Ի՞նչ են քննարկելու երկրների ղեկավարները. ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ

Նոյեմբերի 8-ին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստ, որին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Նախքան դա կանցկացվի նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:

Համաձայն ՀԱՊԿ մամուլի ծառայության՝ գագաթնաժողովի օրակարգում են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկումը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համակարգման խնդիրները, մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման եւ կազմակերպության ռազմական ներուժի զարգացման հարցերը:

Գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը, թերեւս, նոր գլխավոր քարտուղարի հարցն է: Նոյեմբերի 2-ին ավարտվեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչման գործընթացը: Դրանից հետո գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Նոյեմբերի 5-ին ռուսական «Կոմերսանտը», հղում կատարելով «կազմակերպությանը մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրներին», գրել էր, որ նոյեմբերի 8-ից հետո այդ պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Այդ հրապարակմանն արձագանքեցին Հայաստանի եւ Բելառուսի արտաքին գերատեսչությունները՝ նշելով, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը քննարկման փուլում է եւ անհայտ է անգամ, թե որ երկիրն է նա ներկայացնելու:

Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել մեկ այլ կարեւոր հարց՝ ՀԱՊԿ դերի մեծացումը՝ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում կազմակերպության լիարժեքության ապահովմանն ուղղված քայլերը: Միտումն, իհարկե, նոր չէ, սակայն մինչ այժմ որեւէ զգալի առաջընթաց այս ուղղությամբ չկա: Առաջիկա գագաթնաժողովից եւս չարժե մեծ քայլեր ակնկալել: Կազմակերպության կշիռի վրա ներկայիս պայմաններում դրական ազդեցություն կարող է թողնել միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, ինչի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի առաջիկա գագաթնաժողովի ընթացքում:

Գագաթնաժողովի օրակարգում ներառված է մեկ այլ հետաքրքիր հարց եւս: Խոսքը ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակների իրավական ձեւակերպման վերաբերյալ որոշման մասին է: ՀԱՊԿ կանոնակարգով դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը որոշվում է ՀԱԽ-ի կողմից: Իսկ նոր որոշումը, ընդունվելու պարագայում, ենթադրում է նաեւ, որ դիտորդի կամ գործընկերոջ թեկնածու պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ:

Նախկինում նմանատիպ հարցերը որոշվում էին դիվանագիտական հարթության վրա կամ կուլիսներում: 2016 թ. նոյեմբերին Պակիստանը փորձեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում ստանալ դիտորդի կարգավիճակ, սակայն ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ջանքերով այդ հարցը հանվեց խորհրդի նիստի օրակարգից:

Գործնականում ՀԱԽ-ի կողմից այդ որոշման ընդունումը կփակի Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու ճանապարհը՝ առնվազն մինչեւ արցախյան հարցի կարգավորումը: Ուստի, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման վերաբերյալ կանխատեսումները կարող են իրականանալ բացառապես երկկողմանի հարաբերությունների շրջանակում:

Բացի այդ, տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների՝ մասնավորապես ԱՄՆ ակտիվացման ֆոնին Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որոշակիորեն կորցնում է արդիականությունը: ՀԱՊԿ-ի՝ որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ ուժի միտում ունեցող կառույցի համար արցախյան հակամարտությունը մղվում է երկրորդ պլան՝ հաշվի առնելով նաեւ այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը աշխարհաքաղաքական առճակատում չէ: Բացի դրանից, Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների եւ ընդհանուր իրավիճակի անկանխատեսելիության պայմաններում առհասարակ անհասկանալի է՝ արդյո՞ք Ադրբեջանը որեւէ հեռանկար ունի ՀԱՊԿ-ում:

Փոխարենը առավել արդիական է դառնում Իրան-ԵԱՏՄ եւ Իրան-ՀԱՊԿ համագործակցությունը: Որքան էլ Իրանը զգայուն լինի իր ինքնիշխանության նկատմամբ եւ հաստատակամ՝ չանդամակցելու ռազմաքաղաքական դաշինքների, Իսլամական հանրապետության ղեկավարությունը գիտակցում է ԱՄՆ-ի հետ առճակատման հնարավոր ռազմական հեռանկարի վտանգը: Ռազմական սցենարից խուսափելու ամենակարճ ճանապարհը Իրանի համար ինքնիշխանության մի մասի զոհաբերումն է՝ հանուն անվտանգության արտաքին աղբյուրի:

Ինչ վերաբերվում է արցախյան հակամարտությունում ՀԱՊԿ-ի դերին, ապա լուրջ փոփոխություններ չեն սպասվում: ՀԱՊԿ անդամներից, թերեւս, միայն Ռուսաստանն է ունակ ազդել կարգավորման գործընթացի վրա եւ կշարունակի ձեռքը պահել զարկերակի վրա՝ փորձելով երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերահսկել իրավիճակը:

Տպել
7384 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին