Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը թողել է պաշտոնը, 10-ից 7 տարին բավարար է համարել

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սոնա Հովհաննիսյանը: Նա «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավարն է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

Շահինյանը Կոնսերվատորիան ղեկավարում էր արդեն 7 տարի: Երկրորդ անգամ ռեկտոր էր ընտրվել 2016 թվականին: Երեկ նրա հետ զրուցեցինք ռեկտորի պաշտոնը թողնելու պատճառների եւ ոչ այնքան դրանց շուրջ:

- Պարոն Շահինյան, ինչո՞ւ ազատվեցիք զբաղեցրած պաշտոնից:

- Ես ինքս դիմում եմ ներկայացրել եւ իմ դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից: Անձնական որոշում է:

- Ընդամենը 2016 թվականին էիք վերընտրվել:

- Այո: ...Չեմ կարծում, որ 6-7-8 տարուց ավելի կարող են մարդկանց մեջ նորարարական մտքեր առաջանալ: Կարծում եմ՝ այդքան տարիները հերիք են, որ մարդ որպես առաջին դեմք աշխատի: Իմ դեպքում ես այդպես որոշեցի:

- Երբ 2016 թվականին առաջադրվում էիք, այն ժամանա՞կ էլ մտածում էիք, որ ընդամենը երկու տարով եք առաջադրվում, դրանից հետո նորարական միտքը կսպառվի:

- Իհարկե ոչ, աշխատանքի օրերը, կյանքը, ժամանակը, աշխարհի վիճակը, այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ հանգեցի այս որոշմանը, որովհետեւ գնալով աշխարհը շատ ավելի սրընթաց զարգացում է ապրում: Եվ այդ զարգացման հետեւից ինչքան որ կարող ես հասցնել ու արդյունավետ աշխատել, կարծեմ այդքան պետք է մնաս աշխատես:

- Այսինքն՝ դուք չկարողացա՞ք հասցնել ժամանակի հետեւից, տենդենցներին համահունչ չկարողացա՞ք քայլել:

- Ես չեմ ուզում այնպես լիներ, որ հանկարծ չկարողանայի: Դրա համար դիմում գրեցի, որպեսզի նոր, երիտասարդ մարդիկ գան եւ շարունակեն այն ավանդույթները, որոնք ստեղծվել են Կոնսերվատորայի 95 տարվա պատմության ընթացքում: Ես որոշեցի, որ ավելի լավ է արդեն ինձ նվիրեմ մանկավարժությանը եւ իմ կատարողական արվեստին, որով որ եկել եմ: Դա ավելի հետաքրքիր է ինձ համար հիմա:

- Ձեզ առաջարկ, ակնարկ եղե՞լ է, որ լավ կլինի՝ դիմում գրեք: Կամ գուցե դուք եք գտնում, որ չեք կարող աշխատել նոր ղեկավարության հետ:

- Անկոռեկտ հայտարարություններ եւ առաջարկություններ չեն եղել: Երեւի տրադիցիա չէ, որ մարդը իր կամքով ազատվի աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Բայց ինչպես ընտրվել եմ, դարձել եմ ռեկտոր առանց տարբեր միջնորդությունների, այնպես էլ դուրս եմ եկել:

- Անկուսակցական ընտրվեցիք, անկուսակցական էլ գնո՞ւմ եք:

- Այո:

- Եթե ամփոփելու լինեք այս ընթացքում կատարած ձեր աշխատանքը, ինչպես կգնահատեք, ինչ հաջողվեց եւ ինչ չհաջողվեց:

- Ժամանակի առումով ես չեմ կարող համեմատել իմ աշխատանքը ենթադրենք Խորհրդային ժամանակների ռեկտորների աշխատանքի հետ, որովհետեւ այն ժամանակ ռեկտորները նախաձեռնողականության իրավունք չունեին, երկիրն էր որոշում ամեն ինչ իր փոխարեն: Բայց ես կարծում եմ, որ այդ գնահատականը պետք է այն մարդիկ տան, ովքեր ինձ հետ աշխատել են, իմ գնահատելը մի քիչ ճիշտ չէ, բայց նորմալ, այսպես ասեմ՝ իմ կարծիքով վատ չի եղել: Օրինակ ուզում էինք, որ աշխատավարձերը բարձրանան: Մեզ հաջողվեց բարձրացնել: Իհարկե, շատ ավելիի անհրաժեշտություն կար: Այդքանը չհաջողվեց: Սա՝ կենցաղային մակարդակում: Իսկ կրթական մակարդակում օրինակ մենք դարձանք Եվրոպայի կոնսերվատորիաների ասոցիացիայի լիիրավ անդամ, ունեցանք բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ի վերջո մասնագիտական առումով դա է կարեւոր: Եվ ունենք դասախոսներ, որոնց համար այլ երկրներից գալիս են այստեղ սովորելու:

- Պարոն Շահինյան, երբ դուք առաջադրվեցիք, ուրիշ թեկնածու չկար (եթե չեմ սխալվում՝ երկու անգամն էլ): Մյուս բուհերի դեպքում էլ նույննն էր: Հիմա՝ հետ նայելով, չկա՞ր այն միջավայրրը, որ մրցակցություն լիներ, բուհի ռեկտորն ընտրվեր մրցակցային պայմաններում, որովհետեւ քիչ հավանական է, չէ՞, որ ուրիշ ոչ մեկը չուզենար ռեկտոր դառնալ:

- Ես ձեզ ասեմ, դա էլ է ինձ համար որոշակի ցուցանիշ է. ես շատ ուրախ եմ, որ այս ընթացքում շատ թեկնածությունների անուններ լսեցի, որ կուզենան ռեկտոր աշխատեն: Ես զարմանում եմ, որովհետեւ ես ամենակարող մարդ չեմ եղել այս աշխարհում, որ հերիք չէ՝ իմ հարցերը լուծեմ, մի հատ էլ այնպես անեմ, որ ուրիշների առաջադրումները խոչընդոտեմ: Եղել է այն, ինչ որ եղել է: Համենայնդեպս այն բոլոր թեկնածուները, որ այն ժամանակ ուզել են առաջադրվել, հետո վերջին րոպեին չեն առաջադրվել: Այդպիսի դեպքեր շատ եղան: Այդ մարդկանց հետ շատ լավ աշխատել ենք: Նույնիսկ անձնական մոտ հարաբերություններ են մինչեւ այսօր: Օրինակ հնարավոր թեկնածուներից Ռուբեն Տերտերյանը, որի հետ մինչեւ այսօր ընկերներ ենք, ասաց՝ գաղափարապես նույն բանն ես ասում, ինչ որ ես եմ ուզում, դրա համար էլ չեմ առաջադրվում: Այն մարդիկ, ովքեր որ գիտեն աշխատանքի ծանրությունը, վերջին րոպեին հրաժարվում են, որովհետեւ իսկապես ծանր ու դժվար է ռեկտորի աշխատանքը:

Հ.Գ.-1 Առաջիկայում կհայտարարվի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ եւ բուհի խորհուրդը կիրականացնի ընտրություն: Մինչ այդ, սակայն, կփոփոխվի կառավարման այդ մարմնի կազմը: Դրանում մինչեւ այժմ ընգրկված են նաեւ նախորդ իշխանության ներկայացուցիչներ, ինչպես օրինակ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հ.Գ. -2 Նոր նշանակման մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Այսօր իմ հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է նա։

Տպել
3381 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց