Արթուր Ալեքսանյանը վաղը գնալու է բժշկի՝ վնասվածքը հետազոտելու

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պատրաստվում է բժշկի գնալ՝ վնասվածքը հետազոտելու: Օլիմպիական չեմպիոնը, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոնը կողի վնասվածքի պատճառով հրաժարվել էր օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած աշխարհի 2018 թ. առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է, նշեց, որ բժշկի հետ խորհրդակցելու են վաղը՝ հոկտեմբերի 31-ին:

«Այսօր դեռ հանգստանում է: Երեկ ենք եկել: Հետո տրամադրությունն էլ այն չէ. ծանր է տանում պարտությունները: Այսօր չենք գնացել, բայց վաղն անպայման պետք է հետազոտվի, տեսնենք՝ ինչ վիճակ է, բժիշկներն ինչ են անում»,- ասաց նա:

Ըմբիշի մոտ սա հին վնասվածքի կրկնություն է: Նա դեռ 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ էր կողի վնասվածք ստացել, որը պարբերաբար կրկվում է գլորում գործողությունը դեպի աջ կատարելիս: Բուդապեշտում այն կրկնվել է հենց առաջին գոտեմարտում: Գեւորգ Ալեքսանյանը պատմում է, որ այդ օրը շարունակել է ելույթները, քանի որ ցավը դեռ այդքան ուժեղ չի եղել, սակայն հաջորդ օրը՝ նախավարժանքի ժամանակ ցավն ավելի ուժեղ է եղել, այդ պատճառով էլ որոշել են հրաժարվել 3-րդ տեղի համար գոտեմարտից: Գեւորգ Ալեքսանյանը նշում է, որ չգիտի՝ ինչ որոշում կկայացվեր, եթե Արթուրը եզրափակիչ հասներ:

«Ես չգիտեմ՝ եզրափակչում ինչպես կլիներ, բայց համենայնդեպս, հաջորդ օրն ավելի ուժեղ էր ցավը, շարժումները՝ կաշկանդված: Կարող է եւ եզրափակչի համար փորձեր այդպես մասնակցել, բայց էլի սխալ կլիներ, որովհետեւ չէր կարողանա 100%-ով օգտագործել իր հնարավորությունները: Ամեն դեպքում ասեմ, որ եզրափակչի հակառակորդը՝ բուլղարացին, որը վիճակահանությամբ ցանցի մյուս կողմում էր, շատ ավելի թույլ մարզիկ էր՝ համեմատած իրանցու հետ (խմբ. 3-րդ տեղի համար իրանցու հետ պետք է գոտեմարտեր): Այսինքն՝ այն ենթախմբում, որում Արթուրն էր, մոտ 10 ըմբիշներ կային, որոնք իրենց մակարդակով շատ անգամ գերազանցում են ցանցի մյուս կողմի բոլոր մարզիկներին»,- ասաց նա:

Այս տարի Արթուր Ալեքսանյանն այլեւս մրցումներ չունի: Նրա հայրը նշում է, որ դեռ ժամանակ կա ապաքինվելու, հաջորդ տարվա մրցաշարերին բարձր մակարդակով մոտենալու ու Տոկիոյի 2020 թ. օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու համար:

Տպել
3054 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)