Նախադեպային աննախադեպ համաներում. տեքստում կան խնդիրներ, որոնք փաստաբանների համար տարօրինակ են

25/10/2018 schedule21:05

Երեկ ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել է համաներման նախագիծը: Մինչ հրապարակումը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը պարբերաբար հայտարարում էր, թե առաջիկայում հայտարարվող համաներումը աննախադեպ մեծ է լինելու:

Երեկվա նախագծի ուսումնասիրությունից պարզ չդարձավ, թե ինչ էր նկատի ունեցել նախարարը՝ աննախադեպ մեծ ասելով: Համաներման արդյունքում «Սասնա ծռեր» խմբի անդամները կազատվեն պատժից (այն անդամները, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար), եթե պատանդառուները եւ տուժողները դեմ չլինեն: Համաներմամբ պատժից կազատվեն նաեւ Ժիրայր Սեֆիլյանը եւ խմբի մյուս անդամները, Շանթ Հարությունյանը: Համաներումը, սակայն, չի տարածվում ցմահ դատապարտյալների վրա:

Նշվում է նաեւ, որ համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Ինչպես նաեւ այն անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Փաստաբանները հրապարակված համաներման նախագծում աննախադեպ ոչինչ չեն նկատել:

Մեր զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ նույն կարգավորումներն են, ինչ ունեցել ենք նախկինում՝ որոշակի փոփոխություններով: Օրինակ, ըստ նրա՝  անզգույշ հանցագործությունների համար, եթե մինչ այս նշված էր առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում, ապա այս նախագծով մինչեւ 6 տարի է: «Համաներման ակտի մեջ տեսնում եմ նաեւ քաղաքական ենթատեքստ, որը նույնպես աննախադեպ չէ, որովհետեւ տարիներ առաջ Մարտի 1,2-ի դեպքերի հետ կապված համաներում կիրառելու նախադեպը եղել է, այժմ էլ՝ ՊՊԾ գնդի գրավման, Սեֆիլյանի հետ կապված: Սովորական համաներում է: Ընդհանուր առմամբ՝ իրավական պետությունում ես կարծում եմ, որ համաներման կիրառումը ինքնին մարդասիրական քայլ է, սակայն երբ լինի օբյեկտիվ դատաիրավական համակարգ, երբ Հայաստանի Հանրապետության անունից կայացվող դատական ակտերը լինեն իրականում անկախ, դատարանների կողմից կայացված իրականում օրինական դատավճիռներ, մենք համաներման կարիք չենք ունենա, որովհետեւ այդ հոդվածով դատապարտված անձինք կզգան որոշակի պատասխանատվության, այդ թվում՝ պատիժ կրելու պարտականություն»,- ասաց Պողոսյանը: Մեր հարցին, թե համաներման նախագծի տեքստում ի՞նչ խնդրահարույց կետեր է նկատել, փաստաբանն ասաց, որ կետեր կան, որոնք ոչ թե խնդրահարույց են, այլ տարընթերցումների տեղիք են տալիս: «Օրինակ՝ դեպք նկարագրեմ, համաներման 9-րդ կետում սահմանված է, որ համաներում հայտարարելու արդյունքում դադարեցվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականցվող վերահսկողությունը: Հաջորդ հոդվածում՝ 10-րդում նշվում է, թե ում վրա չկիրառել համաներումը եւ նշվում է նաեւ ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը. (թմրամիջոցներ իրացնելը, որոնք կատարվել են ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում) այս հոդվածով դատապարտված անձը, որն արդեն իսկ պատժից պայմանական վաղակետ ազատ է արձակված, արդյո՞ք վերահսկողությունը պետք է շարունակել իրականացնել իր նկատմամբ, թե՝ ոչ: Սա, կարծում եմ, տարըմբռնման եւ տարընթերցման տեղիք է տալու»:

Ցմահ դատապարտյալների վերաբերյալ Պողոսյանը նշեց, որ իրավական պետությունում ցմահ դատապարտումը պետք է լինի բացառիկ պատիժ բացառիկ հանցագործության համար: Պետք է յուրաքանչյուր դեպքը ունենա բացառիկություն: «Եթե մենք ելնենք այդ կանխավարկածից, որ մեր բոլոր ցմահ դատապարտյալները եղել են բացառիկ հանցագործություն կատարողներ, ապա կարծում եմ՝ նրանց նկատմամբ վերաբերմունքն էլ պետք է լինի անհատական եւ բացառիկ: Ես կարծում եմ՝ համաներումով սխալ կլիներ բոլոր ցմահ ազատազրկումները փոխարինել 25 տարվա ազատազրկման պատժով, որովհետեւ յուրաքանչյուր գործ, դեպք ինքն իրենով պետք է բացառիկ լինի, որպեսզի նախ անձը արժանանա էդ պատժին ու նաեւ պետության վերաբերմունքը պետք է բացառիկություն դրսեւորեր: Այն անձինք, ում պայմանական վաղակետ արձակման ժամկետները վրա են հասել, նրանց վարքը ուսումնասիրվի, եթե ժամկետներին դեռ երկար կա, ապա վարչապետը ունի ներման հնարավորություն, էդ միջոցով կարգավորվի: Խնդիրը միանշանակ ՀՀ-ում առկա է, սակայն համաներմամբ այդ խնդիրը լուծել, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»,- նկատեց Միհրան Պողոսյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը զարմացած է, թե ինչ նկատի ուներ Արդարադատության նախարարը՝ ասելով, որ նույնիսկ Երեւանի հիմնադրման օրվանից նման համաներում չի եղել: Նա նկատեց, որ այս համաներման տեքստում նույնիսկ կան այնպիսի ձեւակերպումներ, որոնք ավելի հետընթաց են, քան նախորդ որոշ համաներումները: «Օրինակ՝ եզրափակիչ մասում եւ անցումային դրույթներում նախատեսված է նորմ, որ հանցագործությունների եւ դատավճիռների համակցության դեպքում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո: Մենք, սակայն, ունեցել ենք համաներում, երբ առանձին հանցագործությունների համար կիրառվել է համաներումը եւ ոչ թե վերջնական պատժի նկատմամբ:

Բացի դրանից պետք է ասեմ, որ տեքստում կան խնդիրներ, որոնք ինձ համար տարօրինակ են: Նախորդ համաներումների ժամանակ էլ մենք ունեցել ենք այդ գխավոր խնդիրը, երբ համաներումը տարածվում էր պատժի չկրած մասի վրա եւ ոչ թե նշանակված պատժի վրա: Սա շատ լուրջ խնդիր է առաջացնում, որի կապակցությամբ նաեւ Նիկոլ Փաշինյանի գործով քննարկվել է այդ հարցը, որ եթե անձը գտնվում է նախնական կալանքի տակ, ապա դա պատիժ չէ: Բայց նկատի ունենալով գործնականում՝ իրականում այդպես են կիրառում, այսինքն՝ համարում են, որ կալանքի տակ գտնվող անձը կրել է իր պատժի որոշակի մասը, ապա ստացվում է, որ միեւնույն գործով կարող են լինել տարբեր անձինք, որոնցից մեկը օրինակ գտնվում է կալանքի տակ, մյուսը՝ ոչ: Եթե նրանք երկուսն էլ ստանում են օրինակ 6 տարի ազատազրկում, ապա մեկը, որը պետք է ազատությունից զրկվի միայն դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո, ապա այս համաներման տեքստը նկատի ունենալով՝ նա վերջական պատիժ պետք է կրի 3 տարի ազատազրկում, որովհետեւ 6 տարվանից կկրճատվի կիսով չափ: Մինչդեռ մյուսը, որը օրինակ երկու տարի կալանքի տակ է եղել, նրա պատժաչափը արդեն կկրճատվի չկրած 4 տարվանից, այսինքն, վերջնական պատիժ կկրի՝ 4 տարի:

Սա նշանակում է, որ անձը, որը գտնվում է կալանքի տակ, շատ ավելի վատ վիճակում է եւ իրականում նրա կալանքը դառնում է պատիժ իր համար, ինչը անընդունելի է: Ես հույս ունեի, որ առնվազն գոնե հիմա այս փոփոխություններից հետո համաներման տեքստում պատժի չկրած մաս արտահայտություն չունենայինք, պետք է ունենայինք՝ նշանակված պատժից կրճատում: Տրամաբանություն չկա ընդհանրապես, թե ինչու պետք է այդպես հաշվարկվի եւ ինչու պետք է անձինք տարբեր վիճակներում գտնվեն: Հույս ունեմ, որ այս հարցը կքննարկվի առնվազն այն ընդունելուց առաջ...»: Համաներման տեքստում գրված է՝ Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց: Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու օրինակ 3 տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում համաներումը. «Նախկինում էլ չեմ կարողացել հասկանալ եւ այժմ էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ է կիրառվում համաներումը, ինչով է տարբերվում երեք տարեկանը 4 կամ 5 տարեկան երեխաներից, եթե նշված լիներ մանկահաս երեխա՝ ես կհասկանայի, բայց երբ խոսքը 3 տարեկան երեխայի մասին է, չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞վ են տարբերվում 3 եւ 4 տարեկան երեխաները իրարից: Կամ սահմանվում է՝ համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց: Ինչու չպետք է սահմանվի, որ նաեւ նրանց ամուսիները պետք է ազատվեն, եթե կինը հղի է, եթե կինը հղի է մեկ օր կամ մեկ ամիս հետո երեխա պետք է ծնվի, համաներում տվյալ անձի նկատմամբ չի կիրառվում, եթե մեկ ամիս առաջ այդ երեխան ծնված լիներ, ուրեմն համաներում պետք է կիրառվեր, այսինքն այստեղ տրամաբանություն չկա ընդհանրապես»,- կարծիք հայտնեց Սահակյանը:

Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Սերժ Սարգսյանի օրոք. համաներմամբ ազատ էր արձակվել 689 դատապարտյալ: Եթե նախագիծը հաստատվի, ապա այս համաներմամբ ազատ կարձակվի շուրջ 700 հոգի:

Տպել
4050 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ