Առողջապահության ոլորտում եւ ընդհանրապես՝ հնին վերադարձ չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում ընթանում է վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստը: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո պատգամավորները հարցեր են տալիս նրան:

Առաջին հարցը տվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը: Վերջինս Փաշինյանին էր փոխանցում առողջապահության ոլորտի մասնագետների մտահոգությունը.

«Մեծարգո պարոն վարչապետ, դեռ այսպես կդիմեմ Ձեզ: Դուք Ձեր ելույթում անդրադարձանք առողջապահական համակարգին, եւ ես Ձեզ հետ չեմ կարող կիսել իմ մտահոգությունները: Որպես պատգամավոր եւ բժիշկ ուզում եմ ասել, որ առողջապահական համակարգը Հայաստանում համարվում է ամենակոռումպացված համակարգերից մեկը: Եւ այդ պատճառով ինձ դիմել են բազմաթիվ բժիշկներ, իրենք հայտնում են իրենց մտահոգությունները վերջին իրադարձությունների ու շրջանառվող լուրերի վերաբերյալ: Հատկապես մտահոգված են՝ արդյո՞ք մենք աշխատելու ենք նորովի, առողջապահության նորանշանակ նախարարին հնարավորություն տալո՞ւ ենք շարունակելու իր պայքարը առողջապահական ոլորտի շնաձկների դեմ եւ առհասարակ շարունակելու իր աշխատանքը՝ ուղղված առողջապահության ոլորտի առողջացմանը, թե՞ վերադառնալու ենք հնին»,- հարցրեց Մարգարյանը:

Սրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հակիրճ պատասխանեց, որ հնին վերադարձ չի լինելու՝ հավելելով.

«Վերադարձ հնին չկա: Չի կարող լինել: Ես այսքանը կարող եմ ասել: Եւ կարող եմ ասել հետեւյալը՝ կառավարության գործելակերպը լինելու է երկխոսությունը, որովհետեւ շատ կարեւոր է ոչ միայն անել քայլեր, այլեւ ի վիճակի լինել բացատրել այդ քայլերի տրամաբանությունը, դրանց վերաբերյալ լսել քննադատություն, եւ այդ քննադատությունն օգտագործել, որպեսզի արվող քայլերը լինեն ավելի ճշգրիտ, ավելի օգտակար, ավելի համոզված: Բայց ընդհանուր առմամբ, որ վերադարձ հնին չի լինելու, դա ես կարող եմ երաշխավորել, քանի դեռ ՀՀ վարչապետ եմ»:

Մարինա Մարգարյանն արձագանքեց՝ ասելով, որ, իր կարծիքով, կատարված քայլերը կարելի է գնահատել դրական, որովհետեւ առողջապահական ոլորտում իսկապես շատ կարեւոր բարեփոխումներ են կատարվել.

«Այն հատվածներում են բարեփոխումներ եղել, որոնք համարվում էին անձեռնմխելի, օրինակ որոշ մարդկանց համար ուղղակի բրենդային համարվող գլխավոր մասնագետների ինստիտուտը: Բացի այդ կատարվել են բարեփոխումներ պետպատվերների բաշխման համակարգում: Շնորհակալ եմ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այսպիսով արձանագրում ենք, որ ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ՀՀ վարչապետից:

Տպել
4056 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն