Ռազմատենչ հռետորաբանության վերադարձը. Ալիեւը՝ երկու քարի արանքում

Դուշանբեի սեպտեմբերյան պայմանավորվածություններից հետո լարվածության նվազումը առաջնագծում ընթանում էր ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանության բացակայության ֆոնին: Այս միտումն ընդհատվեց նոյեմբերի 5-ին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Աղդամի շրջանում կրկին խոսեց հակամարտության «կարգավորման ցանկացած տարբերակի» մասին:

Աղդամի մուղամի կենտրոնի բացման արարողության ընթացքում, մասնավորապես, հույս է հայտնել, որ «Հայաստանի նոր իշխանությունները չեն կրկնի նախորդ վարչակազմի սխալները»:

«Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ամենամոտ ժամանակում դուրս կբերի իր օկուպացիոն զորքերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է կարգավորման ցանկացած տարբերակ, մենք պատրաստ ենք ցանկացած լուծման»,- հայտարարել է Ալիեւը:

Իր ելույթի ընթացքում Ալիեւի ոչ մի սկզբունքայնորեն նոր միտք չի արտահայտել: Նա անդրադարձել է 2016 թ. ապրիլյան պատերազմին՝ նշելով, որ «ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակն ի զորու է լուծել ցանկացած խնդիր»: Նա բնականաբար լռել է ադրբեջանական կորուստների եւ հրադադարի վերահաստատման իրական պատճառների մասին:

Ալիեւը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում իր ունեցած դերին՝ նշելով, որ այն, ինչ ինքն էր ասում ժամանակին, այժմ տեսնում է հայ ժողովուրդը:

«Ես ասում էի, որ Հայաստանը ղեկավարող մարդիկ քրեական խունտայի պարագլուխներ են՝ այժմ դա ասում է հայ ժողովուրդը: Մենք ասում էինք, որ նրանց գեներալները գողեր են, որ նրանց հերոսները հանցագործ են եւ վախկոտ: Այժմ դա ասում է հայ ժողովուրդը»,- ասել է նա՝ հավելելով դա Ադրբեջանի վարած՝ Հայաստանի մեկուսացման քաղաքականության արդյունքն է, որը նրանք շարունակելու են:

Ալիեւի հայտարարություններն, ընդհանուր առմամբ, փաստերի խեղաթյուրմամբ արվող, ցինիզմով լի ինքնագովություն են, որոնք, սակայն, միշտ էլ մեծ պահանջարկ են ունեցել ադրբեջանցի մեկնաբանների շրջանում: Այդպես, Միլի Մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը trend.az-ի հետ զրույցում նշել է, որ Ալիեւի խոսքերը մեսիջ էին ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլեւ «նրանց, ովքեր հովանավորում են զավթչին»:

«Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը, բայց ցանկանում է հարցի խաղաղ կարգավորում»,- ասել է Մամեդովը:

Ադրբեջանցի պատգամավորի «մարդասիրական» մղումները նոր չեն: Ս.թ. հուլիսի 1-ին Չոջուկ Մարջանլի բնակավայրում կայացած ռուս-ադրբեջանական համաժողովի ընթացքում նույնպես Մամեդովը հանդես էր եկել խաղաղասիրական դիրքերից, ինչով էլ զգալիորեն տարբերվել էր ռուսաստանցի հռետորներից:

«Մենք պետք է պատրաստ լինենք հայերի հետ ապրել այս հողի վրա»,- հուլիսին ասել էր Մամեդովը:

Այդ թեզը, թերեւս, արժանի արձագանք չստացավ Ադրբեջանում, որտեղ պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզը շատ խորը արմատներ է գցել: Բացի դրանից, խաղաղության մասին հայտարարությունները ադրբեջանական կողմից ներկայիս պայմաններում լուրջ չեն ընդունվի: Անգամ հաշվի առնելով Դուշանբեի պայմանավորվածություններին հետեւած լարվածության թուլացումը եւ օպերատիվ կապի առկայությունը՝ փոխվստահության մթնոլորտ առայժմ ձեւավորված չէ: Ուստի Մամեդովի մեկնաբանությունները որեւէ կերպ չեն ազդում Ալիեւի մտքերի ազդեցիկության վրա:

Ադրբեջանցի մեկնաբանների պակաս Ալիեւի հայտարարությունները երբեք չեն ունեցել: Փոխարենը անհասկանալի է հայ գործիչների վրդովմունքը հայտարարությունների առիթով: Խոսքը, մասնավորապես, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի գրառման մասին է, որում նա սթափվելու կոչ է անում ներկայիս իշխանություններին՝ նշելով, որ բավական է «հրճվել գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ»: Նրա խոսքով՝ իշխանություններին «ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել արտահերթ ընտրությունները անցկացնելու համար»:

«Ալիեւը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել», - եզրափակել է Աշոտյանը։

Պատգամավորի այս գրառումը հիմք է հանդիսացել ադրբեջանական լրատվական դաշտում անհեթեթ վերլուծությունների համար: Minval.az-ի հոդվածում առաջ է քաշվում այն թեզը, թե իբր «հանրապետականները կարող է փորձեն մասշտաբային սադրանքներ իրականացնել առաջնագծում՝ քաղաքական ռեւանշի հասնելու համար»: Այս սցենարն, իհարկե, որեւէ աղերս չի կարող ունենալ իրականության հետ: Այն կարող է նպատակ հետապնդել սահմանային լարվածության աճի պարագայում ներհայաստանյան քաղաքական անկայունության համար հող նախապատրաստելու: Հոդվածի հեղինակն, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ, որ սահմանային լարվածությունը, սադրանքները, ակտիվ գործողությունները մի կողմ են դնում ներքին քաղաքական հակամարտությունը:

Ինչ վերաբերվում է Ալիեւի ռազմատենչ հռետորաբանության վերականգնմանը, ապա դրա հնարավոր պատճառ կարող են հանդիսանալ նոյեմբերի 6-ին Արցախում մեկնարկած մարտավարական զորավարժությունները: Ադրբեջանցիները, թերեւս, ճիշտ չէին ընկալի, եթե իրենց նախագահը լուռ հետեւեր թշնամու զորավարժություններին: Մեծ հաշվով Ալիեւը հայտնվել է իր իսկ լարած թակարդում. մի կողմից իր վարած քարոզչության հետեւանքով «Ղարաբաղի ազատագրում» պահանջող հասարակությունն է, մյուս կողմից 2016 թ. ապրիլին «Ղարաբաղն ազատագրելու» անհաջող փորձը: Այս իրավիճակը, անկախ Ալիեւի ելույթներից, կամ դրանցում արտահայտած մտքերից՝ փաստ է, ուստի սահմանային լարվածության թուլացումը չէր կարող հայկական կողմի զգոնության թուլացման պատճառ հանդիսանալ:

Տպել
3194 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց