Յուրի Վարդանյանին գուցե հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում. նրա վերջին ցանկությունն է

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանին գուցե հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին ասացին, որ իրենք նման առաջարկ ունեն: Յուրի Վարդանյանի օգնական Կարո Օհանյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դա եղել է լեգենդար ծանրորդի վերջին ցանկությունը:

«Ես՝ ինքս, սպորտի նախարարի միջոցով դիմել եմ վարչապետին, որպեսզի ի կատար ածվի իր վերջին ցանկությունը՝ հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում»,- ասաց նա:

Նա նաեւ հայտնեց, որ հոգեհանգստի արարողություն է լինելու նաեւ ԱՄՆ-ում՝ Գլենդելի հայկական եկեղեցիներից մեկում: Դա լինելու է Երեւանի ժամանակով առաջիկա հինգշաբթի՝ նոյեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 7-ին, այսինքն՝ Գլենդելում չորեքշաբթի երեկոյան 7-ին:

Ըստ Կարո Օհանյանի՝ ընտանիքը ցանկանում է, որ մինչեւ Երեւանում կայանալիք հոգեհանգստի արարողությունը հոգեհանգստի արարողություն լինի նաեւ Գյումրիում՝ ծանրորդի ծննդավայրում: Նախնական տվյալներով՝ Երեւանի հրաժեշտի արարողությունն էլ հնարավոր է՝ լինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս ծրագրերի, ինչպես նաեւ ամսաթվերի վերաբերյալ հստակ տեղեկություններ կլինեն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: Նիստը դեռ չի կայացել, քանի որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը հանձնաժողովի նախագահն է, երկրում չէ:

Վարդանյանը ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին 62 տարեկան հսակում: 

Տպել
3515 դիտում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման ու զորակցման ծրագրի առաջին փուլն ավարտված է

Ելույթ՝ ՄԱԿ-ում, հանդիպումներ Քալիֆորնիայում. Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ

Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ