Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաջորդ շաբաթ կայցելի Մինսկ: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները հավելյալ ինտրիգ են հաղորդում այս այցին: Գագաթնաժողովի ընթացքում Լուկաշենկոյին չհաջողվեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել սեփական թեկնածուին, իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ Ալիեւին հրավիրել Աստանայի գագաթնաժողովին: Երկու դեպքում էլ դեմ է արտահայտվել հայկական կողմը:

Գագաթնաժողովից հետո՝ նոյեմբերի 12-ին Լուկաշենկոն հանդիպել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ: Դրա ընթացքում անդրադարձ է եղել Աստանայի գագաթնաժողովին եւ Հայաստանին:

«Հարցը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում գլուխ հանի ստեղծված իրավիճակից, քանի որ Հայաստանն այսօր նախագահում է ԵԱՏՄ-ում, մեր տնտեսական միությունում եւ ՀԱՊԿ-ն մեծ բեռ է մի երկրի վրա, որը գտնվում է անցումային շրջանում: Կկարողանա՞ Հայաստանը: Եթե Նիկոլ Փաշինյանը սա հասկանա ու մեզ պատասխան տա, ապա դա տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԳՆ-ում այդ հայտարարությունը որակել են ոչ կոռեկտ:

«Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Ինչ վերաբերվում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»,- ասել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, լրագրողների հետ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Գանդիլովի հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Ալիեւի հետ պայմանավորվածությունները սրբություն են:

«Մեր պայմանավորվածությունները նախագահ Իլհամ Ալիեւի հետ մեզ համար սրբություն են, մենք պայմանավորվել ենք, որ կատարելու ենք դրանք: Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի», - ասել է Լուկաշենկոն:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը այլ ինտրիգ էլ ունի Ալիեւի առաջիկա այցի համատեքստում: Բելառուսի թեկնածու Վյաչեսլավ Զասը, բացի Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ հանդիսանալուց, նաեւ սերտ կապեր ունի Ադրբեջանի զինվորական վերնախավի հետ: Բացի այդ նա «մեծ ուրախություն է ապրում՝ տեսնելով Ադրբեջանի դինամիկ զարգացումը»: Այդ մասին նա հայտնել էր Ալիեւի հետ հանդիպումներից մեկի ընթացքում: Հարկ է հիշել նաեւ, որ Զասը համարվում է Ադրբեջանին բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի «կնքահայրը»: Ուստի, Զասի թեկնածության տապալումը նյարդայնացնում է նաեւ Բաքվին:

Ինչ վերաբերվում է Ալիեւի Մինսկ կատարելիք առաջիկա այցին, ապա պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախագահները քննարկելու են երկու երկրների միջեւ աճող առեւտրաշրջանառությունը եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր: Սակայն ռազմական համագործակցության վերաբերյալ տեղեկատվություն պաշտոնական հաղորդագրություններում, սովորաբար, չի էլ լինում:

Ռազմական հնարավոր նոր գործարքի մասին են խոսում երկու երկրների անվտանգության ոլորտի ներկայացուցիչների փոխադարձ այցերը: Օգոստոսին Ադրբեջանի ԳՇ պետ Նեջմեդին Սադիկովը պաշտոնական այց էր կատարել Բելառուս: Սեպտեմբերին Բաքու էին այցելել Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Ռոման Գոլովչենկոն եւ պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Սիմոնենկոն՝ միջազգային ռազմական ցուցահանդեսի մասնակցելու: Իսկ նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել էին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փորձագետները:

Նոյեմբերի 13-ին էլ Լուկաշենկոն հանձնարարել էր վերոնշյալ Գոլովչենկոյին մինչեւ հաջորդ տարվա վերջ կրկնակի ավելացնել զենքի վաճառքից ստացված եկամուտները: Այս ամենը հիմք է տալիս կարծելու, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաեւ ռազմական նոր գործարք: Ստեղծված իրավիճակում, չի բացառվում, որ Լուկաշենկոն կփորձի այդ քայլով նաեւ ազդակ ուղարկել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ում իր որոշումներին ընդդիմանալու համար: Սակայն այդ քայլն, ամենայն հավանականությամբ, հակառակ արդյունքը կտա եւ Հայաստանը կսկսի անդադար օգտվել վետոյի իրավունքից:

Նման հեռանկարն արդեն իրական սպառնալիք է ՀԱՊԿ-ի՝ որպես գործող ռազմաքաղաքական դաշինքի ոչ միայն հեղինակությանը, այլեւ առհասարակ գործունեությանը: Այդ պարագայում Ռուսաստանը, որն առայժմ փորձում է իր համար բարդ իրավիճակում պահպանել հավասարակշռությունը, ստիպված է լինելու միջամտել եւ անհայտ է, թե ինչպիսին է լինելու այդ միջամտությունը:

Բելառուսի նախագահի պահվածքը կոռեկտ չէր ոչ միայն քաղաքականության եւ դիվանագիտության, այլեւ մարդկային հարաբերությունների տեսանկյունից: Գանդիլովի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման արծարծելը նման էր բամբասանքի՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը նախ որեւէ կապ չունի ՀԱՊԿ-ի հետ, ապա, Բելառուսի՝ առնվազն «թղթով» դաշնակցի հակառակորդն է: Ամեն դեպքում, Լուկաշենկոյին եւս բարդ ընտրություն է սպասվում. շարունակել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության խորացումը, թե՞, այդուհանդերձ, չփչացնել առանց այդ էլ սրված հարաբերությունները ՀԱՊԿ դաշնակցի հետ:

Տպել
3780 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց