«Ռեստարտ»-ը ԵՊՀ-ում կսկսի նոր ուսանողական կառույցի ձևավորման գործընթացը. Դավիթ Պետրոսյան

08/11/2018 schedule09:29

«Ռեստարտ» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված ուսումնասիրության հիման վրա ԵՊՀ լիազոր մարմինը՝ ՀՀ ԿԳ նախարարությունը, առաջարկում է ԵՊՀ- ում լուծարել ներկայիս Ուսանողական խորհուրդը, ընդունել նոր կանոնադրություն և անցկացնել ուսանողական կառույցի նոր ընտրություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հեղափոխությունից հետո արվածս ամենակարևոր գրառումը։ Վստահ եմ, որ սա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։

Մոտ օրերս «Ռեստարտը» ԵՊՀ-ում կսկսի նոր ուսանողական կառույցի ձևավորման գործընթացը։

«Ռեստարտ» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված ուսումնասիրության հիման վրա ԵՊՀ լիազոր մարմինը՝ ՀՀ ԿԳ նախարարությունը, առաջարկում է ԵՊՀ- ում լուծարել ներկայիս Ուսանողական խորհուրդը, ընդունել նոր կանոնադրություն և անցկացնել ուսանողական կառույցի նոր ընտրություններ։

Մի քանի ամիս առաջ մենք սկսեցինք ուսումնասիրել ԵՊՀ Ուսանողական խորհուրդի գործունեությունը՝ ֆինանսական, բովանդակային և իրավական տեսանկյունից։ 

ԵՊՀ ՈՒԽ Կանոնադրության 4․7 կետը նշում է, որ ՈՒԽ Համագումարը․

ա/ լսում և հաստատում է ՈՒԽ նախագահության տարեկան հաշվետվությունը,

գ/ քննարկում և սահմանում է ՈՒԽ-ի տարեկան գործողություն կարևորագույն ուղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները,

դ/ որոշում է կայացնում ՈՒԽ-ի վերակազմավորման վերաբերյալ,

ե/ հաստատում է նախագահության կազմը,

զ/ ընտրում է ՈՒԽ Վերստուգիչ հանձնաժողովի անդամներին։

Կանոնադրության 4․6 կետը նշում է, որ ՈՒԽ Համագումարը պետք է հրավիրվի առնվազն 3 տարին մեկ անգամ։ 2014 թ․ տեղի ունեցած Համագումարից հետո մյուս Համագումարը պետք է գումարվեր առնվազն 2017թ․ դեկտեմբերին, որը տեղի չի ունեցել։ Մեր կատարած հարցումից հետո, որին չպատասխանեց ո՛չ ԵՊՀ-ն, ո՛չ ԵՊՀ ՈՒԽ-ն գումարվել է Համագումար, բայց դա միայն 2018թ․ սեպտեմբերի 20-ին։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԵՊՀ ներկայիս ՈՒԽ-ն խախտել է իր իսկ Կանոնադրությունը՝ չի հաստատել ֆինանսական տարեկան հաշվետվությունները, ներկայիս և նախկին նախագահության կազմերը իրավական ճանապարհով չեն ընտրվել, ՈՒԽ-ում առկա Վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը չի տեղի ունեցել սահմանված կարգով։

Ավելին, ՀՀ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի 137-րդ կետը նշում է, որ Ուսանողական խորհուրդների կանոնադրությունները պետք է հաստատվեն ՀՀ ԿԳՆ-ի կողմից, բայց ԵՊՀ ՈՒԽ Կանոնդրությունը չի հաստատվել նախարարության կողմից։

Մոտ օրերս «Ռեստարտը » ԵՊՀ-ում կսկսի նոր ուսանողական կառույցի ձևավորման գործընթացը»։

Հիշեցնենք, որ այս խախտումների ու ստուգումների մասին ավելի վաղ ահազանգել էր ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: Նա նշել էր, որ Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը երկակի խաղեր է խաղում և ուսանողներին հրահրում է իրար դեմ:

Տպել
3674 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց