Ռուսաստանի միգրացիոն հայեցակարգը. նոր խթան արտագաղթի՞ն

Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «2019-2025 թթ. Ռուսաստանի Դաշնության միգրացիոն պետական քաղաքականության հայեցակարգը»: Այդ մասին նա հայտարարել է Համերկրացիների համաշխարհային կոնգրեսի նիստի ընթացքում: Պուտինը նշել է, որ նոր հայեցակարգով նաեւ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «համերկրացիների»՝ նախկին խորհրդային երկրներում բնակվող «ռուսական աշխարհի» մաս կազմող քաղաքացիների համար։

«Համերկրացիներ» ծրագիրն անցկացվում է 2007 թ. հունվարից: Դրա հիմնական նպատակը Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները, մասնավորապես՝ անհավասար բնակեցվածության հարցը լուծելն է: Ներքին միգրացիայի արդյունքում երկրի արեւմտյան եւ հարավ-արեւմտյան մասերում բնակչության խտությունն անհամեմատ ավելի բարձր է, քան այլ հատվածներում: Համաձայն հոկտեմբերի 31-ին ստորագրված հայեցակարգի՝ միգրացիոն քաղաքականության նպատակը երկրի սոցիալ-տնտեսական, տարածական եւ ժողովրդագրական զարգացման ոլորտի խնդիրները լուծելու համար բարենպաստ միգրացիոն իրավիճակ ստեղծելն է:

Ծրագրի կարեւորության մասին է խոսում «հայրենադարձներին» տրամադրվող գումարների չափը: Ծրագրով ՌԴ քաղաքացիություն ստացած եւ առաջնահերթ բնակեցման տարածքներում 18 ամիս բնակվող քաղաքացիների համար նախատեսված են միանվագ վճարներ ընդհանուր մինչեւ 240 հազար ռուբլի ծրագրի մասնակցի եւ 120 հազար՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Մինչ օրս այդ ծրագրով ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 750 հազար մարդ: Դրանցից շուրջ 50 հազարը հայաստանցիներ էին: Նախկինում այս խնդիրը բազմիցս բարձրացվել է, անգամ քննարկվել ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, սակայն ծրագրի գործունեությունը դադարեցնել չի հաջողվել:

Նոր հայեցակարգի ստորագրումը, որով, ըստ Պուտինի` «դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը համերկրացիների համար», արտագաղթի ծավալների մեծացման մտավախություն է առաջացրել հասարակության շրջանում: Սակայն հայեցակարգում արված նոր շեշտադրումները վերաբերվում են հիմնականում «ռուսական աշխարհի» պահպանությանը: Դրա նպատակների թվում է «ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը»:

Նման թիրախավորումը խոսում է այն բանի մասին, որ նոր հայեցակարգով ուժեղացվելու է աշխատանքը Ուկրաինայի եւ Մերձբալթյան երկրների ուղղությամբ: Դրա մասին է վկայում նաեւ Պուտինի ելույթի ընթացքում արված դիտարկումը ռուսատյացության վերաբերյալ:

«Ուկրաինայում, Մերձբալթյան եւ մի շարք այլ երկրներում խմբագրվում է պատմությունը, պատերազմ է ընթանում հուշարձանների դեմ, ռուսաց լեզվի դեմ: Մարդկանց վախեցնում եւ պարզապես ահաբեկում են: Սեփական ազգային արմատները պահպանելու յուրաքանչյուր մարդու համար բնական ձգտումը հայտարարվում է հանցագործություն եւ անջատողականություն»,- հայտարարել էր Պուտինը:

«Հայրենակիցների» ծրագրի շրջանակներում Մերձբալթյան երկրներին ավելի վաղ անդրադարձել էր նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Խոսելով ծրագրի հաջողության մասին, նա նշել էր, որ պատճառներից մեկը ԽՍՀՄ փլուզումից հետո ի հայտ եկած բարդություններն են, որոնց ռուսալեզու բնակչությունը բախվում է օրինակ Մերձբալթյան երկրներում:

«Մասնավորապես՝ Լատվիայում կարելի է տուգանվել լատիշերեն չօգտագործելու համար»,- ասել էր Կարասինը:

Այսպիսով, նոր հայեցակարգը չի մեծացնում Հայաստանից արտագաղթի վտանգը: Դրա ընդունման եւ դրա դրույթներին համապատասխան նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում, հավանաբար, կմեծանա Ուկրաինայից եւ Մերձբալթյան երկրներից Ռուսաստան ներգաղթողների թիվը: Բացի այդ, միջինասիացի միլիոնավոր աշխատանքային միգրանտներ, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանան դյուրացված կարգով դառնալ Ռուսաստանի քաղաքացի:

Ինչ վերաբերվում է մեզ, ապա նոր հայեցակարգով Հայաստանից արտագաղթի վտանգը, բնականաբար, չի նվազում: Արգելել Ռուսաստանին ծրագիրն անցկացնել Հայաստանում գործնականում անհնար է: Բացի այդ, Ռուսաստանը միակ երկիրը չէ, որ նման ծրագրեր է իրականացնում: Ավելի թիրախավորված՝ «ուղեղների արտահոսքին» են նպաստում եվրոպական եւ հյուսիսամերիկյան մի շարք երկրներ՝ տարբեր ոլորտների մասնագետներին շահավետ պայմաններ առաջարկելով: Բնականաբար արտագաղթի թվային արտահայտման վրա դա տեսանելի ազդեցություն չի թողնում, թեեւ պակաս վտանգավոր չէ:

Ինչ վերաբերվում է «հայրենակիցների» ծրագրով Ռուսաստանի սակավ բնակեցված տարածքներ տեղափոխվող մեր հայրենակիցներին, ապա նրանց հայրենիքում պահելու համար ամենագործուն տարբերակը Հայաստանում մրցունակ պայմաններ ստեղծելն է՝ հեռանալու սոցիալ-տնտեսական պատճառների չեզոքացումը:

Տպել
4582 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել