«Ի աջակցություն» Փաշինյանի՝ փողով ակցիաների հեղինակները կապ ունեն ԲՀԿ-ի եւ Ռեֆորմիստների հետ

Մի քանի օր է՝ համացանցում տարածվում են մի քանի անձանց ֆեյսբուքյան նամակագրության հատվածներ, ըստ որոնց՝ ինչ-որ անձինք, մոտ 20 օր շարունակ կես ժամով պետք է փակեն մայրաքաղաքի որոշ փողոցներ, որի դիմաց կես ժամի համար կստանան 1000 դրամ վճար: «Ցուցարարներին» հավաքագրողը նշում է, որ ցույցերը ԲՀԿ-ն է կազմակերպում, բայց Նիկոլ Փաշինյանի անունից, սակայն իրականում առանց վերջինիս իմացության:

Այսպիսով՝ մի խումբ անձինք հոկտեմբերի 26-ին «Կեցցե Հայաստան» գրությամբ պաստառներով ակցիա են իրականացրել Օպերայի հրապարակին հարակից հատվածում՝ փակելով Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաները: Ակցիան առաջնորդող կինը ոստիկանին ասում է՝ ի՞նչ կլինի, եթե 10 րոպեով փակվի փողոցը՝ շարունակելով. «Եթե ես իրավունքներ եմ խախտում, նույն հաջողությամբ իմ իրավունքներն էին խախտվում, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերին ճանապարհներ էին փակվում: Ես դեմ եմ հակահեղափոխությանը, բայց ուզում եմ Նիկոլ Փաշինյանը կատարի խոստումները, ձեզ դո՞ւր է գալիս երկրի վիճակը, դո՞ւր է գալիս՝ ինչպես եք ապրում: Սա կառավարության դեմ բողոքի ակցիա չէ, պարզապես ֆլեշմոբ է»:

Բողոքի ակցիայի կամ «ֆլեշմոբի» մասնակից այս կինը «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Խաչատրյանն է: Այս կուսակցության ղեկավարը նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն է:

Տեսանյութում երեւում է, որ «ֆլեշմոբի» ժամանակ գլխարկով մի տղամարդ, որի դեմքը հազիվ է երեւում, ներկայանալով սովորական քաղաքացի, մոտենում է ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Խաչատրյանին եւ հարցնում՝ ինչո՞ւ եք փակել փողոցը, ի՞նչ եք ուզում ու արագ հեռանում: Այդ մարդն էլ, ըստ որոշ խոսակցությունների, «Ռեֆորմիստներ» կուսակցության  փոխնախագահ Կարեն Վարդանյանն է: Նրա հետեւում կանգնած աղջիկը «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Մարիամ Պետրոսյանն է: Թեեւ Վահան Բաբայանը հայտարարում է, որ կուսակցությունը «Կեցցե Հայաստան» ակցիայի հետ առնչություն չունի:

Կարեն Վարդանյանը եւս մեր զրույցում պնդեց, որ «Ռեֆորմիստներ» կուսակցությունն ակցիայի հետ կապ չունի, իսկ կուսակցության որոշ անդամներ իրենց ցանկությամբ են մասնակցել ֆլեշմոբին: Նա նաեւ հերքեց, որ ինքն անձամբ ներկա է եղել ակցիային, ասելով, որ կուսակցության անդամ Լիլիթ Խաչատրյանի հետ խոսելու համար ինչ-որ ակցիաների գնալու կարիք չունի: Կարեն Վարդանյանը կտրականապես հրաժարվեց որեւէ այլ հարցի պատասխանել:

Նամակագրության՝ համացանցում տարածված հատվածներում մի քանի օգտատերերի անուններ են երեւում: Ակցիայի համար մարդկանց հավաքագրող անձանցից մեկը Արտո Մովսիսյան անունով օգտատերն է: Ըստ մեր ունեցած տվյալների՝ Արտո Մովսիսյանը ԲՀԿ եւ նույն կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ «Հայաստանի երիտասարդական կառավարության» անդամ է:

Նույն նամակագրություններից մեկում տեսնում ենք, որ «Գլոբ Պրոգրես» դերասանական ստուդիայի հիմնադիր տնօրեն Ինգա Սարուխանյանը եւս մարդականց է հավաքագրում նույն ակցիային մասնակցելու համար: Վերջինս մեր զրույցում ասաց, որ իրեն աշխատավարձով աշխատանք է հարկավոր եղել, իսկ «Ռեֆորմիստներ» կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը, որը նաեւ վերոնշյալ ստուդիայի անդամ է, իրեն առաջարկել է գումարի դիմաց այդ ակցիաներին մասնակցել: Վարդանյանը, սակայն, ինչպես մեր զրույցում հայտնեց Ինգա Սարուխանյանը, վերջինիս ստել է՝ ասելով, որ ակցիաները լինելու են ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի.

«Ինձ ասվել է հետեւյալը. Ինգա ջան, ես դուրս եմ գալիս «Ռեֆորմիստներ» կուսակցությունից, միանում եմ մեր վարչապետի կուսակցությանը, վարչապետը քաղաքացիական նոր շարժում է սկսում, էս ակցիան էլ անում ենք ի պաշտպանություն իրեն, որովհետեւ վարչապետը հրաժարական է տվել, իրեն աջակցություն է պետք: Անկեղծ ասած՝ քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում: Ինձ էլ աշխատանք էր պետք, Կարեն Վարդանյանը աշխատավարձով աշխատանք առաջարկեց, որովհետեւ ինքն իմ քասթինգ-ստուդիայից է, շատ լավ գիտի իմ կազմակերպչական հմտությունները: Ես էլ ասացի՝ լավ, ինչ եմ անում, ինչի դիմաց: Կարենն էլ ասաց՝ սենց-սենց, ոչ հակահեղափոխությանը թեմայով ակցիա է, որովհետեւ ՀՀԿ-ն ակտիվանում ա, ես էլ հոգնել եմ էս «Ռեֆորմիստների» կեղտոտ խաղերից, ես միանում եմ վարչապետի թիմին, բայց թող ոչ մեկը չիմանա, որ միանում եմ, որովհետեւ գաղտնի եմ սա անում, եւ այլն, եւ այլն: Ես էլ ասացի՝ լավ, Կարեն ջան: Ասացի՝ հաստա՞տ սա ի պաշտպանություն վարչապետի ա, ասաց՝ հա»,-ասաց Ինգա Սարուխանյանը՝ նշելով, որ ինքն ու իր ստուդիայի երիտասարդները գնացել են այդ ակցիային՝ կարծելով, թե վարչապետին աջակցություն են հայտնում: Սարուխանյանը նաւ ասաց, որ տարածված տեսանյութի վերջում իր ստուդիայի անդամ երիտասարներն են, որոնք էլ բացահայտ ու անկեղծորեն սատարում են Նիկոլ Փաշինյանին:

Նամակագրության սքրինշոթում երեւում է՝ Ինգա Սարուխանյանը մյուսներին էլ է հայտնում, որ ակցիան «ոչ հակահեղափոխությանը» թեմայով է:

Քասթինգ-ստուդիայի տնօրենը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ իր համար քաղաքական կուսակցությունները, ըստ էության, նշանակություն չունեն, եւ իր համար կարեւոր է, որ քաղաքացիներին լավ լինի. «Հիմա հեղափոխությունից հետո ես տեսնում եմ փոփոխությունները եւ աջակցում Փաշինյանի թիմին: Մտածեցի՝ էս ակցիաներն էլ առիթ են նորից ժողովրդի կողքին լինելու»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ ինքը նամակագրության սքրինշոթերում երեւացող մյուս անձանց չի ճանաչում, ակցիաների մասին իրեն հայտնել է Կարեն Վարդանյանը, ինչը Վարդանյանը հերքեց: Սարուխանյանը պնդեց, որ նույն տեսանյութում գլխարկով տղամարդը հենց Կարեն Վարդանյանն է: Սարուխանյանը պատրաստվում է դիմել իրավապահներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15424 դիտում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ

Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը

Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն