Ընտրություններին ընդառաջ հրաժարական է տվել Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել, հայտնում է apsny.ge-ն:

Նշվում է, որ Վրաստանում հրաժարական է տվել նաեւ գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան:

Նախարարների հրաժարականը պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 8-ին այդ երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, իսկ Կալաձեն եւ Դանելիան իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրվել են որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածուներ: Ընդ որում, փոխանցվում է, որ Կալաձեն, ով իշխող կուսակցության փոխնախագահն է, զբաղեցնում է «Վրացական երազանքի» նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիից հետո:

Դանելիան առաջադրվել է որպես մեծամասնական թեկնածու՝ Վրաստանի արեւմտյան Սամարգելո շրջանից:

Ավելացնենք, որ Կախա Կալաձեն, որպես Վրաստանի էներգետիկայի նախարար, առանցքային դեր է խաղացել հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ստեղծման շուրջ բանակցություններում, մասնավորապես՝ հանդիպումներ ունենալով Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ: Կալաձեն նաեւ ուղեկցում էր վարչապետ Կվիրիկաշվիլիին՝ օրերս Երեւան կատարած այցի ժամանակ:

Տպել
2489 դիտում

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան

Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Թուրքիան խախտում է հրադադարի պայմանավորվածությունը. Սիրիան հայտարարել է 13 զոհի, 70 տուժածի մասին