Ես հանձնարարել եմ, որ ճշտեն՝ ԼԳԲՏ ֆորումը ինչ միջոցառում է, ով է կազմակերպում, ինչ նպատակով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի երկրորդ հատվածը:

«Ես ուզում եմ անդրադառնալ Գեւորգ Պետրոսյանի առաջ քաշած հարցին՝ ԼԳԲՏ ֆորումին: Ես հանձնարարել եմ, որ ճշտեն՝ դա ինչ միջոցառում է, ով է կազմակերպում, ինչ նպատակով: Եւ ասեմ ձեզ՝ ինձ համար ընտանիքը եւ ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է, որը ես միշտ ասել եմ եւ միշտ կասեմ: Այստեղ որեւէ կասկած չկա:

Բայց ես ուզում եմ մի դեպք պատմել ձեզ: Ես վերջերս, Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի: Սուրճը բերեց մի երիտասարդ տղա, մտավ, ասաց՝ վայ, բարեւ Ձեզ պարոն վարչապետ: Ասացի, հայ ե՞ս, ասաց՝ հա, էսինչ քաղաքից եմ, Հայաստանի մարզկենտրոններից մեկի մասին էր: Անունը չեմ ասում, որ տեղի ժողովուրդը չնեղանա, ասի՝ հատուկ ասացիր: Ասացի՝ բա հեղափոխություն ա, եւ այլն, ներգաղթ, չես մտածո՞ւմ, ասաց՝ չէ, հազիվ եմ փախել Հայաստանից: Ասացի՝ ի՞նչ ա եղել, ասաց հիմա ես ստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը նորից մեր քաղաքից է: Մենք պատկերացրինք, չէ՞ սիտուացիան:

Ես կարծում եմ, որ մենք էս պրոբլեմատիկան քննարկելիս պետք է բացի մեր վերաբերմունքն արտահայտելը, հասկանանք՝ սա մեզ համար պրոբլեմ ա, թե՝ ոչ: Եւ եթե պրոբլեմ է, ոնց ենք վերաբերվում դրան: Հարցը հետեւյալն է. մենք ընդունում ե՞նք, որ Հայաստանում եւ աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավադական սեռական կողմնորոշում, ընդունում ենք, որ կան էդ մարդիկ, իսկ ընդունել-չընդունելիս ելնելու ենք էն փաստից, որը կա՞, թե՞ ելնելու ենք մեր ցանկություններից: Եթե կան էդ մարդիկ, մենք ի՞նչ ենք անում էդ մարդկանց: Սովետական միության մեջ պարզ էր, քրեական օրենսգրքում գրված էր հոդված, եթե պարզվում էր՝ մարդն էդպիսիսն էր, տանում էին բանտ էին նստեցնում: Սա հարցի շատ կոնկրետ լուծում ա, վերաբերմունք եւ այլն: Դրանից առաջ կախաղան էին հանում եւ այլն: Հիմա էսօր մենք ի՞նչ ենք անում:

Ես ձեզ անկեղծ ասեմ՝ ինձ համար, որպես վարչապետ, եւ մեր կառավարության համար ինչքան էդ թեման քիչ բարձրանա, էնքան լավ: Որովհետեւ դա գլխացավանք է, մի կեսը կասեն՝ սրանք պաշտպանն են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ընտանիքի հիմքները եւ այլն: Բայց եկեք որոշենք՝ ինչ ենք անում, քրեական օրենսգրքում հոդված ե՞նք ավելացնում, բոլորին հավաքում ենք Հայաստանից դուրս ե՞նք անում, իրենց գոյությունը ընդունում ենք որպես էդպիսի՞ն, թե՞ ասում ենք՝ քարոզչություն մի տարեք, էսպես ասած ձեր համայնքն ընդլայնելու, ուրիշներին ներգրավելու… չգիտեմ: Որովհետեւ ես մտածում եմ, որ մեր կառավարությունը էս հարցից ինչ-որ ձեւ կխուսափի, բայց տասը կամ քսան տարի հետո լինելու է մի կառավարություն, որը առերեսվելու է էս պրոբլեմի հետ: Եւ այդ օրը, էդ կառավարությունը պիտի որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում, բոլորին տրորում ա, թե՞ ճանաչում ա էդ մարդկանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում, որոնք ցանկացած պետության, նույնիսկ ամենադիկտատորական, ամենախիստ պետության մեջ կան: Տոկոս կա: Եւ մենք պետք ա սա հաշվի առնենք: Եւ ասում եմ, ես դժվար եմ պատկերացնում… ես գոնե իմ ընտանիքի օրինակով եմ ասում, ինձ համար հայկական ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա: Ես դա միշտ եմ ասել եւ միշտ կասեմ: Բայց իրականում ամեն ինչ էդքան հեշտ ու պարզ չի, մենք պետք ա իրար հետ որոշումներ կայացնենք, այդ թվում՝ օրենսդրական մակարդակով, եթե պիտի կայացնենք: Կամ էլ պիտի սենց յոլա գնանք, մինչեւ տեսնենք՝ ինչ ա լինում:

Քաղաքական մասնակիցներին պիտակավորելու վերաբերյալ. մենք իրոք պիտի պատճառները հասկանանք: Եկեք խոստովանենք, հեղափոխության առաջին օրվանից, իմ՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից մարդիկ կիսասթրեսային վիճակում են, որ կարող ա՞ ամեն ինչ հետ պտտվի եւ ամեն ինչ վերադառնա հնին: Եւ երբ լինում են հանրային դրսեւորումներ, որտեղ լինում են քաղաքական գործիչներ, ուժեր, ովքեր բացահայտում եւ բարձրաձայնում են իրենց էդպիսի մտքերի ընթացքը, լարվածությունը միանգամից հասնում է հազարի: Ես հոկտեմբերի 2-ին, երբ պարոն Բաբլոյանի աշխատասենյակում քննարկում էր տեղի ունենում, ասում էի՝ տեսեք, ասում եք՝ պիտակավորման մթնոլորտ ա, էդ մթնոլորտը մենակ կառավարությունը չի կարող լուծել: Բա օգնեք: Եթե էդպիսի նիստ ա տեղի ունենում, էդպիսի քայլեր են տեղի ունենում, մարդիկ վրդովվում են, էմոցիոնալ ֆոնը բարձրանում է, որովհետեւ խնդիրն իմ վարչապետ լինել-չլինելու մեջ չէ, մարդիկ մտածում են՝ իրենք շարունակելու ե՞ն երկրում իշխանություն լինել, թե՞ ոչ: Եկեք հստակ արձանագրենք, որ երկրում չկա քաղաքական ուժ, որն ուզում է վիճարկել, որ ՀՀ-ում իշխանությունն այլեւս պատկանում է ժողովրդին եւ վերջ: Եւ դա չի քննարկվելու որեւէ մեկի կողմից: Երբ էս խնդիրը լուծենք, ոչ մի հավելյալ ջանք պետք չի լինելու գործադրել: Ամեն ինչ գալու է, հասնի բովանդակային վերջին: Ես սրանում համոզված եմ:

Տնտեսության կառուցվածքի եւ տրամաբանության հետ կապված. տեսեք, օրինակ ՀՀ-ում մենաշնորհներն ինչու իմաստ չունեն: Որովհետեւ մենք փոքր շուկա ենք, մենք չպիտի մտածենք մեր ներսի շուկան ոնց բաժանենք, որ ամեն մեկին բաժին հասնի, մենք պիտի մտածենք ինչ անել, որ մեր տնտեսությունը միտված լինի արտահանմանը: Որովհետեւ մեր շուկան սահմանափակ փոքր է, իսկ աշխարհի շուկան անսահմանափակ է: Մենք պիտի մտածենք արտադրանք տալու մասին, պիտի մտածենք, որ տուրիստների մեծ հոսք գա Հայաստան, որովհետեւ դա էլ է արտահանում, տուրիստը գալիս մտնում է, ծառայությունից է օգտվում, ապրանք է առնում, գնում եւ այլն: Հետեւաբար, մեր տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված: Մենք չենք կարող փակվել եւ մեր ներսում ոլորտներն իրար մեջ բաժանելով ասել՝ ինչ երջանիկ ենք: Դա ոչ մեկին երջանկություն չի բերի:

Աղքատությունը. աղքատությունը մեր մեծագույն պրոբլեմն է, բայց դրա լուծման ամենամեծ միջոցը աղքատությունը չխրախուսելն ու աշխատանքը խրախուսելն է: Ինչքան են խոսում ՀՀ-ում աշխատատեղերի մասին: Ուր գնում ես՝ ասում են՝ գործ լինի, աշխատենք: Որ գործարան գնացել եմ, ասում են՝ թափուր տեղ ունենք, չենք կարողանում լրացնենք: Էդպիսի արտադրական ձեռնարկություն չեմ հանդիպել, որ ինքն ասի՝ չունեմ աշխատուժի պահանջ: Բայց մենք քաղաքականություն ենք տարել, մենք չաշխատելը խրախուսել ենք: Մենք մարդկանց պետք է ապացուցենք, որ իրենք զրոյից կարող են փող աշխատել, հարստանալ, եւ մենք բոլորս ուզում ենք, որ հարուստները շատ լինեն մեր երկրում, մենք չենք ուզում, որ աղքատները շատ լինեն մեր երկրում: Մենք պիտի շատ հստակ ուղերձ հղենք, որ ժողովուրդ ջան, ամեն մարդ ինքն իր վրա պիտի աշխատի, սկսած կրթական մակարդակից, մասնագիտությունից, լեզուների իմացությունից: Առանց դրա ինչո՞վ պիտի օգնի կառավարությունը, լավ, մի ամիս տվեց 3 հազար դրամ, երկու ամիս:

Մենք նորմալ ե՞նք համարում, որ մարդը ՀՀ-ում պետք է  նպաստ ստանա, որ ապրի, սա նորմալ է՞: Սա դեգրադացիայի ճանապարհ է: Մենք մարդկանց զրկում ենք հեռանկարից, մենք մարդկանց ասում ենք՝ դու աղքատ եղի, քո աղքատ լինելը մեզ ձեռ ա տալիս: Եւ այո, դա կապված է եղել ընտրակաշառքների հետ, որովհետեւ եթե մարդն էդպիսին չլինի, ո՞նց ՝ ընտրակաշառք վերցնելու, քվեարկելու: Հետեւաբար՝ այո, մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհն աշխատանքն է: Չկա էդպիսի բան, որ պիտի դիվանին պառկենք, մեր խնդիրները լուծվեն: Բոլորով պետք է աշխատենք 12 ժամ՝ սկսած վարչապետից ու պատգամավորից, որ կարողանանք մարդուն օգնել՝ իր ընտանիքի բարեկեցությունն ապահովի: Հարց. իսկ եթե էդ ընտանիքի անդամները ջանք չեն գործադրում իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովելու, կառավարությունն ի՞նչ անի, գլուխը ո՞ր պատին տա: Բա էդ թափուր աշխատատեղերն ինչի՞ համար են: Եթե էսպես շարունակվի, հաջորդ տարի մեր վերամշակող արտադրությունը պրոբլեմ է ունենալու, մենք բավարար չափով գյուղմթերք չենք ունենալու եւ այլն: Մենք պետք է խրախուսենք մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն:

Կադրային ներուժի հետ կապված. սա էլ պարզ հարց չի: Իսկ ո՞վ ասաց, որ բոլորին, ում աշխատանքի առաջարկ ես անում, բոլորն ընդունում են, բոլորն ուրախ են նախարար աշխատել: Ո՞վ է ասել: Մարդ կա, մասնավոր ընկերությունում աշխատում, 10-20 հազար դոլար աշխատավարձ է ստանում, ասում է՝ ինչո՞ւ պիտի գամ քո 600 հազար դրամով աշխատեմ: Այսինքն, էս կարգի խնդիրներ կան:

Անկեղծ քննարկում ստացվեց, լարվածությունից զերծ, բովանդակային, ինչը կարծում եմ՝ շատ օգտակար է: Շնորհակալ եմ»:

Վարչապետի եզրափակիչ ելույթի առաջին հատվածը՝ այստեղ:

Տպել
13824 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ