ՀՅԴ-ն դեմ է ԸՕ-ի նախագծի քննարկման ձեւաչափին, բայց կողմ է քվեարկելու

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ինչու է ստեղծվել ֆորս մաժորային իրավիճակ, ասաց. «Մենք ինքներս ենք ստեղծել այս ֆորսմաժորը։ Ստեղծել ենք, ճգնաժամն ուզում ենք հաղթահարել։ Այս ճգնաժամը ստեղծվել է այն պարզ պատճառով, որ դրվել է պարտադրանք՝ ընտրությունները անցկացնել դեկտեմբերին։ Ամեն ինչ հարմարացվում է դեկտեմբերին: Չեն հասցնում ընտրական մասնագիտացված հանձնաժողովներն ուսուցում ձեւավորվեն, անգամ այդ պահանջն է հանվել, քանի որ դեկտեմբերը դրված է գլխավոր հարց մենք հանձնաժողովներում չենք պարտադրում, որ անցնեն մասնագիտական ուսուցում: Մենք ի՞նչ որակի ընտրություն ենք ուզում անցկացնել. սա է խնդիրը»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք դեմ են, որ ԸՕ-ի նախագիծը քննարկվի հատուկ ռեժիմում, բայց կողմ են քվեարկելու: Ռուստամյանն անընդունելի համարեց, որ ոստիկանությանը դեր է վերապահվում ընտրությունները վերահսկելու, սակայն այդ կառույցը ենթարկվում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչին: «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ Կապանի օրինակով կարող ենք փաստել՝ իշխանությունները վարչական լծակներ չեն օգտագործում, ուստի ՀՅԴ-ն այս մասով մտավախություն չպիտի ունենա, Ռուստամյանն ասաց, որ մեկ օրինակով չի կարող եզրակացություն անել: Սակայն, միաժամանակ ընդգծեց, որ իշխանությունները ընտրական պրոցեսներում զգալի փոփոխություններ են արել:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությանը եւ պատասխանելով հարցին, Ռուստամյանը չբացառեց, որ բավարար կողմ քվեներ չեն լինելու՝ ընդունելու համար: Հարցին` ՀՀԿ-ն ասաց, որ կողմ չի քվեարկի, սա սաբոտա՞ժ է, Ռուստամյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում սաբոտաժ, իրենք իրենց տեսակետն են հայտնում: Մենք ասում ենք՝ ճիշտ է ԸՕ փոխելը, բայց այս ԸՕ-ն փոխելուց հետո էլ պետք է ժամանակ հատկացնել, որպեսզի պատրաստվեն քաղաքական ուժերը: Մրցակցային պայմաններն են խախտվելու եւ սրանով իսկապես ական է դրվելու այս ընտրությունների տակ: Սա ձեռնտու չէ այն իշխանությանը, որն այսօր ունի վստահություն, որ ինքը միեւնույն է մեծամասնություն է ունենալու, ինչի՞ է պետք այդ ականապատ դաշտով այդ մեծամասնությունը ստանալ, ես չեմ հասկանում»,- ասաց նա:

Նրա խոսքով` դեկտեմբերը բերում է նրան, որ երկու ճանապարհն էլ նորմալ ընտրություն անցկացնելու ճանապարհ չեն մեզ համար. «Առաջին՝ չի ընդունվում եւ մնում է նույնը, որը վատ է, երկրորդ՝ ընդունվում է, սակայն կարճ ժամանակահատված է հատկացվում, որ քաղաքական ուժերը չեն հասցնում պատրաստվել, վերադասավորվել»,- ասաց նա:

Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ ընտրություններին: «Կողմ ենք լույսին, դեմ ենք խավարին, եւ կողմ ենք եւ դեմ ենք: Անխուսափելի իրավիճակ է ու մենք երկրից չենք թողնելու գնանք, ընտրություններն այս ձեւով են անում՝ այս ձեւով կմասնակցենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կոնսենսուսին, որ Վենետիկի հանձնաժողովն ասել է, Ռուստամյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովի նախագահն է ասել, որ իրենք իրենց տեսակետը պահպանել են եւ նորից գնդակը գցել են քաղաքական ուժերի դաշտ»,- ասաց նա եւ հավելեց, որ եթե դեկտեմբերի մասին է՝ կոնսենսուս չկա, իսկ եթե ԸՕ-ի համար է, ապա կոնսենսուս կա:

Տպել
1996 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է