Վահանն էլ է սխալվում, կտեսնենք, որ ձայն կտան. Շարմազանովը՝ դալաններում ծեծվելու մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ նոյեմբերի 11-ին նախատեսված համաժողովը չեղարկվել է: Փոխարենը լինելու է ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցելու են մոտավորապես 250 հոգի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Խորհրդի նիստն ավելի արդյունավետ է, նեղ կազմ չի լինելու, 250 հոգի մարդ է լինելու»:

Տեղեկություններ կան, որ այդ համաժողովի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանն ընտրվելու է կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Էդուարդ Շարմազանովն այդ տեղեկությունները չհերքեց, բայց եւ ուղիղ պատասխան էլ չտվեց: «Վիգեն Սարգսյանը կարողա՞ այլ կուսակցությունից է: Վիգեն Սարգսյանը մեր կուսակցականն է, չենք քննարկել, կքննարկենք՝ կտեսնենք: Նման որոշումները խորհրդի նիստով ենք իրականացնում: Կուսակցութան նախագահի տեղակալներն ընտրվում են խորհրդի նիստով: Ցանկացած խորհրդի նիստով կարող ենք ընտրել»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը չցանկացավ մանրամասնել, թե ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու: Առաջարկեց սպասել նիստին: «Իմ քարտերն ինչո՞ւ պետք է բացեմ: Մենք Ընտրական օրենսգրքին համապատասխան ընտրարշավ ենք իրականացնելու, իսկ հիմա էլ աշխատանքային մթնոլորտ է: Թե ով է լինելու առաջին համարը՝ քննարկումներից հետո կլինի»,- նշեց Շարմազանովը եւ անդրադառնալով մեր հարցին, թե շրջանառվում է, որ ՀՀԿ-ի ցուցակը Վիգեն Սարգսյանն է գլխավորելու, ասաց. «Լավ է արվում շրջանառվում է, ի՞նչ եք ուզում: Վիգեն Սարգսյանն էլ է հնարավոր, Արմեն Աշոտյանն էլ է հնարավոր, Արփինե Հովհաննիսյանն էլ է հնարավոր, Վահրամ Բաղդասարյանն էլ է հնարավոր, բայց չենք քննարկել հարցը»:

Տեղեկություններ կան, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կտրականապես հրաժարվել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել: Փոխարենը Վիգեն Սարգսյանն առաջադրվելու է Արաբկիր, Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններից՝ Մարգարիտ Եսայանի հետ:  Կենտրոն-Էրեբունին փակելու է Արմեն Աշոտյանը, Շարմազանովը եւ Վահրամ Բաղդասարյանը փորձելու են ձայներ հավաքել Լոռու մարզում: «Հանդիպել եմ տիկին Հովհաննիսյանի եւ պարոն Հարությունյանի հետ, երկուսի տրամադրություններն էլ բարձր էին: Ռեյտինգայինի հետ կապված՝ բոլորս առաջադրվելու ենք, կարող է մեկ-երկու բացառություն լինի, բայց ովքեր լինելու են համապետական ցուցակում, լինելու են նաեւ տարածքային ցուցակներում՝ հատկապես առաջին տասնյակը»:

ՀՀԿ-ական նախկին ռեյտինգային պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Գրիգորյանը եւ Կարեն Կարապետյանն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին: Նրանք այն թեկնածուներն են, որոնք նախորդ ընտրություններին տասնյակ հազարավոր քվեներ էին ապահովել ՀՀԿ-ի համար: Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ եթե այս թեկնածուները չլինեն, ՀՀԿ-ի համար մտահոգիչ չէ՞: «Եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է 50+1 հավաքի, ուրեմն խնդիր է, եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է լինի 2-րդ ուժը, ապա խնդիր չէ: ՀՀԿ-ն այսօր ունի լուրջ ներուժ, որ Նիկոլ Փաշինյանից հետո պետք է լինի երկորդ ուժը: Մեր պայքարը դրա համար է, որ մենք լինենք 2-րդ բեւեռը խորհրդարանում»,- ասաց նա:

ՀՀԿ-ի մահը գուժողներին Շարմազանովը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ի դարդերը թողնեն եւ «իրենց լացը լացեն»: Օրեր առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ Շարմազանովին, Աշոտյանին Սամվել Ալեքսանյանն է անցկացրել խորհրդարան՝ հազարավոր քվեներ ստանալով: Էդուարդ Շարմազանովը գործնկերոջը հակադարձեց. «Լենա Նազարյանը, եթե ամեն ինչով պարտական է Նիկոլ Փաշինյանին, ապա Շարմազանովը պարտական է միայն Աստծուն եւ իր ծնողներին: Հերիք է, որ Նիկոլ Փաշինյանի թիկունքում աչոկներ հավաքեն: Փաշինյանի շողքի տակ դարձել են հերոսներ ու հայտարարում են՝ սա կընտրվի, նա չի ընտրվի: Դուք ձեզնից քաղաքական զրո կապիտալ եք ներկայացնում: Նիկոլը չլինի, մի շաբաթ այդ տղան գրիպ ընկնի, բոլորով կկորեն քաղաքական դաշտից»:

2013 թվականին ՀՅԴ-ական գործիչ Վահան Հովհաննիսյանն, ԱԺ-ում դիմելով ՀՀԿ-ականներին, ասել էր, որ եթե չլինի նախագահը, վարչապետը եւ մյուս լծակները, ապա իրենք չեն ընտրվի: «Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞  ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»,- մասնավորապես, ասել էր Վահան Հովհաննիսյանը:

Հինգ տարի անց, երբ արդեն Արմեն Աշոտյանը եւ շատ այլ ՀՀԿ-ականներ առաջադրվելու են եւ չունեն վարչական լծակներ, Շարմազանովից ՀԺ-ն հետաքրքվեց՝ արդյո՞ք կկարողանան քվե ստանալ, թե՞ ինչպես Հովհաննիսյանն էր ասել՝ դալաններում ծեծ կուտեն: «Վահանն էլ է սխալվում, Սերժ Սարգսյանը նախագահ չէ, բայց Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ է: Դե կտեսնեք, որ ձայն կտան»,- ասաց Շարմազանովը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցված են: Գործարանի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք աշխատանքները դադարեցված են, որ նա նախընտրական շրջանում քննադատությունների թեման ունենա, պատգամավորը նշեց. «Ես Ալավերդիում իմ հայրական տնից բացի գառաժ չունեմ: Իմ հույսը միայն Ալավերդին չէ, որ իմ համար նման բան անեին»:

ՀԺ-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին վստահության քվե տա մի կուսկացության, որի իշխանության օրոք ապօրինի հարստացողներ են եղել, կրիմինալն է իր ուրույն տեղն ունեցել, Շարմազանովը նկատեց, որ իրենք սխալվել են, իսկ հիմա ուղղում են, որ դառնան իրական ընդդիմություն: «Այս վեց ամսվա մեջ գնաճ է եղել, ՀԱՊԿ-ում քարտուղարը զադնի է արել, իրանի հետ հարաբերություններում կան խոչընդոտներ, ներդրումները 11 անգամ պակասել են, ֆրանկոֆոնիան, որ անում են ու ծափահարում են՝ մեր արածն է: Մերկելը, որ գալիս է ու սելֆի են անում՝ մեր հրավերքն է: Մեր իշխանության ժամանակ բոլտոններ չէին գալիս ու ասում՝ ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք, մենք կարմիր գծեր ու կամեռաներ ենք դրել, որը հիմա վայելում են, բայց մեզ քննադատում էին: Մեզ պետք է ընտրեն, որովհետեւ մեր հասարակությունը կարիք ունի իրական այլընտրանքի, որ իրական քննադատի: Ո՞վ է լինելու այլընտրանքը, Ծառուկյան դաշի՞նքը, որ վեց ամիս էլ ծափահարում է Փաշինյանին, Դաշնակցությո՞ւնը որ մեկ-մեկ է խոսում, թե՞ Մարուքյանի կուսակցությունը: Մեզ պետք չի հերթական ֆեյք ընդդիմությունը: Վարչապետի ընտրության օրը, հերթ չտալով, Նիկոլին գովում էին, էն խեղճ ՔՊ-ականներին հերթ չհասավ ու ասում են՝ մենք ընդդիմություն ենք, արա՛, դուք ի՞նչ ընդդիմություն: Իմ կռիվ այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանին չեն ընտրում, ուրեմն մեզ պետք է ընտրեն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տպել
3593 դիտում

Ննջասենյակի ներքնակի միջից գողացել էին 4 հազար դոլար. գողությունը կատարել էր տանտիրոջ դուստրը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն այսօր փակ է լինելու ժայռապայթեցման պատճառով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի