Դասական երաժշտության անվճար համերգներ կլինեն Երեւանի ավագ դպրոցների աշակերտների համար

ՀՀ կրթության եւ գիտության եւ մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է մշակութային կրթության բարելավմանը միտված «ԴասA» ծրագիրը` ավագ դպրոցների աշակերտների համար: Նախագծի շրջանակում Երեւանի 35 ավագ դպրոցների 14-17 տարեկան 10-12-րդ դասարանների շուրջ 13 532 աշակերտներ կայցելեն սիմֆոնիկ երաժշտության համերգների` հնարավորություն ունենալով հետագայում համերգներին հրավիրել նաեւ իրենց ծնողներին։

ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր Բյուրո ակումբում` ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի եւ Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Երեւանի ավագ դպրոցների տնօրենները: ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով` դեռեւա ամռանը, երբ քննարկվում էին դպրոցներում մշակութային կրթության զարգացման ծրագրերը, Սիմֆոնիկ նվագախմբի կողմից առաջարկություն էր ներկայացվել` դպրոցականներին հրավիրել դասական երաժշտության համերգների. «Իմ մտապատկերում այս ծրագրերը կային վաղուց, երբ դեռ իշխանության ներկայացուցիչ չէի: Դրանք միս-արյուն ստացան ամռանը, եւ հիմա արդեն մտնում ենք  իրագործման գործնական  փուլ: Ծրագիրը միտված է դպրոց բերել բարձր արժեքներ, մեր աշակերտներին սովորեցնել լսել դասական երաժշտություն: Դասական երաժշտությունը պետք է վերադարձնել դպրոց, պետք է աշակերտին բերել համերգասրահ»,- նշել է ԿԳ նախարարի պաշտոնակատարը եւ հույս հայտնել, որ սիմֆոնիկ նվագախմբի արհեստավարժ թիմի մշակած նորարական ծրագիրն իրական հետաքրքրություն կառաջացնի դպրոցականների շրջանում դասական արժեքների եւ բարձր արվեստի նկատմամբ: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մշակույթի նախարարի պաշտոնակատարին եւ Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարին` ծրագրի նախաձեռնությանն աջակցելու համար: Արայիկ Հարությունյանը նաեւ նշել է, որ այժմ Կրթության եւ գիտության  նախարարությունը Մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում է մշակութային մեծ ծրագիր, որի շրջանակում Հայաստանի բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների աշակարտները կարող են տարվա մեջ մեկ անգամ այցելել թատրոն, թանգարան կամ համերգասրահ:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով` մշակութային քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը մշակութային հաստատությունների զարգացումն է. «Մեր հիմնական նպատակն է աջակցել աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել մշակույթի նկատմամբ:  Սա այդ ուղղությամբ մշակված նոր  ծրագիր է, որն ուղղված է դասական երաժշտության խրախուսմանը»,- նշել է  Լիլիթ Մակունցը` հավելելով, որ Սիմֆոնիկ երաժշտության «ԴասA» ծրագիրը իրագործվում է աբոնոմենտային ծրագրին զուգահեռ եւ առայժմ նախատեսված է միայն Երեւանի ավագ դպրոցների համար:

 Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ` ծրագիրը կանցկացվի երեք փուլով: Սիմֆոնիկ նվագախմբի անդամները՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դպրոցներում աշակերտների հետ կիրականացնեն նախապատրաստական աշխատանքներ` հատուկ մշակված ծրագրի եւ համապատասխան պատրաստում անցած մասնագետների միջոցով նրանց հաղորդելով  երաժշտական բազմաշերտ գիտելիքներ։ Այնուհետեւ աշակերտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունկնդրեն հատուկ իրենց համար նախատեսված համերգային ծրագրերը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որոնք թվով 18-ն են լինելու։ Հատկանշական է, որ ծրագրում մեծամասամբ ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Սա նոր մոտեցում է գեղագիտական կրթության բնագավառում, որի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում առավել կիրթ, առաջադեմ հասարակության ձեւավորման համար։ Այժմ ՀՀ դպրոցական ծրագրում երաժշտական կրթությունը ներառվում է մինչեւ 7-րդ դասարան։ Հիմնականում բացակայում է գործնական շփումը դասական արվեստի հետ։ Ծրագրի «ԴասA» անվանումը խորհրդանշական է. կազմված է «դասական» բառի «դաս» արմատից, իսկ A տառով նշում են վեցերորդ նոտան՝ Լյա (լատ.՝  la), որով սովորաբար լարում են բոլոր երաժշտական գործիքները: Այս նոտան դասական երաժշտության խորհրդանիշն է»,- ներկայացնելով ծրագիրը նշել է Սերգեյ Սմբատյանը:

Հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Մոնիթորինգն իրականացվելու է «ԴասA» բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի կլինի առաջին համերգի օրը՝ նոյեմբերի 10-ին։ Նախատեսվում է, որ համերգ այցելած  աշակերտների նվազագույնը 20%-ը հետագայում կվերադառնա համերգասրահ, որպես ունկնդիր

Տպել
2622 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց