Մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն ունի ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար խորհրդանշական է խոսել այս ամբիոնից, որովհետև նորարարություն կամ ինովացիա ասելով մարդիկ հաճախ նկատի են ունենում տեխնիկական ոլոտը կամ մերձտեխնիկական ոլորտը: Բայց կարծում եմ նորարարություն, ինովացիա հասկացությունը վերաբերվում է ամեն ինչին. սկսած քաղաքականությունից, շարունակած կրթությունով ու կառավարման համակարգերով և ավարտած տեխնիկական առաջընթացով: Ի վերջո ի՞նչ է նորարարությունը: Նույն բանը ավելի լավ ու ավելի արդյունավետ անելու արվեստը: Նախկինում անհայտ և անհնարին թվացող նպատակներ ձևակերպելու, առաջադրելու և դրանք կյանքի կոչելու արվեստը: Մտածողության նոր հարթության կրողները նրանք են, ահա, ովքեր փակուղու մեջ շատ պարզորոշ ելք են տեսնում, անհնարինությունը ընկալում են որպես բացառիկ հնարավորություն:Հենց այսպիսի մարդիկ են ստեղծում քաղաքական, տնտեսական, տեխնիկական և տեղեկատվական նորարարություններ: Եվ այսպիսի մարդիկ միշտ էլ եղել են մեր երկրում. ի վերջո Հայաստանը համարվել է խորհրդային երկրների, Խորհրդային միության սիլիկոնյան հովիտը, որտեղ ստեղծվել է խորհրդային «Նաիրի-2» առաջին համակարգիչը, որն առաջիններից էր նաև աշխարհում: 

Այդպիսի մարդիկ այսօր ավելի շատ են Հայաստանում և նրանց շնորհիվ մենք մի երկիր ենք, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Վերջին յոթ տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ և շարունակում է աճել տարեկան մոտ 25%-ով:Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագրի մի օրինակ է, որ արդեն իսկ վերածվել է հայկական գլոբալ բրենդի՝ իր տարածումը գտնելով այնպիսի ծանրակշիռ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան: Միաժամանակ մենք դպրոցահասակ երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում ռոբոտաշինություն ուսումնասիրել ԱՐՄԱԹ լաբորատորիաներում:

Ինտերնետն այսօր հասանելի է Հայաստանի բնակչության մեծամասնությանը բոլոր մարզերում: Եվ թույլ տվեք ասել, որ տեխնոլոգիական և նորարարական այս փոփոխությունների ֆոնին էր, որ Հայաստանում հնարավոր եղավ քաղաքական նորարարությունը՝ աշխարհում աննախադեպ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, որ մեր երկրում տեղի ունեցավ սույն թվականի ապրիլ-մայիսին: Նկատի ունեմ՝ հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Հայաստանում ինտերնետ ցանցն այդքան զարգացած չլիներ:Հեղափոխությունն անհնարին կլիներ, եթե ինժեներական գործի այսպիսի վերածնունդ չլիներ Հայաստանում, եթե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսքան շատ քաղաքացիներ և երիտասարդներ ներգրավված չլինեին, որոնք ունեն ինտելեկտուալ, ֆինանսական և քաղաքացիական անկախություն:

Հեղափոխությունն անհնար կլիներ, եթե Թումո կենտրոնի նման կենտրոնների միջոցով մեր դպրոցականները վաղուց ճեղքած չլինեին շարքային աշակերտի հնամենի կաղապարը:

Ի դեպ, մի քանի անգամ ասել եմ, որ հեղափոխության վճռական գործոններից մեկը կանանց մասնակցության աննախադեպ բարձր մակարդակն էր քաղաքական գործընթացներին: Եվ այս ֆոնին ուզում եմ մի վիճակագրություն բերել. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջին ներգրավվածությունն աշխարհում 10 տոկոս է: Հայաստանի ՏՏ ոլորտում կանայք ներգրավված են աշխարհի միջինից ավելի քան երեք անգամ ավելի՝ շուրջ 33 տոկոս: Սա բավականին խոսուն թիվ է:

Եվ այսպիսով, թույլ տվեք ասել, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ նորարար ժողովուրդ է, որովհետև մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը համաշխարհային մակարդակի քաղաքական նորարարություն էր:

Ահա գլոբալ այս փոփոխությունների ֆոնին ուզում եմ հատուկ նշել ՖԱՍԹ հիմնադրամի նորարարական գործունեությունը, որի նախաձեռնությամբ այսօր հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները: Այն յուրատեսակ հարթակ է, որ իր հովանու ներքո միավորում է կրթական կազմակերպությունների, առաջատար ՏՏ ընկերությունների ու մասնագիտական միավորումների, ինչպես նաև կապի օպերատորների՝ փորձելով Հայաստանը դարձնել նորարարության աշխարհի առաջատարներից: Սա շատ հավակնոտ նպատակ է, և ես շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի նշաձող է սահմանվել:

Հայաստանում ոլորտի առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս ծրագրեր իրականացնել ինչպես սփյուռքի մեր հայրենակիցների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ, ինչու ոչ, ոլորտի հսկաների հետ: Մենք սթարթափ ծրագրեր ենք իրականացնում՝ ստեղծելու էկոհամակարգեր, ինկուբատորներ, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաներ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հիմնական շեշտադրումն էլ էր թվային տեխնոլոգիաները՝ աջակցելու ոլորտում կանանց և երիտասարդության ներգրավմանը: 

Արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը, կիսահաղորդչային տեխնոլոգիաները մեր առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք էլ ավելի ընդլայնելու մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ: Եվ դա պետք է անենք նաև ձեր օգնությամբ՝ նման ֆորումները որպես հարթակ օգտագործելով:Հարգելի ներկաներ,

Թվային այս դարաշրջանում, ֆիզիկական սահմանների դերը գնալով նվազում է: Սա հատկապես արդիական է Հայաստանի համար: Մեր հարևանների վարած քաղաքականության, ինչպես նաև համաշխարհային քաղաքական շահերի բախման հետևանքով մենք, կարելի է ասել, բնակվում ենք մի կղզում, որի «ելքը դեպի բաց ծով», այսինքն՝ դեպի արտաքին աշխարհ, ապահովվում է մեծապես հենց բարձր տեխնոլոգիաների միջոցով: Ուստի շատ կարևոր է, որ մենք այդ ելքը գնալով էլ ավելի ընդլայնենք:

Ինչպես ասել է տեխնոլոգիական ոլորտի հսկաներից մեկը՝ Սթիվ Ջոբսը, նորարարությունը տարանջատում է առաջնորդին՝ հետևորդից:

Այստեղ ներկա մարդիկ անհատական մակարդակում արել են այդ քայլը՝ նորարարության միջոցով՝ հետևորդից դարձել են առաջնորդ: Մեր հավաքական խնդիրն ըստ այդմ ակնհայտ է դառնում. միասին, իրար հետ մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը հետևորդ երկրից վեր ածել առաջնորդ երկրի: Եվ համոզված եմ. միասին դա մենք անպայման կանենք»: 

Տպել
3196 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը