ԵԱՏՄ երկրների նախարարներին ներկայացրել են «Սինոփսիս Արմենիա»-ի և Ինժեներական քաղաքի հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի եւ տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի եւ Ղազախստանի Ինֆորմացիայի եւ հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հյուրերին դիմավորեցին եւ շրջայցի ընթացքում ուղեկցեցին «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն ու «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։ Նախարարները շրջել են գրասենյակային տարածքով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող աշխատանքների ուղղություններին։ Ներկայացվել է նաեւ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի աշխատանքը։

Ընկերությունը մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնում է դասընթացներ` պատրաստելով միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:

Այնուհետեւ հյուրերն այցելել են Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք: Նրանք նախ ծանոթացել են «Ինժեներական քաղաք» նախագծին, նախատեսվող ենթակառուցվածքներին, ապա շրջել գրասենյակային տարածքով: Նախարարները եղել են «YEA Engineering» ընկերության գրասենյակում ու արտադրական մասում:

«YEA Engineering»-ը մատուցում է ամբողջական ինժեներական ծառայություններ՝ նախագծումից մինչեւ արտադրություն, այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մեքենաշինությունը, արդյունաբերական իրերի ինտերնետը (IIoT), անլար կապի համակարգերն ու կիսահաղորդիչների թեստավորումը:

Հյուրերը շրջել են նաեւ «National Instruments Armenia»-ի գրասենյակում: Ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը պատմել է մինչեւ այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերի մասին, ցուցադրել Դեմո սենյակը:

Ցուցադրվել են ինքնավար մեքենայի ավտոմատ կառավարման համակարգի թեստավորման սարքավորումը, ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, միկրոսխեմաների թեստավորման սարքը եւ այլ խոշոր նախագծեր: 

Ընկերությունը համագործակցում է նաեւ ուսումնական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: «NI Հայաստանի» կրթական լաբորատորիաներն ու ստենդերը վաճառվել են բազմաթիվ երկրների մի շարք համալսարաններին, սակայն, ընկերության տնօրենի խոսքով, բարձր մակարդակի համագործակցություն դեռ չկա:  Հանդիպման ընթացքում հյուրերը քննարկել են նաեւ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները:

Տպել
926 դիտում

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ