Մի սպասեք, որ ՔՊ-ի ցուցակում լինելու են քննադատություն բերող անուններ. Ալեն Սիմոնյան

«Այո, խորհրդարանը համարվում է արձակված, բայց դա չի նշանակում, որ ԱԺ նիստեր չեն գումարվելու։ Խորհրդարանը գործելու է մինչեւ նոր խորհրդարանը ձեւավորվի եւ առաջին նիստը հրավիրվի, այսինքն՝ վակուում օրենսդիր իշխանությունում մենք չենք ունենալու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ գործող խորհրդարանի կողմից հաջորդ տարվա բյուջեն չի ընդունվի, պատգամավորը պատասխանեց՝ այդպիսի մտավախություն չունի։ «Մեր պլանը ժողովրդի օգնությամբ իրականություն դարձավ, եւ մենք այսօր ԱԺ-ն ցրված ենք համարում եւ պատրաստվում ենք նոր ընտրություններին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի քայլը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու եւ իրենց միանալու: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ վերաբերվում է շատ դրական եւ շատ ուրախ է։ «Հայկ Կոնջորյանը լինելու է մեր ցուցակում, տեղերի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ դրա հետ կապված քննարկում տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ նա ճիշտ որոշում կայացրեց։ Ես իր աջակցությունը միշտ զգացել եմ եւ շատ ուրախ եմ, որ նա այսօր մեզ հետ է»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ ընդգծելով, որ Կոնջորյանն ուրիշ կուսակցությունից եկած գործիչ չէ, վերջիվերջո նա ԵԼՔ դաշինքի անդամ է եղել, կիսել իրենց տեսակետները։

Իսկ հնարավո՞ր է, որ իրենց ցուցակում ավելի շատ ՀՀԿ-ականներ ներգրավվեն, քան ավելի վաղ հայտարարել էր վարչապետը (վերջինս նշել էր երկու-երեք անձանց մասին), Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ հնարավոր չէ։ «Այն մտավախությունը, որ իբր ՀՀԿ-ին ձայն բերող մարդիկ, ովքեր տանիք են փնտրել, լինելու են մեր ցուցակում, բացառված է։ Մի սպասեք, որ լինելու են քննադատություն բերող անուններ»,- նշեց պատգամավորը՝ չբացառելով, որ իրենք նախընտրական ցուցակը կարող են բարձրաձայնել մինչեւ այն ԿԸՀ տանելը։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ռեյտինգային ընտրակարգով պայքարի պետք է դուրս գան բոլորը՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի։ «Միանշանակ էր, որ նոր ԸՕ-ն շատ ավելի դրական ազդակներ կփոխանցեր մեր երկրին, բայց միանշանակ է, որ մենք պատրաստ ենք ռեյտինգային ընտրակարգով գնալուն։ Մենք կունենանք բավական մրցունակ թեկնածուներ։ Մեր ցուցակը ձեւավորման փուլում է գտնվում, միանշանակ է, որ այն կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, նա չի առաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու»,- նշեց պատգամավորը։

Լրագրողներն Ալեն Սիմոնյանից նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ հռետորաբանություն են պատրաստվում կիրառել առաջիկա նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Կարծում եմ՝ շատ դժվար է գուշակել պարոն Փաշինյանի հռետորաբանությունը։ Իմ կարծիքով՝ այս ընտրությունները լինելու են հնարավորինս այն ԸՕ-ի տրամաբանության մեջ, որը մենք ներկայացրել էինք ԱԺ-ի ընտրությանը, այսինքն՝ մենք փորձելու ենք այն վերածել ընտրական պայքարի, որտեղ կարեւոր կլինի ցուցակը, ոչ թե անհատները»,- եզրափակեց պատգամավորը։

Տպել
1460 դիտում

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին

Հարկային վարչարարությունից մինչեւ կոռուպցիայի դեմ պայքար. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին

Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» դիմել է դատարան. Ավինյանի պատասխան

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ (տեսանյութ)

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանքը

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, մինչեւ այժմ կոմայի մեջ է․ Սեյրան Սարոյան

Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չեմ հավատում, որ տենց բան կարա լինի, սութի շուխուռ ա․ Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին

Վարչապետը գաղտնազերծեց արվեստի գլուխգործոցները դպրոցներ տանելու գաղափարի մանրամասները

Ալիկ Սարգսյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով. Սեդա Սաֆարյան

Արդարադատության նախարարը խոսել է ցմահ դատապարտյաների հետ. նրանք բարձրաձայնել են մի շարք խնդիրներ

Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ. տեսանյութ

Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր. ԱԻՆ

Դադարում եմ լինել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու. Գեւորգ Թամամյանի խոսքը՝ նախարարին

Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից. Գայանե Շագոյան