Փոքրիկ Նարեկը շուրջ 2 տարի անընդմեջ հիվանդանոցում է. ծնողները մեղադրում են բժիշկներին

Արդեն քանի օր է՝ համացանցում տարածվում է Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիրում գտնվող մի երեխայի լուսանկար՝ օգնության խնդրանքներով:

Ծնողների գրառման մեջ նշվում է, որ երեխան երկար ժամանակ այս հաստատությունում է՝ բազմաթիվ վարակակիր հիվանդների մեջ, բայց նրան այլ բաժանմունք չեն տեղափոխել, անփութություն են ցուցաբերել, սխալ բուժում են արել եւ այդ ամենի հետեւանքով այժմ ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Իրենց խնդրել եմ ռեանիմացիա տեղափոխելիս թույլ տան լինել երեխայիս կողքին, քանի որ ունի նյարդային խնդիրներ եւ առանց ծնողի չի մնում ոչ մի վայրկյան, եւ առ այսօր առանց ծնողի չի էլ մնացել ոչ մի վայրկյան, իսկ ստրեսից սիրտը կարող է կանգնել: Սակայն այդքանը իրենք լավ գիտակցելով, թույլ չեն տալիս լինել երեխայիս կողքին, թողնելով անօգնական՝ պալատում ծանր վիճակի մեջ, ծնողի հետ պրինցիպ ընկնելով: Խնդրում եմ օգնեք, միգուցե երեխայիս մի քանի րոպե կամ մի քանի ժամ է մնացել ապրելու, օգնեք գոնե վերջին րոպեներին լինել երեխայիս կողքին»,- վարչապետին դիմելով՝ գրել է 3-ամյա Նարեկի մայրը:  

Հայրը՝ Ռազմիկ Գյուրջյանը, մեզ հետ զրույցում ասում էր, որ առաջին անգամ պոլիկլինիկայի ուղեգրով «Արաբկիր» են եկել 2016 թվականի հուլիսի 22-ին՝ միզուղիների բորբոքում ախտորոշմամբ: Այստեղ, սակայն հերքել են դա եւ ասել, որ 10 ամսական երեխայի քաշը պակաս է՝ առաջարկելով մնալ, գլյուկոզա, կալորիականությունն ավելացված սնունդ ստանալ, ինչպես նաեւ լրացնել ջրի պակասը, որը նույնպես Նարեկն ունեցել է: Հոր խոսքով` երեխան համալիր հետազոտության է ենթարկվել եւ ոչ մի խնդիր չի հայտնաբերվել: Բայց դրանից հետո, պառկած լինելով վարակակիր այլ երեխայի կողքին, իր տղան նույնպես վարակվել է:

«Վիրուսակիր երեխային բերել են ոչ վիրուսակիր երեխայի կողքին պառկեցրել են: Դա իրենց խնդիրն է, որ բոլորին իրար գլխի են լցնում՝ առանց նայելու՝ ով ինչ խնդիր ունի: Այդ վիրուսից իմ երեխայի մոտ զարգացել է օտիտ՝ միջին ականջի բորբոքում: Իրենք մեկ ամիս իմ երեխային բուժել են օտիտի դեմ, ու առաջին անգամ ստացել է «ցիպրոֆլոկսացին» անտիբիոտիկը, որի հակացուցումների մեջ գրված է, որ մինչեւ 18 տարեկաններին արգելված է, չի թույլատրվում, որովհետեւ առաջացնում է ոսկրային դեֆորմացիա: Հետո ենք մենք կամաց-կամաց հետաքրքրվել: Այն ժամանակ մենք նույնիսկ չենք իմացել՝ դեղն ինչ բան է, իմ երեխան դեղ խմած չկար»,- ասաց Ռազմիկ Գյուրջյանը: Նա նաեւ հայտարարեց, որ այս տարիների ընթացքում, ինչ գրեթե անընդմեջ հիվանդանոցում են, տղան ավելի քան տասը անգամ վարակվել է տարբեր հիվանդություններով:

Այս ընթացքում նրա մոտ ծանրալսություն է զարգացել, մկանային խնդիրներ եւ այլն: «Իրենց էպիկրիզներից մեկի մեջ էլ գրել են, որ երեխան տառապում է սենսոնեւրալ ծանրալսությունով: Այսինքն՝ ի ծնե (մենք հետո ենք իմացել): Երեք ամսականում մենք եկել ենք, այստեղ սկրինինգ են արել, որ երեխայի լսողությունը լիարժեք առողջ է, ոչ մի խնդիր չկա: Իրենք մոռացել են, որ այդ թուղթը ունենք: Երբ հանեցի դրեցի, բա թե՝ գիտեք ինչ կա, սխալվում ենք: Կպցրին, որ գենետիկ հիվանդ է իմ երեխան: Ասում եմ՝ ինչու է 10 ամսականից հետո այդ ամեն ինչը ի հայտ գալիս»,- նշեց փոքրիկ Նարեկի հայրը:

Հարցին, թե ի սկզբանե ինչ խնդիր էր առաջացել երեխայի մոտ, որ պոլիկլինիկա դիմելու անհրաժեշտություն զգացին, Ռազմիկ Գյուրջյանը պատասխանեց. «Երեխային թասիկով ջրի մեջ թողեցինք հուլիս ամսին, որ արեւային լոգանք ընդունի: Մեկը խորհուրդ էր տվել՝ լավ է, վիտամին է: Մի հինգ օր հետո նկատեցինք երեխայի մոտ 7.1-7.2 ջերմություն կա»: Պոլիկլինիկայում խորհուրդ են տվել մոմիկներով իջեցնել ջերմությունը, բայց հետո այն նորից է բարձրացել. «Որովհետեւ նորածնի մոմիկ էին տալիս, չէր օգնում երեխային»: Դրանից հետո Նարեկը տեղափոխվել է «Արաբկիր»:

Ռազմիկ Գյուրջյանն ասաց, որ իրենց բողոքի հիման վրա անցյալ տարի դատական գործ է հարուցվել: «Բայց դատարանը վճռել է, որ բուժաշխատողները մեղավոր չեն, մենք շնչառական վարակով ենք եկել: ДЦП-ով, միկրոցեֆալիայով ծնված երեխա է Գյուրջյան Նարեկը: Հիվանդանոցում ինչ եղել է, վերագրել են մինչ հիվանդանոցին: Մեր խոսքը ոչ ոք հաշվի չի առնում»,- ասաց նա՝ խորհուրդ տալով համեմատել երեխայի հիվանդանոց ընդունվելուց առաջ ու հետո արված լուսանկարները: Նա նաեւ հավելեց, որ բուժհաստատությունն ընդառաջ քայլ է արել եւ թույլատրել է կնոջը՝ օրվա մեջ հավելյալ մեկ ժամ գտնվել երեխայի մոտ:

«Արաբկիր»-ի բժշկական կենտրոնի տնօրեն Նինա Արիկյանցը հրաժարվեց դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ տրամադրել՝ միեւնույն ժամանակ ասելով, որ հաստատության կայքում որոշակի պարզաբանումներ հրապարակված են: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Պաշտոնապես հայտնում ենք, որ երեխայի ծնողների կողմից տրված տեղեկատվությունը բացարձակապես սուտ է, մտացածին եւ չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ պարունակում է անհիմն մեղադրանք եւ զրպարտանք: Երեխան տառապում է զարգացման հետ կապված ծանր հիվանդություններով եւ 30.12. 2016 թվականից բուժվում է «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր բաժանմունքներում»: Նշվում է նաեւ, որ թե՛ ծնողների եւ թե՛ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկների միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տվյալ դեպքը քննարկելու համար կազմակերպվել են մի շարք մասնագիտական կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ: Արձանագրվել է, որ երեխան, իրոք, տառապում է մի շարք հիվանդություններով: Այդ կոնսիլիումների ընթացքում քննարկվել են նաեւ բուժման ուղղությունները, որոնք համարվել են ադեկվատ: Հարկ ենք համարում նշել, որ երեխայի «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունման առաջին իսկ օրվանից ծնողներն անընդհատ փորձել են միջամտել բուժանձնակազմի աշխատանքներին: Ծնողները բազմիցս հրաժարվել են մի շարք միջամտություններից:

Տպել
5993 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը