Մեկ շաբաթում հաշվարկվել է 13 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս. տեսչական մարմին

01/11/2018 schedule11:27

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 42 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 13.190.860 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 13-ի վերաբերյալ նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք եւ հաշվարկվել` 12.828.860 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, իսկ  7-ի վերաբերյալ նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝                   

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (10 քամատապալ հաճարենի, 39 քամատապալ կաղնի, 6 քամատապալ բոխի, 1 բոխի, 1 հաճարենի) վերաբերյալ հաշվարկվել է 2.830.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (7.37 խմ) վերաբերյալ հաշվարկվել է 265.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքի (23 բոխի, 5 թեղի) վերաբերյալ հաշվարկվել է 331.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 13 դեպքի (49.09խմ) վերաբերյալ հաշվարկվել է 1.120.560 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 4 դեպքի (36 թեղի) վերաբերյալ հաշվարկվել է 1.030.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքի վերաբերյալ նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երեւան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (87 հացենի, 140 տարբեր տեսակի ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 7.215.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 բալենի) վերաբերյալ հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 5 դեպք, հաշվարկվել է  39.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 2-ի վերաբերյալ նշանակվել է  180.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արմավիր` 2 դեպքի (առգրավվել է 2 հատ կապուտ տեսակի ձուկ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք եւ հաշվարկվել է 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւան` 1 դեպքի (առգրավվել է 7 կգ., 750 գ. սիգ տեսակի ձուկ) վերաբերյալ հաշվարկվել է 38.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք` 1 դեպքով առգրավվել է շիկակարմիր տառեղ տեսակի 1 վիրավոր թռչուն, որի խնամքը Սյունիքի տարածքային բաժինը վերցրել է իր հսկողության տակ։

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրված իրավախախտման 4 դեպքերով հաշվարկվել է 322.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 3-ի վերաբերյալ նշանակվել է  500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կոտայք՝ առանց ՋԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արարատ՝ ջրային ռեսուրսների պահպանության 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:   

Վայոց Ձոր՝ ջրային ավազանի աղտոտման 1 դեպքի վերաբերյալ հաշվարկվել է        322.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, որի վերաբերյալ կայացվել է վարչական տուգանքի որոշում եւ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արմավիր՝ 1 տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է  վարչական տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.602.930 ՀՀ դրամ։   

Տպել
1407 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել