Երեւանի 2800-ամյակին նվիրված ընդունելություն է եղել Եվրոպայի խորհրդում

07/11/2018 schedule23:15

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին: Դա տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 7-ին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված է եղել Երեւանի մասին պատմող ցուցադրություն:

Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապես հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը:

«Կոնգրեսն ու Հայաստանը երկարատեւ համագործակցության պատմություն ունեն եւ լավ հարաբերություններ, ու փոխվստահության մթնոլորտ է ձեւավորված: Հայստանի թավշյա հեղափխությանը մենք հետեւեցինք մեծ հետաքրքրությամբ եւ ոգեւորությամբ: Հեղափոխությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը խաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»,- ասել է նա:

Անդրես Կնապեն շնորհակալություն է հայտնե Երեւանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշել, որ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա Երեւանը դինամիկ ու զարգացող քաղաք է: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշել է.

«Երեւանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր մայրաքաղաքը եւ նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաեւ մեր հյուրերին, ուստի բոլորին սիրով կհյուրընկալենք Երեւանում»,- ասել է նա:

Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշել է, որ Կոնգրեսը ոչ միայն եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլեւ մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Նա նաեւ նշել է.

«Այս տարի տոնելով մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակը՝ մենք օգտագործեցինք նաեւ լավ առիթը Կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում ձեզ ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմության մի հատվածը։ Հուսով եմ՝ ցուցադրությամբ ձեզ հաղորդակից կդարձնենք այն ջերմությանն ու սիրուն, որ իր շուրջ ստեղծում են Երեւանն ու Հայաստանը»,- ասել է նա։

Տպել
680 դիտում

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին

Մենք ուզում ենք հասկանալ՝ Մադրիդյան սկզբունքները մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող են հասցնել. վարչապետ

Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանը երկու լաստանավ ունենա. գնդակը գործընկերների դաշտում է, սպասում ենք պատասխանի. Պապիկյան

Վերջին օրերին կտրուկ ավելացել են հրդեհների թիվը. ԱԻՆ

Երեխային վրաերթի ենթարկելու գործով հարցաքննվել են Դավիթ Սանասարյանը եւ երեխայի մայրը

ԵՊՀ դասախոսների մի մասը նախազգուշական գործադուլ է արել․ թե որն է լինելու նախազգուշացման հաջոդ քայլը, չգիտեն

Հայտնի է՝ ով կքննի Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից քաղաքացուն ծանր վնաս պատճառելու գործը

Հայաստանում անցկացվել է դեռահասների առողջության մասնագետների հավաք

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլեւ մեր պատկերացումները լավ ընկալում են ստացել

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդիպման է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 42 պատգամավոր

Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

Գիտության ոլորտում մոտ 1 միլիարդի թերֆինանսավորում ունենք․ Սերգեյ Բագրատյանը՝ 2020 թվականի բյուջեի մասին

Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն ունի 5 անշարժ գույք եւ 138 հազար դոլար, իսկ կինը՝ 130 հազար դոլար

Էմմին մտորում է կրկին «Եվրատեսիլ» գնալու մասին. հարցրել է երկրպագուներին

2020 թվականին պետական պարտքը կնվազի՝ հասնելով ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ նախարար (տեսանյութ)

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը հայտարարել է Հանրային խորհուրդը լքելու մասին

Ծառուկյանի ընկերությունը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել պարտքը. պնդում է բամբակի դաշտում աշխատած տրակտորի տերը