Միգուցե սա իմ վերջին ելույթն է այս ամբիոնից. Շարմազանովը քննադատում է վարչապետին

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ԱԺ հատուկ նիստի իր ելույթում մի քանի կետով խոսեց Նիկոլ Փաշինյանի կառավարության վեց ամիսների աշխատանքի մասին.

«Ուղիղ վեց ամիս առաջ՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Փաշինյանի ընտրության հարցը, եւ այսօր՝ վեց ամիս անց, մենք նորից քննարկում ենք այս հարցը, եւ բնականաբար կա չգրված օրենք՝ իշխանությունն աշխատում է, փորձում է ներկայացնել իր աշխատանքը, ընդդիմությունը քննադատում է: Հիմա քանի որ մենք լսեցինք իշխանության արած աշխատանքի մասին հաղորդում, ես կփորձեմ մնալ պառլամենտական ոճի մեջ եւ կներկայացնեմ իմ կարծիքն այս վեց ամսվա մասին, կխոսեմ քննադատաբար, բայց կփորձեմ խոսել ոչ թե օդից կախված լուրերով, այլ փաստացի:

Ուրեմն՝ հարց առաջին. երբ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ, եւ դրանից առաջ, ինքն ու իր կողմնակիցները նշեցին, որ այսպես ասած սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո ՀՀ-ն պետք է թեւակոխի թռիչքային զարգացում: Հիմա համադրենք փաստերը: Ինչքան աշխատատեղեր են ստեղծվել, տնտեսական-ներդրումային վիճակն ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացել է, թե վատացել է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել, թե էժանացել են, եւ, առհասարակ, մեր կյանքը լավացել է, թե՝ վատացել: Մեր կյանքը, որ ասում եմ, հանրապետականին նկատի չունեմ, սիրելի ժողովուրդ, այլ մեր քաղաքացիներին:

Ուրեմն՝ ներդրումային միջավայրի մասին. առաջին եռամսյակի համեմատ՝ երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են, առաջինում կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդում՝ 9 մլն ԱՄՆ դոլար: Սրանք իմ տվյալները չեն, այլ պրոֆեսիոնալ տնտեսագետների տվյալներ, որոնք հրապարակային են, կարծում եմ՝ պարոն վարչապետին զեկուցած կլինեն: Ներդրումային բում էինք սպասում հեղափոխությունից հետո, եկանք, կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջեւ: Սա լավացնում է երկրի վիճակը, թե վատացնում է: Իհարկե՝ վատացնում է: Ներդրումները երեք անգամ առաջին եռամսյակի համեմատ կրճատվել են»,- ասաց Շարմազանովը՝ անցնելով իր հաջորդ քննադատություններին:

«Երկրորդ՝ մենք ակնկալում էինք թռիչքային զարգացում, էս բյուջեով գրված էր 6.5 տոկոս տնտեսական աճ, 2019 թվականին մենք սպասում ենք 4.9 տնտեսական աճ: 2019-ի բյուջեի նախագծով՝ 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում, եւ 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում: Էն դեպքում, որ 3.5 տոկոս գնաճ ենք սպասում: Հաջորդը. ինչքա՞ն աշխատատեղեր եք բացել: 10-15 աշխատատեղ բացում եք, հայլուրը մի շաբաթ ցույց ա տալիս, առավոտը, իրիկունը, թերթերը, սայտերը: Էն դեպքում, որ Ալավերդու պղնձաձուլարանը փակման ենթակայա դարձել: Ես չգիտեմ՝ ով ա մեղավոր, Ձեզ էլ դիմել եմ, պարոն վարչապետ, բայց 630 ալավերդցի էսօր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի եւ փաստի առջեւ:

Հաջորդ. երբ հեղափոխություն դեռ չէիք արել, մեզ քննադատում էին է՛լ կարմիր գծերի, է՛լ կամեռաների համար: Հիմա պարզվում է՝ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք: Կամեռաներն էլ ոչ թե պետք է փակեք, այլ շատացնենք: Բա ո՞նց եղավ, բա հեղափոխության շրջանում ձեր կողմնակիցները, հազար ներողություն, իրենց ներքնաշորերով կամեռաներն էին փակում, դրանով բողոք էին հայտնում, որ տեսախցիկները պետք չեն: Հաջորդը, երբ խոսում էի՝ գյուղատնտեսությունը ո՞նց ա զարգանալու, հեղափոխական տեմպերով զարգանալու ա՞: Ասացի, որ մանր, խոշոր եղջերավորների կաթնատվությունը հեղափոխական տեմպերով պետք է ավելացվեն: Դուք ասացիք՝ ոչ, այլեւս մի հոգի չի արտահանի, եւ մեր եղջերավորներն ազատ են արտահանման համար: Հիմա հարց, էդ եղջերավորները, էդ որ ազատվեցին, ինչքա՞ն են արտահանվել:

Ելույթի վերջում Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ խորհրդարանում ելույթ է ունենում երեւի թե վերջին անգամ: «Թավշյա հեղափոխությունից 6 ամիս անց սերն ու համերաշխությունը հաղթեցին: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այսօր միակարծիք են: Վարչապետ Փաշինյանի թեկնածությանը չպետք է կողմ քվեարկել»,- ասաց  ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ասաց, որ չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի թեկնածուի ընտրության քվեարկությանը: «Ես ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը: Չկա հին ու նոր Հայաստան: Հայաստանը մեկն է, որը գալիս է Հայկ Նահապետից, որը հաղթեց Բելին ու գնալու է հավերժություն: Հայկը երբեք չի կարող պարտվել Բելին»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Նիկոլ Փաշինյանը Շարմազանովի հայտարարություններին անդրադարձավ իր եզրափակիչ ելույթում.

Տպել
5020 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին