Վրաստանի նախագահական ընտրություններ. լցոնումների, կաշառքի, խախտումների և ընթացքի մասին (տեսանյութեր)

Վրաստանում երեկ անցկացվեցին նախագահական վեցերորդ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միքելաձեի տեղեկատվության համաձայն՝ 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 637 956 ընտրող, ինչն ընդհանուր ընտրողների 46.74 տոկոսն է:

«Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 64.74%, իսկ ամենացածրը՝ Մառնեուլիում՝ 36.47»,- հայտարարել է Միքելաձեն՝ հավելելով, որ երկրի մասշտաբով ստացվել է 364 բողոք:

«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ, Ընտրությունների ընթացքում դիտորդական տարբեր կազմակերպություններ պարբերաբար ահազանգում էին ընտրախախումների մասին, որոնք հիմնականում ընթացակարգային են եղել։ Սակայն լրատվամիջոցներում ու սոցցանցերում արդեն տարածվել են տեսանյութեր լցոնումների, կաշառք բաժանելու և այլ խախտումների փաստերով։ Մի քանի ընտրատեղամասերում էլ ծեծկռտուքներ են գրանցվել։

Նշենք, որ նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտները իշխանությունների կողմից աջակցություն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին է և «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

42-րդ ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել: Երկու դիտորդ անձնական վիրավորանք են հասցրել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության դիտորդին և հորդորել լքել տարածքը:

Դպրոցի բակում անհայտ անձինք ցուցակներ են լրացրել: Ալիքի նկարահանման պահին ցուցակները ստուգող կանանցից մեկը արագ լքել է ընտրատեղամասի տարածքը, խոստացել վերադառնալ, բայց այդպես էլ չի եկել: Խոսվել է 25-100 լարիի չափով ընտրակաշառքի մասին:

Ընտրտեղամասերի նստարաններին արկղերով սնունդ է դրված եղել: Ճշտվել է, որ դրանցից  օգտվել են ցուցակներում գրանցված անձինք:

Ընդհանուր առմամբ, հայտնի է բազմաթիվ ընտրախախտումների մասին: Համացանցում է հայտնվել նաեւ մի տեսանյութ՝ ընտրատեղամասերից մեկում կատարվող ակնհայտ լցոնման կադրերով: Նշվում է, որ նման դեպքերը երեկ մեկ անգամ չէ, որ գրանցվել են:

Հիշեցնենք, ըստ Վրաստանի նախագհական ընտրությունների ձայների հաշվարկի ու արդյունքների, լինելու է 2-րդ փուլ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4736 դիտում

Աքորի բնակավայրում հրդեհ է բռնկվել

Քաղաքաշինության կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով․ Եղիազար Վարդանյան

Հորմուզի նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակվի․ Իրանը ռազմածովային զորավարժություն է անցկացնում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն կմեկնարկի շատ շուտով․ դեսպան

Լարս տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը

Հայաստանը շարունակելու է քայլերը ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ

Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի․ նախարարությունը հստակեցրել է

Լավ, սո՛ւս, չի կարելի․ դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը նախատել է որդուն՝ Սպարտակին

Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել

Սամվել Կարապետյանի որդուն սպասարկող «Մայբախի» վարորդը տուգանվել է. հայտնի է, թե որքան և ինչի համար

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ճապոնիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթուղթ է ստորագրվել

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներին է ներկայացվել Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 17-ին

ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան

2025-ին քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ․ ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքները

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանին․ ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են նաև քննարկվել

Էդգար Ղազարյանը երկրորդ անգամ պարտվեց դատը․ զրպարտությունները և վիրավորանքներն անարձագանք չեն մնալու․ Սիմոնյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-5, մի քանի մարզում՝ 6-9 աստիճանով․ տեղումներ կլինեն

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը

Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է. նա ունեցել է 46 հատ նման թղթադրամ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան

Վատ լուր ընդդիմության համար․ Գյումրի-2 օպերացիան ձախողվելու է. Ալեքսանյան

ՍԱՏՄ արտահերթ նիստին Պապոյանն ու կառավարման խորհուրդը քննարկել են թափուր հաստիքների թեկնածուների հայտերը

Գրիգորյանն ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Արմավիրի մարզի բնակիչ մի քանի տղամարդ ապօրինի որս են կազմակերպել

Զովունիում հնչած կրակոցների և սպանության փորձի դեպքով կա ձերբակալված. հարուցվել է քրեական վարույթ

Պապիկյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները

Կանխվել է ՀՀ մաքսային հսկողությունից թաքցված ոսկե և արծաթե զարդերի մեծ խմբաքանակի արտահանման փորձը

Ամենադժվար հարցն է. Թրամփը՝ տիկնոջ համար վալենտինյան նվեր գնելու մասին

Դատարանը կարգալույծ հոգևորականների հայցն ընդունել է վարույթ՝ պարտավորեցնելով ապահովել նրանց ծառայությունը

«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին. վարորդը ոչ սթափ է եղել

Դպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները

Վիլյամ Սարոյանի ժառանգությանը նվիրված կարևոր բանախոսությանը ներկա չէի, բայց մասնակցել եմ իմ ձևով. Սարգսյան

Արագածոտնի Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ. տեսանյութ