Երևան
12 °C
Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը, որը ստեղծվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործը քննելու համար: Քննիչ հանձնաժողովի նիստն անցկացվում է դռնփակ:
Այս պահին Քննիչ հանձնաժողովը հարցաքննում է դատավոր Վաչե Մարգարյանին: Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ նիստն անցկացվում է դռնփակ, քանի որ նախապես նման աշխատակարգ են որոշել: Պատճառն այն է, որ նիստի ժամանակ հնչելու են պետական գաղտնիք համարվող տեղեկություններ:
Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի մեջ Վանեցյանն ասում էր, որ իրեն զանգել է դատավորը, որը վախեցած է եղել: «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»,- Սասուն Խաչատրյանին ասել էր Արթուր Վանեցյանը: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննող դատավոր Վաչե Մարգարյանի մասին է: Գաղտնալսման հրապարակումից հետո վերջինս հայտարարել էր, որ նա Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել:
Նշենք, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին: ԱԺ Քննիչ հանձնաժողովը լիազորված է իր տրամադրության տակ ունենալ, եւ ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին եւ ուսումնասիրել: Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀԿ-ականներ՝ Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը եւ Ալիկ Սարգսյանը: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը: ԵԼՔ-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է:
Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվ․ ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը․ 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը
Հրթիռ է արձակվել Բուշերի ատոմակայանի վրա
Իրանի դեմ ռազմական հաջողությունների պայմաններում ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի․ Թրամփ
25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շների մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել
ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ
Եվս մեկ հեղափոխական ծրագիր. GTB Steel-ը հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հերթական կեղծ նյութը․ այն պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողություն․ Բաղդասարյան
Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ 14 անձից բաղկացած խումբը գործել է հստակ պլանավորված սխեմայով
Մենք հակամարտության կողմ չենք, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն
ՀՀ իշխանություններին վերագրվել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու կեղծիք․ ԱՆ-ն հերքել է հոդվածը
Քոչարյանը երկիրն ու ժողովրդին սիրում էր, դրա համա՞ր էր ծեծում, Մարտի 1-ին զորք հանում. Ղազարյան. տեսանյութ
Մասկատում ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք
Հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծված է․ ՆԳՆ
Ընդմիջում․ ինչ աղցան է առաջարկում վարչապետը․ տեսանյութ
Ովքեր ասում են՝ 80 հզր մարդ ընտրության համար բերելն անհնար է, ասեմ՝ մայիսին միջինում օրը 15 հզր մարդ է մտել ՀՀ
Հրապարակվել է ԱԺ պատգամավորի թեկնածուի համար տեղեկանքի տրամադրման կարգը
Օմանի ԱԳ նախարարը Միրզոյանի՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում Մասկատ այցելելու որոշումը որակել է պատմական
Պուտինը 23 կնոջ ներում է շնորհել
Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում
Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում
ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին․ հայտնի է՝ երբ
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան
Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ
Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին
41-ամյա տղամարդը կեղծ օղիներ և առանց լիցենզիայի ծխախոտներ է իրացրել
Չմոռանալ, թե ինչ ունեինք, իսկ ընտրությունը շատ հստակ է. Հարությունյան
Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է
Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն. վարչապետ
Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT