Պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման․ Փաշինյանը՝ Սահակյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետեւ տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը կարեւորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի  փոխգործակցության խորացումը:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին:

«Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, եւ ըստ էության, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք թվում  է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը եւ Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների եւ շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ եւ առաջ զինվորների հարմարավետության համար:

«Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները եւ հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին:

Նաեւ կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, եւ մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ եւ էներգիա չծախսի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:       

Տպել
5357 դիտում

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավելի քան 2 մլրդ դրամի փոշիացում Սեւանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ

Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին. BMW-ն բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

Գարեգին Բ-ն նոր նշանակում է կատարել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում

Հակոբ Արշակյանը խոսել է Զինեդին Զիդանի հետ (լուսանկար)

Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Armеnie հայկական պարբերականի խմբագրության վրա

Դե, հրավիրեք, էլի. ինչո՞ւ է իրար Խառնվել ԵԱՀԿ-ն

Ոհմակը կկշտանա՞. «Ռոյալ-Արմենիան» ազատում է շուկան

Շիրակի մարզում Suzuki-ն, 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Զգո՛ւյշ, բալային կրճատումներ են. աղքատները էլ ավելի են աղքատանում

Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

Վարչապետը մասնակցում է «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովին (տեսանյութ)

Փրկարարները ճանապարհից հեռացրել են շրջված հենասյունը

Խնձորի փառատոն, խնձորի արձան և խնձորի ամենաերկար կարկանդակը Նոր Գեղիում

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հայկ Մարությանը Բրյուսելում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին

Ոչ ոք չի կարող պնդել, թե երեկվա հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան