Նման մտահղացումը կարելի է ցինիկ համարել. Աննա Հակոբյանը՝ Բաքվի կողմից Երեւանին ուղղված «առաջարկի» մասին

Առաջին տիկին Աննա Հակոբյանը այսօր կրկին այցելեց Ադրբեջանում գերեվարված, Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Նրա հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակը դեպքից հետո սրվել է: Աննա Հակոբյանի այսօրվա այցի նպատակներից մեկը Ղազարյանի հայրիկին տեսակցելն ու նրա առողջական վիճակի մասին տեղեկանալն էր:

Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը տարակուսեց, թե ինչու Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը երկարատեւ ընդմիջումներով է այցելում Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին: Նա նշեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ վեց շաբաթ առաջ են այցելել գերի ընկած Ղազարյանին, այնինչ ասվել էր, որ պետք է այցելեն 3 կամ 4 շաբաթը մեկ անգամ: «Այնպիսի կենցաղային մակարդակի խնդիրներ կան, որ իմ կարծիքով՝ Կամիր խաչի օգնությամբ պետք է լուծվեն, ինչպես օրինակ ձմեռային հագուստը: Մայրիկին անհանգստացնում է, թե ինչ հագուստ ունի որդին, որովհետեւ ամռանն էր դեպքը տեղի ունեցել: Տիկին Աստղիկն ասում է, որ պատրաստ են գումար, հագուստ փոխանցել, բայց որեւէ արձագանք չի ստանում այս առաջարակը եւ որեւէ տեղեկություն չկա, թե ինչ պայմաններում է պահվում եւ ինչ հագուստ է կրում Ղազարյանը»,- նկատեց առաջին տիկինը: Նա այսօր ծնողներին տեղեկացրել է, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ղազարյանի իրավունքների երաշխավորման եւ նրան Հայաստան վերադարձելու հարցում աջակցության նպատակով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: Հակոբյանը հույս հայտնեց, որ այս երկու կառույցները հաջողությամբ կարող են նման հարցերում միջամտել եւ երկար սպասեցնել չեն տա ու հատկապես Կարեն Ղազարյանի գործով արագ կարձագանքեն: «Խնդիրն այն է, որ երիտասրադը ունի լուրջ առողջական խնդիր եւ նրան Ադրբեջանում երկար պահելը ամեն օր վտանգում է նրա կյանքն ու առողջությունը»,- ասաց նա:

Ինչպես հայտնի է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացք է տվել հուլիսի 15-ից Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործին: Դատարանը Ադրբեջանից պահանջել է տեղեկություններ տրամադրել գերեվարված հայ քաղաքացու գտնվելու վայրի եւ առողջության վերաբերյալ: Հակոբյանն ասաց, որ փաստաբանները ճշտել են, որ այս փուլում դատարանը սպասում է ադրեբաջանական կողմի պարզաբանումներին: «Փաստաբանները վստահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ չէ, տեռորիստ չէ եւ ունի առողջական լուրջ խնդիրներ: Այս բոլոր ապացույցները ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իմ կարծիքով, եթե այս բոլոր օղակները աշխատեն եւ անեն այն, ինչ իրենք պարտավոր են անել՝ իրենց բնույթից ելնելով, ապա հնարավոր չէ ինչ-որ պահի հանգուցալուծման չգանք այս գործում»,- հավելեց Աննա Հակոբյանը:

Օրեր առաջ «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրին, հայտնել էր, թե Բաքուն Երեւանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին եւ ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Անդրադառնալով սրան՝ Աննա Հակոբյանը նշեց, որեւէ փաստ իրեն հայտնի չէ, որ ադրբեջանական կողմը միջազգային հայտնի խողովակներով հայտ է ներկայացրել փոխանակման համար: Ենթադրելի է, որ տրամադրություններ է շոշափում ադրբեջանական կողմը։ Որքանով ես տեղյակ եմ, ռազմական հանցագործներին քաղաքացիական անձանց հետ փոխանակելու միջազգային փորձ չկա։ Տվյալ դեպքում նման մտահղացումը կարելի է ցինիկ համարել. այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում, դատապարտված են 16-ամյա երեխայի սպանության համար։ Առհասարակ նրանց փոխանակման հարց բարձրացնելը շատ տարօրինակ է։ Առավել ևս, երբ մենք ունենք շատ տխուր պատմություն՝ կապված նման հանցագործին հերոսի կոչում տալու հետ», (Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացնելը): Վստահ եմ նաեւ այս հարցում մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները աշխատանք ունեն տանելու՝ նույնիսկ նման տրամադրություններ շոշափող հարց բարձրացնելու առումով: Առնվազն չի կարելի մարդուն, որը մոլորվելու պատճառով գերի է ընկել եւ ռազմական որեւէ գործողություների փորձ չունի, փոխանակել կոնկրետ դիվերսիա իրականացրած եւ սպանություն կատարած անձանց հետ»,- նկատեց Աննա Հակոբյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ն պարտադրանքի նման միջոցներ, որ փոխանակում տեղի ունենա, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Եվրոպական դատարանում մենք վիճարկում ենք մարդու իրավունքների կոնվենցիայի մի քանի կետերի խախտում Կարեն Ղազարյանի գործով։ Դատելով մեր փաստաբանների վստահությունից՝ ավելի հավանական է, որ ՄԻԵԴ-ը հօգուտ Հյաստանի վճիռ կկայացնի։ Իսկ դա ենթադրում է կոնկրետ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, որ դա ցանկալի չի լինի նաեւ ադրբեջանական կողմին։ Սանկցիաներ, որոնք լուրջ գործիք կլինեն մեր ձեռքում՝ Կարեն Ղազարյանի վերադարձն ապահովելու համար»,- եզրափակեց առաջին տիկինը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից այսօր մեզ այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Կարեն Ղազարյանի գործի մասին: Մեզ խնդրեցին զանգահարել վաղը: Նշենք, որ Աննա Հակոբյանը երկրորդ անգամ է այցելում Ղազարյանի ծնողներին: Առաջին այցից հետո ԿԽՄԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ներկայացուցիչներն այցելել են Ղազարյանին: Բայց, ըստ էության, սա ներկայացուցիչների առաջին եւ վերջին այցն է եղել:

Տեւական ժամանակ լուռ էր նաեւ ադրբեջանական կողմը. միայն այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Կարեն Ղազարյանի գործը դատարանում է եւ առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: Ադրբեջանը մի շարք հանցագործություններ է վերագրել Կարեն Ղազարյանին՝ այդ թվում Արդրբեջանում ահաբեկչություններ իրականացնելու համար:

Ադրբեջանական կողմը նման «իրավիճակներում» հաճախ է տարբեր խողովակներով հարց բարձրացնում հայ գերիներին իրենց դիվերսանտներով փոխանակելու վերաբերյալ: Եվ ահա օրեր առաջ էլ «Ինտերֆաքս»-ը, հղում անելով իր աղբյուրներին, նման առաջարկի մասին էր գրել:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Բաքվի կողմից Երեւանին ուղղված «առաջարկին», նկատեց, որ մարդասիրական քայլ է գերիների փոխանակումը, բայց չպետք է գերիների փոխանակումը լրացուցիչ քաղաքական նպատակներով կատարվի եւ չպետք է նախապայմաններ դրվեն: «Կարեւոր է արձանագրել, որ փաստացի գերիների եւ կոնկրետ հանցանքների համար դատապարտված անձաց միջեւ չպետք է հավասարության նշան դնել, ինչը նաեւ կարգավորվում է միջազգային մարդասիրական իրավունքով, գերիները այլ կարգավիճակ ունեն, դատապարտված անձինք՝ այլ: Օրինակ, Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը կոնկրետ քրեական հանցագործությունների համար դատապարտվել են եւ կրում են իրենց պատիժը Արցախի Հանրապետությունում եւ հնարավոր չէ գերիների հետ կոնկրետ փոխանակում կատարել, որովհետեւ իրենց կարգավիճակը տարբեր է:

Եթե Արդբեջանում կան հայ գերիներ եւ իրականում կան, նրանք վերադարձվում են միջազգային մարդասիրական սկզբունքներից ելնելով եւ նմանատիպ հարցերում հայկական կողմը միշտ իր մարդասիրական քայլը կատարել է»,- ասաց ՄԻՊը: Ի պատասխան մեր հարցին, Բեգլարյանը նաեւ ասաց, որ առաջիկայում պատրաստվում է այցելել քրեակատարողական հիմնարկներ՝ այդ թվում նաեւ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի պահման պայմաններին ծանոթանալու նպատակով:

Նշենք, որ Ադրբեջանում այս պահին երեք հայեր են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ: Նրանք Ադրբեջանում երկարատեւ ազատազրկման են դատապարտված: Հայկական կողմում եւս երեք ադրբեջանցի է պահվում՝ Շահբազ Գուլիեւը, Դիլհամ Ասկերովը եւ Էլնուր Հուսեյնզադեն: Վերջինս ձերբակալվել է անցյալ տարի:

Տպել
3251 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց