Քոչարյա՛ն, յուղ մի՛ վառիր. փոփոխություններ Քոչարյանի որդու համար

09/11/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 5-ի համարում

Երեկ միացյալ ընդդիմության «Ո՛չ» ավտոերթը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում էր։ Սեւան քաղաքում, որտեղ ընդդիմության լիդերների հետ հանդիպելու էր եկել հազարից ավելի մարդ, տեղի իշխանությունը բավարարվել էր հանրահավաքի գնացող ժողովրդին ընդամենը թեթեւ վախեցնելով: Իսկ Կոտայքի մարզում ընդդիմության եւ ժողովրդի հանդիպումը խափանելու ողջ ռիտուալն իր վրա էր վերցրել Կոտայքի մարզպետ, նախկին ՀԺԿ-ական Կովալենկո Շահգալդյանը։ Ըստ չարենցավանցիների, նախօրեին նա անձամբ է այցելել քաղաքային հիվանդանոց եւ բժիշկներին, որոնք քաղաքում աշխատանք ունեցող եզակի խավերից են, սպառնացել է, որ ում  տեսան միտինգի գնալիս, նա կարող է հաջորդ իսկ օրը հանձնել իր սպիտակ խալաթը։ 

Իսկ Չարենցավան մտնող՝ Ալափարս, Սոլակ եւ Արզաքան գյուղերի խաչմերուկում երեկ կանգնած էր տեղի ոստիկանական ներուժը, որ, ըստ տեղացիների, ետ էր ուղարկում Չարենցավան մտնող մեքենաները: Իհարկե, երբ ԱԺ պատգամավոր Սմբատ Այվազյանը, լրագրողների ուղեկցությամբ, մոտեցավ ոստիկաններին ու հարցրեց. «Հ՞ը, ի՞նչ կա, տղերք», նրանցից մեկը վիզը ծռած պատասխանեց. «Հեչ, ծառայում ենք: Ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել»: Իսկ երբ պատգամավորն ասաց, թե՝ սրանց քշենք, հետո կխոսենք, չորս ոստիկանն էլ հուսավառ հայացքով նայեցին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամին ու պատիվ բռնելով՝ ճանապարհեցին հանրահավաքի: Այդուհանդերձ, չնայած մարզպետի  անձնազոհ միջոցառումներին, Չարենցավանում եւս ընդդիմության հետ հանդիպելու էր եկել մի քանի հարյուր մարդ:

«Ի՞նչ պիտի ինձ անի Կովալը. ո՛չ գործ ունեմ, ո՛չ էլ գործի հեռանկար։ Հագիս շապիկը պիտի հանի, կարող եմ նվիրել, եթե որոշել են իրենց կլանով մաշած շորի ցեխ դնել»,- ասաց մի չարենցավանցի: Ինչեւէ, միացյալ ընդդիմության ավտոերթը, որին չէր մասնակցում Ստեփան Դեմիրճյանը, որովհետեւ Ալավերդիում էր եւ այնտեղից պարբերաբար զանգում էր իր գործընկերներին, անցնելով Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի գյուղերով՝ բարձրախոսներով ազդարարում էր. «Ասելով «ո՛չ» Սահմանադրությանը, դուք ասելու եք «ո՛չ» Քոչարյանին եւ նրա ռեժիմին»: Իսկ ավտոերթի մեքենաների միջից տրցակներով թռուցիկներ էին թափվում գյուղերի մայթերին: Բոլոր գյուղերում մարդիկ դուրս էին գալիս տներից եւ «ո՛չ», «ո՛չ» վանկարկելով՝ ուղեկցում ավտորեթին, որի առջեւից ընթանում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մեքենան:

«Ոչ»-ի ավտորեթը, մինչեւ Սեւան հասնելը, մտավ նաեւ Աբովյան եւ Հրազդան քաղաքներ եւ պտույտ կատարելով քաղաքների մարդաշատ փողոցներով՝ շարժվեց Սեւան: Մարդիկ, իրենց համերաշխությունը ավտոերթին հայտնելու համար, հասցնում էին ձեռքերն ընկած թղթերի վրա գրել «ոչ» եւ թափահարել օդում: Երեք ժամ պտտվելով Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի գյուղերով՝ ժամը 16-ին 17 կուսակցությունների լիդերներին դիմավորեցին Սեւանում: Այստեղ եւս, ինչպես Շիրակի մարզում էր, ընդդիմությունը ժողովրդին կոչ արեց նոյեմբերի 27-ին քվեարկել իր «ոչ»-ն ու շտապել Երեւան, որովհետեւ այդ օրը վճռվելու Է Հայաստանի ապագայի հարցը: Եւ քանի որ նախօրեին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նախագահ Քոչարյանը մի քանի դարակազմիկ միտք էր հայտնել, բնական էր, որ ընդդիմությունը չէր դիմանալու այդ մտքերին պատասխանելու գայթակղությանը:

«Պարոն Քոչարյան, ասում եք՝ մենք յուղ ենք վառում: Մեկը հարցնող լինի՝ դո՞ւք ինչ եք վառում։ Այդ դուք եք յուղ վառում, որ այսքան տարում Հայաստանը չեք կարողանում նորմալ տեղ հասցնել: Չգիտե՞ք, թե ինչ են ասում այն մարդուն, որը իր խոստումները չի կատարում: Խոստացել էիք 40 հազար աշխատատեղ, որոնք չկան: Հիմա թե ի՞նչ են ասում խոստում տված եւ չկատարած մարդուն, մեզանից լավ գիտեք: Ժողովուրդ, միայն մի տարբերակ կա փոխելու երկրում ստեղծված իրավիճակը, եւ դա հեղափոխությունն  է, ու մենք բոլորիդ հրավիրելու ենք նոյեմբերի 27-ին Երեւան: Եւ մենք, պարոն Քոչարյան, գալու ենք Բաղրամյան եւ անկախ նրանից, թե ի՞նչ յուղ ենք վառում, ձեզ ասելու ենք՝ հեռացի՛ր»,- իր ելույթում ասաց «Նոր  Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Չնայած, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, որը Սեւանում եւս դիմեց սիրելի ռադիոլսողներին, այնքան էլ վստահ չէ, որ այս իշխանության նման պադոշները կարող են հեռանալ:

«Այնքան պադոշ է, որ ասում է՝ եթե Սահմանադրությունը չանցնի, ոչինչ, աշխարհը փուլ չի գա: Դը Գոլը, որը Դը Գոլ էր, Սահմանադրությունը չանցավ՝ հրաժարական տվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե իր ներկայացրած Սահմանադրությունը չանցնի՝ հրաժարական կտա: Բայց սրա երեսը պադոշ է: Լավ, այ ընկեր, ի՞նչ ես ուզում մեզանից, մենք հո քո ձեռքը կրակը չե՞նք ընկել»,- հուսահատ ասաց Սադոյանն, ու նա եւս ելքը համարեց միմիայն հեղափոխությունը, կամ՝ գոնե ապստամբությունը: Ի դեպ, Սադոյանը նաեւ սպառնաց, որ եթե նոյեմբերի 27-ին լցոնումներ արվեն, ապա ընդդիմությունը բոլոր լցոնած քվեաթերթիկները մեխելու է այս իշխանության ներկայացուցիչները ճակատներին: Ամփոփելով իր ելույթը՝ Սադոյանն ասաց. «Երեւի լավ բան չեմ ասում, բայց թող կոտրվի նրա ձեռքը, ով կգնա եւ այս Սահմանադրությանը կասի «այո»»:

Սեւանցիները բուռն ծափերով վավերացրեցին Սադոյանի սպառնալիքը: Հաջորդ ելույթը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ.Սարգսյանինն էր: Դիմելով պատերի տակ ծվարած ոստիկաններին՝ նա ասաց. «Լավ, դուք չե՞ք վիրավորվում, որ ձեր գլխավոր հրամանատարը այդպես էլ խոսել չսովորեց: Որ նրա իմացածն ընդամենը կլիզման է, պարողին խանգարող հանգամանքները, հիմա էլ՝ յուղ վառելը: Եթե այս երկում կա մեկը, որը յուղ է վառում, ապա Քոչարյանն ու իր շրջապատն է: Եւ Քոչարյանը ճիշտ է ասում, որ Սահմանադրությունը ինքը իր տղայի համար է փոխում: Ճիշտ է՝ նա դա իր որդու համար է անում, որպեսզի այդ որդու հորը վաղը չդատեն պաշտոնավարության ընթացքում կատարած տարբեր հանցագործությունների, թալանի եւ խայտառակ սեփականշնորհումների համար:

Այո, նա իր որդու համար է անում, որովհետեւ ինքը հայրենիքի, երկրի համար երբեք ոչինչ չի արել ու չի անելու: Հետեւաբար, մենք սահմանադրական այս հանրաքվեն որպես գործընթաց օգտագործելու ենք՝ ռեժիմին «ոչ» ասելու եւ նրանց հեռացնելու համար։ Նոյեմբերի 27-ը դառնալու է իրենց վերջի սկիզբը. այդ օրը հավաքվելու ենք Երեւանում ու դնելու ենք ապագա Հայաստանի սկիզբը», -հայտարարեց Արամ Սարգսյանը: Իսկ արդեն Չարենցավանում տեղացիները հեռացող մեքենաների ետեւից բղավեցին, որ եթե ընդդիմությունը միասնական ու պինդ կանգնի, ինչքան էլ կովալները ղժղժան, իրենց «ոչ»-ը հաստատ է լինելու:

Նաիրա Զոհրաբյան      

Տպել
2855 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար