Ազնվապատում. կլանը փչացրեց «happy end»-ը

10/11/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 8-ի համարում

Հայաստանի պետական՝ 5000 դոլարանոց մրցանակի դափնեկիր, բանաստեղծ, ԵՊՀ դասախոս, դոկտոր պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը կրկին հայտնվել է հերթական սկանդալային պատմության կենտրոնում: Այս անգամ, սակայն, Արտեմ Հարությունյանին չեն մեղադրում գրավ դրված տներ յուրացնելու կամ իր բարերարներին քցելու մեջ: Պետական մրցանակի դափնեկիրը հերթական  սկանդալի մեջ է հայտնվել իր մասնագիտական պարտականությունները  կատարելիս: Եւ չնայած խորհրդային տարիների ավանդույթի համաձայն ԵՊՀ  վերնախավը, հանձին Արտեմ Հարությունյանի զեմլյակ, ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի, ամեն ինչ արել է, որ իր համերկրացու անվան հետ կապված գոնե այս մի սկանդալը մնա համալսարանի պատերի մեջ, սակայն այս մեկը եւս, ինչպես բոլոր նախկինները, հնարավոր եղավ պարտակել ընդամենը մեկ ամիս:

Եւ այսպես, հոկտեմբերի առաջին օրերին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանատը, համաձայն ավանդույթի, ուսանողներին բաժանում է սոցհարցման թերթիկներ, որտեղ վերջիններս պետք է գրեն, թե ի՞նչ կարծիքի են այս կամ այն դասախոսի մասին: Եւ քանի որ հարցումը անանուն էր, եւ ուսանողներին լինչի դատաստան չէր սպասում, նրանք էլ գրում են այն ամենը, ինչ մտածում են եւ ինչը, ըստ նրանց,  իրականում եղել է: Իսկ եղել է այն, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, դոկտոր պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը ուսանողներից պարբերաբար գումարներ է շորթել: Որպես պոետ, այն էլ՝ բավականին էքսցենտրիկ, Արտեմ Հարությունյանը ժամանակ չի վատնել «նամյոկների» եւ «իշմարների» վրա, այլ ուղղակի պահանջել է իրեն անհրաժեշտ գումարը:

Արդեն մեր զրույցի ընթացքում ուսանողները պատմում էին, որ ստուգարքի կամ քննության գումարը իրենք Արտեմ Հարությունյանին սովորաբար հանձնում են վերջինիս տանը, որտեղ նա փողը բերողին դիմավորում է խալաթով ու չստիկներով: Եղել է նաեւ դեպք, երբ ժամանակի սղության պատճառով կաշառքի ընդունում-հանձնումը տեղի է ունեցել ԵՊՀ զուգարանում: Եւ ահա այս ամենի մասին ուսանողները գրում են իրենց բաժանված թերթիկներում եւ հանձնում դեկանատին: Իսկ ի՞նչ է լինում հետո: Երեկ մենք զրուցեցինք ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի հետ, ու նա մեզ պատմեց, թե ինչ եղավ հետո, երբ իրենք ծանոթացան ուսանողների լրացրած թերթիկներին: Հետո եղավ այն, որ  հրավիրվում է ֆակուլտետի խորհրդի նիստ, որին մասնակցում է նաեւ դոկտոր պրոֆեսոր Արտեմ Հարությունյանն, ու ֆակուլտետի խորհուրդը նրան է փոխանցում ուսանողների մեղադրանքները:

«Մենք նրան ներկայացրեցինք այն ամենը, ինչ գրել էին ուսանողները, եւ ինչպես լինում է նման դեպքերում, Արտեմ Հարությունյանն ասաց, որ այդ ամենը զրպարտանք է»,- ասաց բանասիրական ֆակուլտետի դեկանը: Եւ քանի որ հենց այդ օրերին լրանում է արտասահմանյան գրականության պրոֆեսորի պաշտոնում Արտեմ Հարությունյանի պաշտոնավարության ժամկետը, եւ ԵՊՀ գիտխորհուրդը պետք է գաղտնի քվեարկությամբ կրկին որոշում կայացներ՝ հաստատե՞լ նրան այդ պաշտոնում, թե՞ ոչ, ԵՊՀ գիտխորհուրդը այդ երկու հարցերը քննարկում է միասին եւ գիտխորհրդի 80 անդամի ձայների գերակշիռ մեծամասնությամբ Արտեմ Հարությունյանը չի հաստատվում արտասահմանյան գրականության պրոֆեսորի հաստիքում:

Ու մինչ ԵՊՀ գիտխորհրդի որոշումից հետո ուսանողները պատրաստվում էին տոնել իրենց հաղթանակը, այս պատմությանը խառնվում է ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն ու փչացնում պատմության «happy end»-ը: Օգտվելով ռեկտորին վերապահված, այսպես կոչված, վետոյի իրավունքից, անկախ գիտխորհրդի որոշումից, Ռադիկ Մարտիրոսյանը մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքում Արտեմ Հարությունյանի հետ, ու վերջինս կրկին հայտնվում է համալսարանում: Իհարկե, արդեն ոչ պրոֆեսորի հաստիքում, այլ որպես պայմանագրով աշխատող դասախոս: Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը ռեկտորի այս որոշումը բացատրում է նրանով, որ ուսումնական տարին արդեն սկսվել էր, եւ այդ նեղ պահին այլ մասնագետ գտնել հնարավոր չէր, ուստի ռեկտորը գնացել է այդ քայլին:

Թե ինչո՞ւ է Ռադիկ Մարտիրոսովիչը կրծքով պաշտպանել Արտեմ Հարությունյանին, մեզ պարզել չհաջողվեց, որովհետեւ ԵՊՀ ռեկտորը պարզապես լայաղ չի անում խոսել լրագրողների հետ: Չի բացառվում, որ ԵՊՀ ռեկտորը եւս ազդվել է Արտեմ Հարությունյանի հոր՝ Միքայել Հարությունյանի այլեւս այդ կլանի կարգախոսը դարձած՝ «Աստվածն էլ է ղարաբաղցի» բանաստեղծությունից, ուստի նման իրավիճակում Ռադիկ Մարտիրոսովիչի օլիմպիական հպարտությունը միանգամայն հասկանալի է դառնում:

Իհարկե, երեկ մենք լսեցինք նաեւ «վերականգնված» Արտեմ Հարությունյանին: Նա՛խ  նա մեզ հիշեցրեց, որ ինքը մեծագույն բանաստեղծ է, հետո երեսով տվեց, որ երբ իր նման մեծագույն բանաստեղծին պետական մրցանակ տվեցին, ՀՀՇ-ական մամուլը այնպես չուրախացավ, ինչպես ուրախացել է մի քանի ուսանողի կլյաուզայից, ամենավերջում էլ սպառնաց, որ մեզ դատի է տալու, որովհետեւ վերջերս իր ձեռքերը մի տեսակ քոր են գալիս: «Խնդրում եմ նաեւ այդ ուսանողների կլյաուզաներին ավելացնեք, որ չորս ուսանողի էլ կախել եմ զուգարանում, իսկ երկուսին նույն զուգարանում սպանել»,- թեման սպառված համարեց Արտեմ Հարությունյանը՝ ամփոփելով, որ այն, ինչ գրել են ուսանողները, բացարձակ անհեթեթություն է, եւ մեծագույն բանաստեղծը չի կարող լինել կաշառակեր:

Իսկ թե ինչո՞ւ են ուսանողները որոշել այդքան դասախոսի միջից զրպարտել միայն մեծագույն բանաստեղծին, Արտեմ Հարությունյանն այդ հարցի պատասխանն էլ ունի. «Որովհետեւ անգրագետ են եւ սովորել չեն սիրում»: Արտեմ Հարությունյանն ունի նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչու ԵՊՀ գիտական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ իրեն չհաստատեց արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում. «Որովհետեւ այդ կլյաուզնիկ ուսանողների զրպարտանքները անդրադարձել են գիտխորհրդի քննարկման եւ քվեարկության վրա, որի կազմում կան սոցիալիստական, գիտեք էլի, ստալինյան մտածողության տեր մարդիկ»:

Նաիրա Զոհրաբյան  

Տպել
2950 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ