CINF հիմնադրամի ինտենսիվ այցն Արցախ

06/11/2018 schedule16:30

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին իտալահայ գրող, «Արտույտների ագարակը» պատմական վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայրերի մեղքը» «The Sins of the Fathers» նոր լույս տեսած գրքի հեղինակ Շվոն Նաշ-Մարշալը եռօրյա այցով ժամանել էին Արցախ:

Շվոն Նաշ-Մարշալը եւ Անտոնիա Արսլանը CINF հիմնադրամի խորհրդի անդամներ են. Արցախ այցի նպատակն էր նորարարական ծրագրերի սկիզբն ու այնտեղ իրականացված տոնակատարությունը:

Ինտենսիվ այցը ներառում էր հանդիպումներ եւ ժողովներ CINF-ի խորհրդի անդամների ու Արցախի կառավարության աշխատակիցների, տեղի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների եւ գործարարների միջեւ: Այցի նպատակն էր ոչ միայն գնահատել 2018 թվականին CINF-ի եւ Արցախի կողմից իրականացված աշխատանքները, այլեւ ընդլայնել վերջիններիս համագործակցությունը Արցախի կառավարության եւ բարձրագույն կրթական հաստատությունների հետ:

CINF-ը եւ Արցախի կառավարությունը իրենց գործընկերությունն ու բարեկամությունը նշեցին Համատեղ կազմակերպված մշակութային միջոցառումների միջոցով: Միջոցառման ընթացքում պարգեւատրվեցին CINF-ի 2018 թվականի ամառային դասընթացներն ավարտած ուսանողներն ու առաջին ոչ պաշտոնական Ethics Bowl միջոցառման մասնակից ուսանողական խմբերը։

Կայացավ նաեւ Շվոն Նաշ-Մարշալի «Հայրերի մեղքը-Թուրքերի մերժողականությունը եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը հեղինակը նվիրեց Արցախին: Անակնկալներով լի այցելության օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը հայկական մշակույթում իր ունեցած ներդրումների համար գրող Անտոնիա Արսլանին պարգեւատրեց Դոկտորի պատվո աստիճանով, բակալավրի պատվո աստիճան շնորհվեց CINF-ի նորանշանակ խորհրդատու Տիտո դե Լուկային:

Ինչպես նշում են հիմնադրամի անդամները՝ CINF հիմնադրամի առաքելությունն է պահպանել Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հնագույն քրիստոնեական ավանդույթներն ու մշակույթներն իրենց բազմազանության մեջ՝ հզոր եւ բարգավաճ քրիստոնյա համայնքների տեսլականով: Նպատակն է՝ զարգացնել այնպիսի մտածելաձեւ, որով հասարակությունը կկարողանա կանգնել իրենց իրավունքների համար, պաշտպանել իրենց դատը, ապրել առանց վախի, հաղորդակցվել միմյանց հետ եւ մասնակցել արդարության եւ առաքինության վրա հիմնավորված խաղաղության զարգացման եւ հաստատման աշխատանքներին:

Արցախ այցն ամենից առաջ դասախոսների, ուսանողների եւ բարեկամների վերամիավորում էր: Ներկաները միմյանց խոստացան հանդիպել 2019 թվականի մարտ ամսին՝ այն ժամանակ, երբ կմեկնարկեն CINF-ի եւ Արցախի համատեղ ծրագրերը: Նշենք, որ CINF-ի հիմնադրամի հիմնադիրներն են Անտոնիա Արսլանը, Շվոն Նաշ-Մարշալը, եւ ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Ռիթա Մահտեսյանը։

Արցախում վերջիններիս ուղեկցում էին Նշան Նահիկյանը, Tri-Veneto-ի նորանշանակ CINF-ի խորհրդատու Տիտո դե Լուկան, Էնրիկո Դալ Բիանկոն եւ CINF-ի տարածաշրջանային համակարգող՝ Կարեն Քաբրջյանը:

Տպել
1743 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ