անգամ չկան: Բայց պետք է համեմատել ոչ թե 2018թ. եւ 1998թ. հայկական բանակները, այլ մեր եւ ադրբեջանական բանակների ուժերի հարաբերակցությունը 1998-ին ու 2018-ին: Թե չէ սովետական վիճակագրությունն էլ էր այդպես անում՝ տնտեսական ցուցանիշները համեմատում էր ոչ թե կապիտալիստական երկրների, այլ ցարական Ռուսաստանի ցուցանիշների հետ, ու հաղթականորեն արձանագրում, որ 1913թ. համեմատ, ասենք, չուգունի արտադրությունն ավելացել է 800 անգամ:

Իսկ ինչո՞ւ է այդքան կարեւոր հատկապես մեր եւ ադրբեջանական բանակների ուժերի հարաբերակցությունը համեմատելը: Որովհետեւ նախորդ 20 տարիներին Արցախի հարցում Հայաստանի քաղաքականության հիմնական նպատակը, որքան հասկանում ենք, եղել է ստատուս-քվոյի պահպանումը: Եվ անկախ նրանից՝ ճի՞շտ էր այդ քաղաքականությունը, թե՝ ոչ (կամ ընդհանրապես՝ այլընտրանք կա՞ր, թե՞ ոչ), կարեւոր է հասկանալ՝ իշխանությունները կարողացե՞լ են անել դա, թե՞ չեն կարողացել: Դա նրանց մոտ, կարծես թե, այնքան էլ լավ չի ստացվել, որովհետեւ 1998-ին ադրբեջանցիները շփման գծում չէին համարձակվի անգամ գլուխները հանել խրամատներից, իսկ 2016-ին «ընդամենը» 800 հեկտարի կորուստը համարում ենք մեծ նվաճում:

Այս ամենն, ի դեպ, նախկին իշխանություններին «երեսով տալու» համար չենք ասում: Պարզապես, որեւէ հարցում անզիջում լինելը միայն անզիջում դիրքորոշում ներկայացնելը չէ, եթե դրսում՝ բանակցությունների սեղանի շուրջ, անզիջում ես, երկրի ներսում էլ պիտի համապատասխան քաղաքականություն իրականացնես. ունենաս ամուր, մրցունակ, կոռուպցիայից զերծ տնտեսություն, որպեսզի ունենաս հզոր բանակ, կասեցնես արտագաղթը, բնակեցնես սահմանամերձ գոտիները եւ այլն: Հիմա նախկին «անզիջում» իշխանությունները սրանցից ո՞րն են արել: Ոչ մեկը:

Ու այնպես էլ չէ, որ դրսում իսկապես անզիջում են եղել: Հակառակը՝ ինչքան կարող էին անաղմուկ զիջել, զիջել են (առնվազն նախնական պայմանավորվածությունների մակարդակով): Հիմա ի՞նչ են ասում, ասում են «թույլ չե՞նք տա դրանից ավելին զիջել»: Իսկ գուցե պետք է նախ եւ առաջ ձեր «փայ» զիջածի՞ համար բացատրություն տաք հասարակությանը:

Իսկ նոր իշխանությունները երեւի պիտի մտածեն ոչ թե ավելի անզիջում դիրքորոշում ձեւակերպելու մասին (դա շատ հեշտ է), այլ այն մասին, թե ինչպես «ջրեն» նախորդ իշխանությունների զիջածները եւ միաժամանակ երկիրը հասցնեն այնպիսի վիճակի, որ կարողանանք այդ անզիջում դիրքորոշման «տակից դուրս գալ»:

Արմեն Բաղդասարյան

Տպել
1502 դիտում

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է