Բացառված է, որ առաջիկա հինգ տարիներին էներգետիկ դեֆիցիտի պատճառով որեւէ ոլորտ չզարգանա. Փաշինյան

«Պարոն Փաշինյան, բոլորս գիտենք, եւ այդ մասին նշում են նաեւ բոլոր փորձագետները, որ տնտեսության զարգացման համար կարեւորագույն գործոնը ներդրումների ներգրավումն է: Դուք տեղյակ եք, որ ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է 8 մլրդ դոլարի ներդրումներ իրացնել մեր երկրի էներգահամակարգում: Վստահ եմ, որ փորձագիտական կոնկրետ հաշվարկներ կան, որ մեր երկիրն ունի նման ռեսուրսներ, այն է՝ քամու էներգիայով, արեւային էներգիայով շահագործելու նոր հզորություններ, այլապես ԱՄՆ դեսպանը չէր հնչեցնի այդ թիվը: Հիմա, մենք հաճախ խոսում ենք ներդրումների մասին, տնտեսության զարգացման մասին, բայց կատարվելիք քայլերը չենք մատնանշում: Այսինքն՝ Դուք, որպես կառավարության ղեկավար, գտնո՞ւմ եք, որ բավարար ջանքեր գործադրվում են, որպեսզի այդ ներդրումները ներգրավենք մեր տնտեսության մեջ, այն է՝ գույքագրվեն ՀՀ ողջ էներգետիկ ռեսուրսները, նախահաշիվ կազմվի, կոնկրետ մատնանշվի, թե քամու, արեւային էներգիաների մեջ ինչքան գումարներ պետք է ներդրվեն, որի արդյունքում կարող ենք այլեւս կոնկրետ խոսակցություն տանել ԱՄՆ կառավարության հետ, ինչու չէ նաեւ այլ ներդրողների հետ: Եւ այս էներգետիկ ռեսուրսները համար մեկ խթանիչն են մեր տնտեսության թռիչքաձեւ զարգացման համար»: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վարչապետի ընտրության համար հրավիրված ԱԺ հատուկ նիստի ժամանակ նման հարց տվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Մենք շատ ուշադիր ենք Ձեր նշած հարցերի վերաբերյալ: Եւ հատկապես էներգետիկայի ոլորտում, բոլոր ոլորտներում կարծում ենք՝ պետք է առաջ գնալ համոզված քայլերով, որովհետեւ եթե մի ուղղությամբ սկսեցինք ճանապարհը եւ պարզվեց՝ սխալ ուղղությամբ ենք գնացել, պետք է հետ գանք, դա լուրջ վնասներ կբերի մեր երկրին: Իսկ էներգետիկ ոլորտում ունենք հարցեր, որոնց պետք է պատասխանենք: Հարց համար առաջին. միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը մեր երկրում, երկրորդ՝ Իրանի հետ էներգետիկ ոլորտում մեր համագործակցության հեռանկարները, երրորդ՝ Վրաստանի հետ էներգետիկ ոլորտում մեր համագործակցության հեռանկարները, չորրորդ՝ մեր երկրում տեխնոլոգիական ներդրումների իրական ծավալները: Որովհետեւ շատ կարեւոր է գնահատել մեր էներգիայի պոտենցիալ պահանջարկը մեր երկրում: Որովհետեւ եթե մենք պիտի հենվենք մինչ այժմ եղած հաշվարկների վրա, դա ինձ համար բավարար չէ: Որովհետեւ իմ կարծիքով այդ հաշվարկներն արվել են արդեն իմ ասած տնտեսության կառուցվածքի նախկին տրամաբանության մեջ, նոր տրամաբանության մեջ մեզ պետք է նոր մոտեցում, նոր հաշվարկ՝ հաշվի առնելով նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական ռազմավարությունը, եւ այս առումով էներգետիկան լրջագույն ոլորտ է, որը պետք է կարողանա ապահովել ոչ միայն մեր տնտեսության բնականոն զարգացումը, այլեւ որոշակի սպասարկող լինի մեր արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական կապերի:

Այդ առումով մենք ուշադիր հետեւում ենք եւ աշխատում ենք այս ոլորտում առաջ գնալ ճշգրիտ քայլերով, եւ այո, համաձայն եմ, որ Հայաստանում նաեւ վերականգնվող էլեկտրաէներգիայի եւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման մեծ հեռանկար կա: Այդ պրոցեսն, ըստ էության, մեր կառավարությունից առաջ սկսել էր, եւ ես հույս ունեմ, համոզված եմ, որ այն առաջիկայում նոր թափով կզարգանա»:

Բագրատյանն առաջարկեց քայլ առաջ ընկնել, որովհետեւ սա շատ կարեւոր ոլորտ է.

«Կարծում եմ՝ պետք է զուգահեռ կատարեք այս աշխատանքները, հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետների, որովհետեւ վստահ եմ, որ բոլոր ճյուղերի զարգացումը պայմանավորված է էներգիայի արտադրությամբ: Էներգետիկ անկախություն ունեցող երկիրը լուրջ արժեք է միջազգային համագործակցության համար»,-ասաց Բագրատյանը, ինչին վարչապետն արձագանքեց.

«Բացառված է, որ առաջիկա հինգ տարիներին էներգետիկ դեֆիցիտի պատճառով որեւէ ոլորտ չզարգանա: Էդպիսի իրավիճակ մենք չենք ունենալու հաստատ: Ուրիշ խնդիր է հաջորդ տասնամյակի պլանավորումը, որով մենք իհարկե զբաղվում ենք: Երկու շատ կարեւոր նախագիծ կա՝ Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի նախագծերի իրականացումը: Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի շինարարությունը մեծ թափ է ստացել հիմա, եւ շատ կարեւոր է, որ մեր պայմանագրային պարտավորությունները պատրաստվում ենք փոխադարձաբար կատարել»:

Տպել
2287 դիտում

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը