Լոռու մարզի դատախազը արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը: Պարզվել է, որ կրթության ոլորտում, մասնավորապես, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում տեղ են գտել համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ, որոնց առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Մարզի դատախազության դատախազների հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզի թվով 6  հանրակրթական հաստատությունների տնօրենները, իրենց ծառայողական պարտականություններն ի չարն օգտագործելով, առերևույթ կատարել են նույնանման չարաշահումներ:  

 Առանձին դեպքերում, որոշ աշակերտների՝ ՀՀ-ից բացակայության պատճառով առանձին ամիսների դպրոց չհաճախելու պայմաններում, ուսուցիչները տնօրենների հրահանգներով ոչ միայն չեն արձանագրել նրանց բացակայությունները, այլև ուսումնական գործընթացին այդ աշակերտների մասնակցելու պատրանք ստեղծելու դիտավորությամբ և շահադիտական նկատառումներով դասամատյաններում ենթադրաբար ձևական գնահատականներ են նշանակել, կամ նաև առերևույթ օժանդակել են աշակերտների՝ ավելի բարձր դասարան տեղափոխվելու հարցը լուծելու նպատակով տնօրենների կողմից պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տվյալների ներառմանը: Որոշ դեպքերում տնօրենների կողմից դպրոցներում ուսուցչի կամ այլ աշխատակցի հաստիքներին ձևականորեն նշանակվել են անձինք, երբեմն՝ անմիջական հարազատներ, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել իրենց պարտականությունները: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անունով այդ ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար, երբեմն նաև առերևույթ պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձեր են դուրս գրվել, որոնք կամ յուրացվել են, կամ առձեռն փոխանցվել այդ աշխատանքները փաստացի կատարած այլ անձանց:

Արձանագրվել են նաև դպրոցի տնօրենի կողմից դպրոցը չփակվելու և ևս մեկ ուսումնական տարի գործունեությունը շարունակելու համար պաշտոնատար անձին կաշառք տալու շինծու պատրվակով դպրոցի մի քանի աշխատակիցներից առերևույթ գումարներ պահանջելու, ստանալու և խարդախությամբ հափշտակելու, քննական հանձնաժողովի անդամ հանդիսացող ուսուցչուհու կողմից երեխաների վերաքննությունը գնահատելու համար առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր:

Քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ առերևույթ կոռուպցիոն նմանատիպ հանցագործություններ կատարելու համար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելուն դրդելու հատկանիշներով քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նշված հանրակրթական հաստատությունների տնօրեններին, երկու գործով նաև դպրոցի մի խումբ ուսուցիչներին առաջադրվել են մեղադրանքներ:    

Չնայած այն հանգամանքին, որ երկու ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ գործուն զղջալու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ ակնհայտ են ինչպես պետական ապարատի կոնկրետ օղակի բնականոն գործունեության, այնպես էլ սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարելու իրողությունները:

Ուսուցչի կոչման հետ անհամատեղելի նման գործողությունների արդյունքում, բացի երեխաների մոտ բարոյական արժեհամակարգի խեղաթյուրումից, նաև խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքը, ոտնահարվում ուսումնական հաստատությունների, դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարության սկզբունքը:

Բացի այդ, չնայած առանձին դեպքերում արձանագրված չարաշահումները կրել են ակնհայտ և շարունակական բնույթ. սակայն դրանք դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ մարզպետարանի վերահսկողական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց տեսադաշտից: Նման անգործությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել և հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Ելնելով այս մտահոգություններից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը դիմել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝  նշված փաստերը մարզի ուսհաստատությունների, դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց հետ քննարկման առարկա դարձնելու, նմանատիպ երևույթների պատճառները պարզելու և վերացնելու, իրենց պարտականություններում թերացած անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, ավելի էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2378 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը