Առաջիկայում նախատեսվա՞ծ է Բաղմանյանին ազատել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Արդեն տեղեկացրել ենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։

ՀԺ-ն ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է Բաղմանյանին ազատել պաշտոնից, ինչին փոխնախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ տեղեկություն չունեմ»:

Հարցին, թե այժմ ի՞նչ ընթացակարգով է հնարավոր, որ Բաղմանյանն ազատվի, ՊՆ փոխնախարարը պատասխանեց. «Եթե նախագահի հրամանագրով է նշանակվել` որպես բարձրաստիճան սպա, պետք է նորից նախագահի հրամանագրով ազատվի` վարչապետի առաջարկությամբ: Բարձրագույն սպայական պաշտոնանատար անձանց նշանակումը ու կոչումների շնորհումը նախագահի սահմանադրական լիազորությունն է, որը նախագահը իրականացնում է վարչապետի առաջարկությամբ»,- ասաց Բալայանը:

Դիտարկմանը՝ փաստորեն այս դեպքում հետ կանչման հարց չկա, մեր երկրի ղեկավարությունն է որոշելու, Բալայանը արձագանքեց. «Միանշանակ, իհարկե»:

Տպել
2882 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան